«Մեծ փախուստի» ժամանակ կրած Rolex-ը Նյու Յորքում վաճառվել է 189,000 դոլարով
Անանուն գնորդին հինգշաբթի վաճառված ժամացույցի վերջնական գինը ավելի քիչ է եղել, քան Christie's-ի կողմից ակնկալվող $200,000- $400,000-ը: Rolex ժամացույցը Ջերալդ Իմեսոնը կրել է 1944 թվականի մարտի 24-ի գիշերը՝ նացիստական Stalag Luft III բանտային ճամբարից իրական «Մեծ փախուստի» ժամանակ: Հենց այդ պատմությունն է հիմք դարձել 1963 թվականին նկարահանված ֆիլմի համար, որտեղ գլխավոր դերում հանդես է եկել Սթիվ Մաքքուինը:
Աղբյուր՝ france24.com
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան