Ջոնի Դեփը ցուցմունք կտա նկարահանման հրապարակում ծեծի ենթարկելու մեղադրանքով
Հուլիսի 25-ին տեղի կունենա Ջոնի Դեփի դեմ նոր հայցի վերաբերյալ լսումները: Դեփի դեմ հայցը ներկայացվել է դեռ 2018թ.-ին: Հայցվորը Գրեգորի Բրուքսն է՝ տեղանքի ընտրման մենեջերը, ով դերասանի հետ աշխատել է «Ստերի քաղաքը» քրեական դրամայի վրա: Դատարանի փաստաթղթերում ասվում է, որ դերասանը հարձակվել է մենեջերի վրա՝ երկու անգամ բռունցքով հարվածելով նրա կրծքավանդակին և բանավոր հարձակումներով «էմոցիոնալ սթրես» պատճառելով:
Աղբյուր՝ gazeta.ru
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան