Գողը խանութից 2250 տուփ մաստակ է գողացել
Լիպեցկում 29-ամյա երիտասարդը մի քանի ամիս շարունակ ծամոն է գողացել մեծ հիպերմարկետում, գրում է «Լիպեցկի» պետական հեռուստառադիոհեռարձակման ընկերությունը։ Ինչպես հայտնում է Լիպեցկի շրջանի ՆԳՆ վարչության մամուլի ծառայությունը, խանութի աշխատակիցները տեսախցիկները դիտելիս բացահայտել են գողության 5 փաստ։ Մեկուկես ամսվա ընթացքում հանցագործը գողացել է 32 հազար ռուբլի արժողությամբ մաստակ։ Նրան սպառնում է մինչև երկու տարվա ազատազրկում։
Աղբյուր՝ vesti.ru
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան