Կարճ լուրեր
Լատվիայի խորհրդարանը վերջնական ընթերցմամբ ընդունել է՝ ԱՄՆ քաղաքացիների կողմից լատվիացի երեխաների որդեգրումն արգելող օրենքը։ Նոր օրենքը նաև բարդացրել է որդեգրման գործընթացը այլ օտարերկրյա քաղաքացիների համար:
Աղբյուր՝ vesti.ru
Հաղորդվել է վարակման 78,610 նոր դեպքի մասին, ինքը մոտ 10,000-ով ավելի է, քան հունվարին գրանցված նախորդ բարձր ցուցանիշը: «Ապշեցուցիչ» աճը մտավախություններ է առաջացնում:
Աղբյուր՝ aljazeera.com
Պրոդյուսեր և գրող Ջոաննա Սթինգրեյը 2022 թվականին գիրք կթողարկի՝ նվիրված Վիկտոր Ցոյի ծննդյան 60-ամյակին:
Աղբյուր՝ kulturomania.ru
Բրյուս Սփրինգսթինը Sony-ին է վաճառել իր ամբողջ կյանքի գլխավոր ձայնագրությունները և հրատարակչական իրավունքները։ Գործարքի համաձայն Sony-ն է դառնում է Սփրինգսթինի 20 ստուդիական ալբոմների սեփականատերը, ներառյալ՝ «Born To Run»-ի, «The River»-ի և «Born In The USA»-ի պես դասական դարձած գործերի: «Գրեմմի»-ի 20-ակի դափնեկիր Սփրինգսթինի երաժշտությունը անցյալ տարի մոտ 15 միլիոն դոլար եկամուտ է բերել:
Աղբյուր՝ bbc.com
750 հազար դոլարով՝ NFT թոքենի տեսքով: Այս մասին հաղորդվում է Christie's աճուրդի տան կայքում։ Աճուրդը կայացել է դեկտեմբերի 15-ին Նյու Յորքում։ Որպես առաջին հոդված առցանց հանրագիտարանի հիմնադիր Ջիմի Ուելսն ընտրել էր արտահայտությունը՝ «Hello, World!» («Բարև՜, աշխարհ») արտահայտությունը: Արտահայտությունից բացի, աճուրդում 187,5 հազար դոլարով վաճառվել է նաև համակարգիչը, որով այն գրվել էր:
Աղբյուր՝ gazeta.ru
Հայկ Մարությանը հանդիպել է «ԴԵՖԱՆՍ ՀԱՈՒԶԻՆԳ ԻՆՎԵՍՏ» ընկերության ներկայացուցիչների հետ: Հանդիպման շրջանակում քաղաքապետին է ներկայացվել Աջափնյակ վարչական շրջանի Տիչինայի հ. 320 և 322 հասցեներում նախատեսվող բնակելի միկրոշրջանի կառուցման ծրագրի ընթացքը: Նշվել է, որ մշակվել է միջազգային կարգի բիզնես ծրագիր, որը ենթադրում է շուրջ 2 մլրդ դոլարի ներդրում: Նախագիծն ամբողջությամբ կիրականացվի մի քանի փուլով:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն
Հինգշաբթի «Ռայ» հզոր թայֆունը հարվածել է երկրին: Նախազգուշացում է հայտարարվել, որ փոթորիկը կարող է հարվածել ափամերձ համայնքներին «բեռնատար գնացքի արագությամբ»: Ըստ եղանակային կանխատեսումների՝ «Ռայը» 195 կմ/ժ արագությամբ քամիներ է բերել, երբ ժամը 13:30-ին հասել է հարավային Սիարգաո կղզի:
Աղբյուր՝ france24.com
Նոր շտամը հաստատվել է վերջերս արտերկրից երկիր ժամանած անձի մոտ։ Ժամանման թեստը բացասական է եղել, և նա գնացել է տուն՝ անցնելով պարտադիր կարանտինի։ Մի քանի օր անց նրա ջերմությունը բարձրացել է, և կատարված թեստը ցույց է տվել կորոնավիրուսային վարակի առկայություն։ Հաջորդ թեստը հաստատել է, որ նա վարակվել է օմիկրոն շտամով։
Աղբյուր՝ ria.ru
Այն պատրաստված է 3D տպագրությամբ և արգենտինացի ֆուտբոլիստի ողջ հասակով: Արձանը ստեղծելու համար օգտագործվել են 1986 թվականին Մեքսիկայում կայացած Աշխարհի գավաթի ժամանակ ազգային օրհներգի հնչեցման ընթացքում արված լուսանկարները:
Աղբյուր՝ sport-express.ru
«Songs of Disappearance» (Անհետացման երգեր) կոչվող ալբոմը, որը կազմված է թռչուններին ճռվողյունից և ծլվլոցից, ընդգրկվել է Ավստրալիայի ARIA երաժշտական ալբոմների չարթի լավագույն հնգյակում՝ առաջ անցնելով Մրայա Քերիի և ABBA-ի ալբոմներից: «Songs of Disappearance»-ում ներկայացված են Ավստրալիայի անհետացման եզրին գտնվող 53 հազվագյուտ տեսակների թռչունների երգերը:
Աղբյուր՝ abc.net.au
98 տարեկանում կյանքից հեռացել է «Տրանսֆորմերներ» խաղալիքների շարքի ստեղծող Հենրի Օրենշտեյնը։ Մահը վրա է հասել դեկտեմբերի 15-ին Օրենշտեյնի՝ Նյու Ջերսիում գտնվող տանը։ Մահվան պատճառը չի հաղորդվում: Օրենշտեյնի խաղալիքները եղել են կոմիքսների, մուլտսերիալների և «Տրանսֆորմերներ» ֆիլմերի ստեղծման ոգեշնչման աղբյուրը:
Աղբյուր՝ gazeta.ru
Չորեքշաբթի հաղորդված օրական թվերը ռեկորդային էին վարակի չորրորդ ալիքում գտնվող երկրի համար: Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտը (NICD) հաղորդել է 26,976 նոր դեպքի մասին վերջին 24 ժամվա ընթացքում՝ գերազանցելով հուլիսի սկզբին գրանցված 26,485 առավելագույն քանակը:
Աղբյուր՝ reuters.com
Դերասանը պատմել է, որ դժբախտ հարաբերությունների պատճառով «հայտնվել է թակարդում» և սկսել է խմել։ «Ես կարծում էի, որ երեխաների պատճառով չեմ կարող հեռանալ: Բայց ես դժբախտ էի։ Ես անընդհատ մտածում էի, թե ինչ պետք է անեմ: Շշով վիսկի էի խմում և քնում բազմոցին: Դա լավագույն որոշումը չէր երևում »,- Աֆլեքի խոսքերը մեջբերում է People ամսագիրը։
Աղբյուր՝ vesti.ru
Հարավային Կորեայի Seoul Milk խոշորագույն ապրանքանիշի տեսանյութում երևում է, թե ինչպես է տղամարդը դաշտում գաղտնի նկարահանում մի խումբ կանանց, որոնք հետագայում վերածվում են կովերի։ Հանրային բացասական արձագանքի բախվելով՝ ընկերությունը հեռացրել է գովազդը YouTube-ից, սակայն այն տարածվել էր՝ համացանցի օգտատերերի կողմից վերբեռնվելուց հետո:
Աղբյուր՝ bbc.com
Տասնօրյա փառատոնն անցկացվում է ամեն տարի սեպտեմբերին կամ հոկտեմբերին՝ ի պատիվ մայր աստվածուհի Դուրգայի՝ Շիվայի կնոջ:
Աղբյուր՝ tass.ru
Չորեքշաբթի 95-ամյա թագուհի Եղիսաբեթ II-ը ներկայացել է հանրությանը՝ հյուրընկալելով Օմանի սուլթան Հայսամ բին Թարիքին և նրա կնոջը՝ Սայիդա Ահադ բինթ Աբդուլլահին, Վինձորի ամրոցում:
Աղբյուր՝ france24.com
ExoMars-TGO զոնդը մեծ սառցակույտեր է հայտնաբերել Մարսի Մարիների հովիտների կենտրոնում: Սառույցը գտնվում է կայուն վիճակում, ինչը վկայում է Մարիների հովիտների յուրահատուկ կլիմայական և երկրաբանական պայմանների մասին։
Աղբյուր՝ korrespondent.net
Դանիայի հավաքականի կիսապաշտպանը խաղադաշտ դուրս չի եկել այն բանից հետո, երբ ուշաթափվեց հունիսին Ֆինլանդիայի դեմ Եվրո-2020-ի խաղի ժամանակ: Վերջերս պարզվեց, որ նա կրկին սկսել է ինքնուրույն մարզվել Դանիայի իր տեղական ակումբի կողմից ղեկավարվող տարածքում: Տեղեկություններ չկան այն մասին, թե արդյոք Էրիկսենը կվերսկսի իր պրոֆեսիոնալ կարիերան և կոնկրետ որտեղ:
Աղբյուր՝ bbc.com
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում