Իսպանիայում փնտրում են հարձակման հետևանքով բաժանված արջին և նրա ձագին
Իսպանական իշխանությունները փորձում են գտնել գորշ արջին և նրա ձագին, որոնք բաժանվել էին արու արջի դաժան հարձակման հետևանքով, որը ֆիքսել էր երկու ականատեսների տեսախցիկը: Հարձակումը տեղի է ունեցել հյուսիսային Կաստիլիա և Լեոն շրջանի ժայռոտ լեռան վրա: Արու արջը, որը էգից շատ ավելի մեծ էր, սատկել է ընկնելու ժամանակ ստացած վնասվածքներից, մինչդեռ վիրավոր մայրը ի վերջո վեր է կացել և փորձել գտնել իր ձագին, սակայն դեռևս պարզ չէ՝ նրանք վերամիավորվել են, թե ոչ։
Աղբյուր՝ france24.com
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան