«Հարսնացուն հաղթում է խաղը. փեսացուն՝ հարվածում»
Գերմանական Bild տաբլոիդը հրապարակել է Ուզբեկստանից մի զույգի և կցել տեսանյութ, որը տարածվել է սոցցանցերում: Նոր ամուսնացած հարսն ու փեսան խաղ են խաղում բեմում՝ հյուրերի ներկայությամբ: Հարսնացուն հաղթում և տոնում է դա, փեսացուն պարտվում է և բացարձակապես ուրախ չէ դրա համար: Ագրեսիայի բռնկման պահին նա ուժեղ հարվածում է հարսի գլխին: Աղջիկը առաջ է թեքվում՝ փորձելով պահպանել հավասարակշռությունը: Ֆիզիկական և հոգեկան ցնցումից նա գլուխն իջեցնում է և լաց է լինում:
Աղբյուր՝ centralasia.media
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան