Կանադայի ընկերություններն այլևս չեն կարողանա պլաստիկ ներկրել և արտադրել
Երկրում կարգելվի մեկանգամյա օգտագործման պլաստիկի արտադրությունը, ներմուծումը, արտահանումը և վաճառքը։ Մինչև 2022 թվականի վերջ ընկերություններն այլևս չեն կարողանա ներկրել և արտադրել փրփուրից պատրաստված պոլիէթիլենային տոպրակներ և տարաներ, նման ապրանքների վաճառքը կարգելվի 2023 թվականի վերջից, իսկ արտահանումը 2025 թվականի վերջից, հայտնում է Time-ը՝ հղում անելով շրջակա միջավայրի նախարար Սթիվեն Գիլբոյի հայտարարությանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան