Առնվազն 2 մարդ է զոհվել Հնդկաստանում մարգարեի մասին մեկնաբանությունների դեմ բողոքի ցույցերում
Ոստիկանությունը գնդակահարել է երկու ցուցարարի և ձերբակալել ավելի քան 130-ին փողոցային ցույցերի ժամանակ, որոնք առաջացել են Մուհամեդ մարգարեի մասին իշխող կուսակցության ներկայացուցչի խոսքերի պատճառով: Այս մասին շաբաթ օրը AFP-ին հայտնել են իշխանությունները: Մուսուլմաների կողմից լայնածավալ բողոքի ակցիաներ են սկսվել անցյալ շաբաթից, երբ վարչապետ Նարենդրա Մոդիի կուսակցության խոսնակը հեռուստատեսային բանավեճի ժամանակ մեկնաբանել է մարգարեի և նրա կրտսեր կնոջ հարաբերությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան