Քանյե Ուեսթը մեղադրել է adidas-ին հողաթափերը կրկնօրինակելու մեջ
Քանյե Ուեսթը սոցցանցերում մեղադրել է adidas-ին Yeezy շարքի համար կոշիկների իր դիզայնը կրկնօրինակելու մեջ, որը արտիստը թողարկում է սպորտային հագուստի ապրանքանիշի հետ 2013 թվականից: Խոսքը նոր Adilette 22 հողաթափերի մասին է, որոնք հայտնի Yeezy Slide-ից տարբերվում են ծալքավոր տակացուի և ռելիեֆային երկրաչափական նախշի բացակայությամբ: Մոդելը վաճառքի կհանվի հունիսի 23-ին և կարժենա 55 դոլար։
Աղբյուր՝ thesymbol.ru
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան