Կարճ լուրեր
«Թագը» պատմական դրամայի հինգերորդ սեզոնի նկարահանումների ընթացքում COVID-19-ի բռնկում է տեղի ունեցել, որի պատճառով նկարահանման գործընթացը դադարեցվել է։ Դեռ հայտնի չէ, թե նկարահանող խմբի քանի անդամ է վարակվել: Որոշ տեղեկությունների համաձայն՝ օմիկրոնի շտամ է հայտնաբերվել ութ մարդու մոտ:
Աղբյուր՝ kulturomania.ru
ներառյալ ծանրոցներ, նորածիններ և խմիչքներով սկուտեղներ: Mobile Eccentric Droid (MobED) ռոբոտն ունի ցածր և հարթ մարմին, որը Hyundai-ի կարծիքով իդեալական է «կայունություն և բարձր մանևրելու ունակություն» պահանջող առաջադրանքների համար: Այն պաշտոնապես կներկայացվի «Consumer Electronics Show»-ի ընթացքում՝ 2022 թ.-ի հունվարին:
Աղբյուր՝ dailymail.co.uk
Ռուսական ակումբների հետ բանակցություններում «Ժիլինա»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանի ներկայացուցիչ Յուրի Գորբենկոն «SE»-ին պատմել է ֆուտբոլիստի՝ ՌՊԼ հնարավոր տեղափոխության մասին։ «Մենք այժմ երկխոսության մեջ ենք ՌՊԼ-ի աղյուսակի վերևի մի քանի ակումբների հետ՝ Վահան Բիչախչյանի տրանսֆերի շուրջ։ Նա տաղանդավոր հայ խաղացող է, ով դրա հետ մեկտեղ կարող է մեր երկրում լեգեոներ չհամարվել»,- ասել է Գորբենկոն:
Աղբյուր՝ sport-express.ru
«Ռայ» հուժկու թայֆունը 165 մղոն/ժ արագությամբ քամիներ, հորդառատ անձրև և ջրհեղեղ է առաջացրել երկրում: Ֆիլիպինների առափնյա պահպանության աշխատակիցները մինչև կուրծքը հասնող ջրում լողալով նորածնին ափ են հասցրել երկրի հարավում գտնվող Կագայան դե Օրո քաղաքում: Ըստ ՄԱԿ-ի՝ թայֆունից կարող է 13 միլիոն մարդ տուժել:
Աղբյուր՝ bbc.com
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման Instagram-ում հրապարակել է անցնող տարվա իր սիրելի երգերի ցանկը: Օբամայի ցուցակում են ռեփեր Լիլ Նաս Էքսը՝ «Montero» հիթով, ճապոնացի երգչուհի Միցկին՝ «The Only Heartbreaker» երգով և ամերիկյան The War on Drugs խումբը՝ «I Don’t Live Here Anymore» թրեքով։
Աղբյուր՝ daily.afisha.ru
Ըստ ոստիկանության փաստաթղթի՝ Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոն «ուղիղ և էական» դեր է խաղացել սոցիալական ցանցերում ուղիղ հեռարձակումների միջոցով երկրի ընտրական գործընթացի մասին ապատեղեկատվություն տարածելու գործում։ Ոստիկանության դաշնային հանձնակատար Դենիս Ռիբեյրոն փաստաթղթում գրել է, որ Բոլսոնարոյի եթերները «հստակ նպատակ» են ունեցել՝ մոլորեցնելու բրազիլացիներին երկրի ընտրությունների ամբողջականության հարցում:
Աղբյուր՝ aljazeera.com
Մարսի վրա գտնվող Ingenuity-ն կատարել է իր 18-րդ թռիչքը՝ տասը ամիս առաջ սկսված առաքելության ընթացքում: Ռեակտիվ շարժիչի լաբորատորիան հայտնել է, որ այն օդում է եղել 124,3 վայրկյան։
Աղբյուր՝ tass.ru
Դյուսելդորֆի դատարանը բավարարել է ռոք երաժշտի հայցը: Գերմանուհին, ով Քլեփթոնի համերգներից մեկի սկավառակի ծովահենային տարբերակը վաճառել էր eBay-ում 9,95 եվրոյով, այժմ ստիպված է մեծ գումարներ վճարել։
Աղբյուր՝ dw.com
Ավելի քան երկու օր տևած փրկարարական աշխատանքներից հետո 20 աշխատակից փրկվել է, և երկու դի է դուրս բերվել հեղեղված ածխահանքից: Չինաստանի հյուսիսային Շանսի նահանգում գտնվող ապօրինի հանքը հեղեղվել էր չորեքշաբթի երեկոյան:
Աղբյուր՝ france24.com
Չափից շատ հեռուստացույց դիտելը, նստակյաց ապրելակերպը, քնի պակասը, գաջեթներից կախվածություն և սթրեսը հանգեցնում են մարմնի կենսաբանական ժամացույցի ավելի արագ շարժմանը:
Աղբյուր՝ korrespondent.net
թուրքական լիրայի անկման պատճառով։
Աղբյուր՝ ria.ru
«Բարսելոնայի» հարձակվող Սերխիո Ագուերոն հաշվի է առել ակումբի ծանր ֆինանսական վիճակը և հրաժարվել երկրորդ տարվա համար նախատեսված վարձատրությունից, ինչպես նաև ընթացիկ մրցաշրջանի աշխատավարձի մի մասից:
Աղբյուր՝ korrespondent.net
Ուրբաթ Ֆիլիպիններին պատուհասած թայֆունի զոհերի թիվը հասել է 12-ի. նախագահ Ռոդրիգո Դուտերտեն մտավախություն ունի, որ այն կարող է էլ ավելի մեծանալ: Նա հայտնել է, որ շաբաթ օրը կայցելի տուժած կենտրոնական և հարավային շրջաններ՝ գնահատելու վնասի չափը:
Աղբյուր՝ reuters.com
ԱՄՆ-ի ամենամեծ քաղաքը պատրաստվում է գալիք բնական աղետներին, որոնք կարող են ավերել այն։ Նյու Յորքում նախագիծ է իրականացվում, որն կօգնի ապահովել մեգապոլիսի կայունությունը կլիմայի փոփոխության նկատմամբ: Իշխանությունները 20 միլիարդ դոլար են ներդրել քաղաքը բնական աղետներից պաշտպանելու համար։
Աղբյուր՝ lenta.ru
Գլոբալ տաքացման պատճառով Արկտիկայի սառույցը ռեկորդային մակարդակի նվազում է: Ամերիկացի գիտնականները հայտնում են, որ խոյադելֆիններն ընդլայնում են իրենց որսի տարածությունը՝ ավելի հյուսիս շարժվելով, և ավելի շատ ժամանակ են անցկացնում բևեռային ջրերում:
Աղբյուր՝ france24.com
Ավստրալիայի առողջապահության նախարարության ներկայացուցիչը նորություններ էր հայտնում Covid-ի մասին, երբ լրագրողը նկատեց, որ նրա վրայով սարդ է սողում: Իվետ Դ'աթը հանգիստ է մնացել, բայց նաև օգնություն է ակնկալել: Այնուհետև ներկաներից մոտեցել և օգնել են նրան ազատվել միջատից:
Աղբյուր՝ bbc.com
Հանգստավայրի տարբեր հատվածներում ջուր է կուտակվել մայթերին ու ճանապարհներին։ Կոմունալ ծառայությունները զբաղվում են անձրևաջրերի մաքրման և տեղային հեղեղումների վերացման աշխատանքներով։ Ըստ կանխատեսումների՝ առաջիկա մի քանի օրերին Սոչիում անձրևները կշարունակվեն։
Աղբյուր՝ vesti.ru
Այս տարվա «Միսս աշխարհ» մրցույթը, որը նախատեսվում էր անցկացնել հինգշաբթի Պուերտո Ռիկոյում, հետաձգվել է այն բանից հետո, երբ միջոցառման հետ կապված բազմաթիվ մարդկանց, այդ թվում՝ 97 մասնակիցներից 23-ի, Covid-19-ի թեստերը դրական են եղել:
Աղբյուր՝ cnn.com
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում