Գիտնականները հայտնաբերել են կատվից կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը
Դեպքը տեղի է ունեցել Բանգկոկում: Հոր և որդու մոտ COVID-19-ի ախտանիշներ են առաջացել, նրանք հոսպիտալացվել են, իսկ նրանց կատվին ուղարկել են անասնաբուժական կլինիկա՝ հետազոտության: Երբ բժիշկը քսուք է վերցրել, կենդանին փռշտացել է նրա վրա: Կատուի կորոնավիրուսի թեստը դրական է եղել: Իսկ կատվին հետազոտելուց մոտ մեկ շաբաթ անց անասնաբույժի մոտ ևս COVID-19-ի ախտանիշներ են առաջացել, այդ թվում՝ ջերմություն և հազ:
Աղբյուր՝ iz.ru
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում