Անդրեա Վիկտորինը և Գեորգի Ախալկացին Ռուստամ Բադասյանի հետ եղել են Մեղրիի մաքսային կետ-բաժնում
ԵՄ պատվիրակության ղեկավարը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Երևանի գրասենյակի ղեկավարը ՊԵԿ նախագահի հետ հունիսի 15-ին աշխատանքային այց են կատարել՝ մաքսային ծառայության աշխատանքային գործընթացի կազմակերպմանը տեղում հետևելու համար: Դիտարկվել են նաև սահմանահատման գործընթացի բոլոր փուլերի կազմակերպման ընթացակարգերը: Առաջիկայում ԵՄ և ՎԶԵԲ ֆինանսական աջակցությամբ կմեկնարկի Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման և արդիականացման ծրագիրը:
Աղբյուր՝ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին