Կարճ լուրեր
Հնդկաստանի ռազմաօդային ուժերի (IAF) փոխանցմամբ՝ Գեներալ Բիփին Ռավաթը, նրա կինը և ևս 11 մարդ զոհվել են հարավային Թամիլ Նադու նահանգում՝ ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով: IAF-ը Twitter-ի իր գրառման մեջ նշել է, որ «ողբերգական վթարը» տեղի է ունեցել չորեքշաբթի կեսօրին Կունուր քաղաքի մոտակայքում:
Աղբյուր՝ aljazeera.com
ԱՄՆ-ի հիփոթեքային ընկերության գործադիր տնօրենը, ով 900 աշխատակցի աշխատանքից ազատելու լուրը նրանց հայտնել էր Zoom-ի միջոցով, ներողություն է խնդրել՝ իր անձնակազմի նկատմամբ «հարգանք և երախտագիտություն» չցուցաբերելու համար: Վիշալ Գարգը իր զղջումը հայտնել է ընկերության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
Աղբյուր՝ theguardian.com
Կալիֆորնիայի Սանտա Մոնիկա քաղաքում հայտնի են դարձել People's Choice Awards-ի հաղթողները: Դուեյն Ջոնսոնը ճանաչվել է նաև Տարվա լավագույն կատակերգական դերասան։ «Տարվա ֆիլմ» անվանակարգում հաղթել է «Սև այրի» սուպերհերոսների մասին բլոկբաստերը, իսկ լավագույն սերիալ է ճանաչվել Marvel-ի «Լոկին»։
Աղբյուր՝ kulturomania.ru
Անգլիայի արևելքում գտնվող Քեմբրիջշիրում հայտնաբերվել են խաչված ստրուկի մասունքներ, որի կրունկի ոսկորի մեջ խփված է եղել 6 սմ երկարությամբ երկաթե մեխ: Հնագետները կմախքը գտել են Ֆենսթենթոն գյուղում պեղումների ժամանակ՝ դեռևս 2017 թվականին, բայց միայն հիմա են ավարտել ապշեցնող գտածոյի վերլուծությունը։
Աղբյուր՝ gazeta.ru
Հյուսիսային Ամերիկայի ամենաակտիվ խզվածքներից մեկը ակտիվացել է երեքշաբթի, երբ ավելի քան 40 երկրաշարժեր՝ 3,5-ից 5,8 մագնիտուդ ուժգնությամբ, ցնցեցին Օրեգոնի ափերը՝ առաջանալով տարածաշրջանի միլիոնավոր բնակիչների ուշադրությանն ու մտահոգությանը: Երկրաշարժերի շարքը, որը սկսվել է երեքշաբթի վաղ առավոտյան և շարունակվել մինչև չորեքշաբթի, տեղի է ունեցել ափամերձ Նյուպորտ քաղաքից 200-250 մղոն դեպի արևմուտք:
Աղբյուր՝ cnn.com
Վարչապետ Սքոթ Մորիսոնը չորեքշաբթի հայտարարել է, որ Ավստրալիան պաշտոնական ներկայացուցիչներ չի ուղարկի փետրվարին Պեկինում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին՝ միանալով խաղերի ԱՄՆ դիվանագիտական բոյկոտին:
Աղբյուր՝ france24.com
Ֆրանսիայում առաջին անգամ կցուցադրվի Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» պատմվածքի ձեռագիրը։ Ֆրանսիայում ցուցադրությունը տեղի կունենա Փարիզի դեկորատիվ արվեստի թանգարանում և կգործի 2022 թվականի փետրվարի 17-ից մինչև հունիսի 26-ը: Ցուցահանդեսը կներառի ավելի քան 600 ցուցանմուշ, ներառյալ՝ հեղինակի ջրաներկով և մատիտով էսքիզները, թերթերի հատվածներ, լուսանկարներ և բանաստեղծություններ:
Աղբյուր՝ kulturomania.ru
Կատակերգուի որդու մոտ ուղեղի ուռուցք էր ախտորոշվել։ «Ամերիկան փնտրում է տաղանդներ» (The America's Got Talent) և «Դիմակավորված երգիչը» (Masked Singer) հեռուստաշոուների հաղորդավարը հաստատել է լուրը երեքշաբթի «Նիկ Քեննոն շոու»-ի ժամանակ: Նա այդ էպիզոդըը անվանել է իր հանգուցյալ որդու «հիշատակի ոգեկոչում»: Երեխան մահացել է անցյալ շաբաթավերջին։
Աղբյուր՝ bbc.com
Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլերի պաշտոնում Անգելա Մերկելի գործունեության ավարտի առթիվ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նրան ուղարկված հեռագրում քաղաքական գործչին դիմել է «դու»-ով։ Այս մասին հայտնում է Կրեմլի կայքը։
Աղբյուր՝ gazeta.ru
Միևնույն ժամանակ, արտադրողները նշել են, որ երկու չափաբաժինների դեպքում արդյունավետությունը զգալիորեն ցածր է:
Աղբյուր՝ tass.ru
Tesla-ի և SpaceX-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը կատարել է ողջ անշարժ գույքից ազատվելու իր խոստումը: Միլիարդատերը վաճառել է իր 16,000 քառակուսի ոտնաչափ առանձնատունը Կալիֆորնիայի Հիլսբորոյում: Անշարժ գույքը վաճառվել է 30 միլիոն դոլարով, իսկ հոկտեմբերին վերավաճառվել 31,99 միլիոն դոլարով: Այն Մասկին պատկանող վերջին անշարժ գույքն էր:
Աղբյուր՝ foxbusiness.com
Ավելի քան 20 մարդ ցրտահարություն ախտորոշմամբ տեղափոխվել է Ջանելիձեի անվան շտապօգնության գիտահետազոտական ինստիտուտ՝ Սանկտ Պետերբուրգում սկսկված ցրտաշունչ եղանակից հետո: Այդ մասին չորեքշաբթի հայտնել է քաղաքային առողջապահության կոմիտեի Telegram-ալիքը: Ցրտահարությունները սկսվել են անցածշաբաթվա վերջին:
Աղբյուր՝ interfax.ru
Բաջուրա օդանավակայանում, ուղևորները հրել են թռիչքուղու վրա մնացած 19-տեղանոց ինքնաթիռը՝ անվադողերի պայթելուց հետո: Օդանավակայանի աշխատակիցները նույնպես շտապեցին օգնելու տուժած օդաչուին, երբ ինքնաթիռները պտտվում էին օդում՝ սպասելով խցանումների վերացմանը, որպեսզի կարողանան վայրէջք կատարել:
Աղբյուր՝ dailymail.co.uk
Ռիան Սմիթը և նրա ընկեր Հարի Քոլինսը կեղծ նշանադրություն են խաղացել: Նրանք որոշել են հանգստյան օրերն անցկացնել լոնդոնյան շքեղ հյուրանոցում և գտել են իրենց հանգիստն էլ ավելի հարմարավետ դարձնելու միջոց։ Հյուրանոց տեղավորվելուց հետո սիրահարները հայտարարել են, որ նշանվում են։ Իմանալով այդ մասին՝ անձնակազմը սիրով առաջարկել է զույգին ամբողջովին անվճար տեղափոխվել բարձրակարգ սենյակ, թեև նման պայմաններում գիշերն արժե 795 ֆունտ ստեռլինգ։
Աղբյուր՝ gazeta.ru
Չորեքշաբթի հարավային Թամիլ Նադու նահանգում կործանվել է ուղղաթիռը, որում գտնվում էր Հնդկաստանի ԶՈւ պաշտպանության շտաբի պետ, գեներալ Բիփին Ռավաթը:
Աղբյուր՝ france24.com
Պատվաստանյութերի աշխարհի խոշորագույն արտադրողը երկու անգամ կնվազեցնի Covid-19 պատվաստանյութի արտադրությունը՝ նոր պատվերների բացակայության պատճառով: Այդ մասին հայտնել է գլխավոր գործադիրը: Հունվարից սկսած Հնդկաստանը լիովին պատվաստել է տարեց բնակչության կեսին:
Աղբյուր՝ bbc.com
Սոչիի բնակիչները սոցիալական ցանցերում հայտնել են Լազարևսկոյե շրջանում քաղաքի վրայով երկնաքարի թռչելու մասին: Ենթադրաբար, տիեզերական օբյեկտը այրվել է մինչ Երկրի մակերեսին հասնելը, սակայն հասցրել է ֆիքսվել տեսահսկման համակարգերի ու մեքենաների տեսագրող սարքերի կողմից։
Աղբյուր՝ ria.ru
Քուինսլենդ նահանգում հայտարարել են Omicron Covid-ի «աշխարհում առաջին» գենետիկական տարատեսակը, սակայն փորձագետներն նշում են, որ դա նոր տարբերակ չէ: Ենթատարբերակը, որը մի փոքր տարբերվում է մինչ այժմ հայտնի տարբերակից, հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայից Ավստրալիա ժամանած մարդու մոտ:
Աղբյուր՝ theguardian.com
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում