Կարճ լուրեր
Շվեդական Ikea մանրածախ առևտուրային ընկերությունը Ճապոնիայում դարձել է Տոկիոյում վարձակալության տրվող փոքրիկ բնակարանի սեփականատերը: 10 քմ մակերեսով բնակարանը գտնվում է Սինձյուկու շրջանում և կարժենա ամսական ընդամենը 99 իեն (0,86 դոլար), համաձայն Ikea-ի կողմից այս շաբաթ հրապարակված տեղեկատվության: Առկա է միայն մեկ սենյակ, այն ամբողջությամբ կահավորված է Ikea-ի կահույքով և սարքավորումերով։
Աղբյուր՝ cnn.com
«Էվերթոնը» հետաքրքրված է «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի ծառայություններով: Այդ մասին հայտնել է Tuttomercatoweb-ը։ Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբն արդեն կապ է հաստատել «Դինամոյի» հետ՝ հնարավոր գործարքի համար: 18-ամյա Զախարյանի հնարավոր տրանսֆերի գումարը գնահատվում է ավելի քան 10 մլն եվրո։
Աղբյուր՝ sport-express.ru
Ֆիլիպինցի բլոգեր Վոն Օրդոնիան իր ընկերուհուն տարեդարձի կապակցությամբ արտասովոր ծաղկեփունջ է նվիրել: Ծաղիկների փոխարեն այն բաղկացած էր թղթադրամներից։ Օրդոնիան, ով YouTube-ում 2 միլիոն բաժանորդ ունի, որոշել էր ընկերուհուն՝ Կառլինին, 27-ամյակի կապակցությամբ յուրահատուկ նվեր մատուցել։ Պատվիրված ծաղկեփունջը բաղկացած է 1 միլիոն ֆիլիպինյան պեսոյից (20.000 դոլար)։
Աղբյուր՝ gazeta.ru
Ուրբաթ օրը Իսրայելի Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հայտնաբերել է Covid-19-ի նոր տարբերակի դեպք՝ մեծ թվով մուտացիաներով, որն առաջին անգամ հայտնաբերվել էր Հարավային Աֆրիկայում: Եվս երկու դեպք հայտնաբերվել է «արտերկրից վերադարձած մարդկանց» մոտ, ասվում է զեկույցում. նրանք գտնվում են կարանտինում:
Աղբյուր՝ france24.com
Ուլան-Ուդայում աղջիկը դիմել է քաղաքի մասնավոր կլինիկաներից մեկին՝ խալից արյունահոսության գանգատով: Բժիշկը որոշել է խալը հեռացնել լազերի միջոցով: Հեռացնելուց որոշ ժամանակ անց վերքը չի լավացել և սկսել է նորից արյունահոսել: Աղջիկը ստիպված է եղել դիմել այլ կլինիկա, որտեղ նրա մոտ ախտորոշվել է ավշային հանգույցների մելանոմայի մետաստազներ: Պացիենտը դատատրան է դիմել՝ բարոյական վնասի փոխհատուցման համար:
Աղբյուր՝ vesti.ru
Շրի Լանկայում մեկ շաբաթվա տևած հորդառատ տեղումներն ու ուժեղ քամին 14 մարդու կյանք են խլել։ Մեկ մարդ համարվում է անհետ կորած: Ընդհանուր առմամբ եղանակային վատ պայմաններից տուժել է ավելի քան 100 000 ընտանիք, վիրավորվել է առնվազն 22 մարդ։
Աղբյուր՝ korrespondent.net
Հինգշաբթի օրը թուրքական ոստիկանությունն արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ է կիրառել՝ ետ մղելու հազարավոր մարդկանց, որոնցից շատերը եղել են կանայք, ովքեր դուրս էին եկել Ստամբուլի փողոցներ՝ նշելու Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրը:
Աղբյուր՝ aljazeera.com
Նախահռոմեական ֆալկատան՝ երկսայրի կոր սուրը, որն օգտագործել են իբերացիները մ.թ.ա. 5րդ-ից 1-ին դարերում, առգրավվել է 202 այլ հնագիտական նմուշների հետ այն բանից հետո, երբ Policía Nacional-ի աշխատակիցները այն հայտնաբերել են «հայտնի սոցիալական մեդիայի կայքում»: Սուրը, որը թվագրվում է մ.թ.ա. երրորդից առաջին դարերի միջև, հատուկ հետաքրքրություն է առաջացրել, քանի որ դրա շեղբը իր նախնական վիճակում է եղել:
Աղբյուր՝ theguardian.com
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն այցելել է Կուբա՝ մասնակցելու հեղափոխական առաջնորդի մահվան հինգերորդ տարելիցին նվիրված Ֆիդել Կաստրոյի կենտրոնի բացմանը։ Նախագահին ուղևորության ժամանակ ուղեկցում է նրա կինը՝ Սելյա Ֆլորեսը։
Աղբյուր՝ ria.ru
Բազմաթիվ մրցանակների դափնեկիր երաժշտական պրոդյուսեր և կիթառահար Նայլ Ռոջերսը աճուրդի կհանի իր կիթառները, մեքենաները և անձնական իրերը՝ գումար հավաքելու իր «We Are Family» հիմնադրամի համար: Կազմակերպությունը մենթորություն է տրամադրում տաղանդավոր դեռահասների համար ամբողջ աշխարհում: Աճուրդի հանվող կիթառներից մեկը Ռոջերսի հայտնի Hitmaker-ի կրկնօրինակն է։
Աղբյուր՝ bbc.com
Դիմակը հայտնաբերվել է հյուսիսային Քարաբյուք նահանգի Էսկիպազար շրջանում գտնվող հնագույն Ադրիանոպոլիս քաղաքում պեղումների ժամանակ։ Էսկիպազար քաղաքից 3 կմ հեռավորության վրա գտնվող Ադրիանոպոլիսում պեղումները սկսվել են 2003 թվականին։
Աղբյուր՝ eadaily.com
Պաշտոնյաները հայտնել են, որ առնվազն 35 մարդ է զոհվել Սուդանի Արևմտյան Դարֆուր նահանգում հովիվների միջև մի քանի օր շարունակվող կռիվերի ընթացքում, ինչի հետևանքով այրվել է ավելի քան 1000 տուն: Հինգշաբթի Արևմտյան Դարֆուրում Սուդանի մարդասիրական օգնության հանձնակատար Օմար Աբդելքարիմը հայտարարել է, որ բախումները սկսվել են նոյեմբերի 17-ին զինված արաբ հովիվների միջև Ջեբել Մուն լեռներում՝ Չադի հետ սահմանի մոտ:
Աղբյուր՝ aljazeera.com
Այս մասին հայտնում է Միացյալ Նահանգների Երկրաբանական ծառայությունը (USGS): Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է կղզի պետության մայրաքաղաք Սուվա 553 կմ հյուսիս-արևմուտք։ Օջախը գտնվել է 520 կմ խորության վրա։ Ցունամիի սպառնալիքի մասին տեղեկություններ չկան։
Աղբյուր՝ rt.com
Գենկ քաղաքում այն դպրոցականները, որոնք ոտքով կամ հեծանիվով դպրոց կգնան, կստանան վիրտուալ գումար: Այս կերպ երկիրը փորձում է խթանել էկոլոգիական տրանսպորտի տարածումը: Ստուգելու համար, թե աշակերտներն իսկապե՞ս ոտքով կամ հեծանիվով են դպրոց եկել, նրանց ուսապարկերին կկցվեն հաղորդիչ սարքեր։
Աղբյուր՝ korrespondent.net
Տասնամյակների պեղումներից հետո՝ հինգշաբթի օրը, երկիրը պատրաստվում է հանրության առաջ բացել Սֆինքսների 3000-ամյա պողոտան հարավային Լյուքսոր քաղաքում՝ վարպետորեն մշակված արարողությամբ: Մոտ երկու մղոն երկարությամբ և մոտ 250 ոտնաչափ լայնությամբ հնագույն քայլուղին ժամանակին կոչվել է «Աստծո ուղի»։ Այն կապում է Լուքսորի տաճարը Կառնակի տաճարի հետ, որը գտնվում է Նեղոս գետի մոտ՝ դեպի հյուսիս:
Աղբյուր՝ nbcnews.com
«Հայտնաբերվել են անհետացած հանքափրկարարական ջոկատից երեք մարդու դի, մնացածների ճակատագիրն անհայտ է մնում»,- հայտնել են «Լիստվյաժնայա» հանքավայրի վարչությունից։ Հանքավայրի վթարի զոհերի ընդհանուր թիվը հասել է 14-ի։
Աղբյուր՝ tass.ru
Դեպքը գրանցվել է Բալասոր քաղաքի թռչնաբուծական ֆերմայում, որի մոտ անցկացվել էր հարսանեկան միջոցառումը: Թռչնաֆաբրիկայի սեփականատերն արդեն հայտարարություն է ներկայացրել ոստիկանություն և դրանում նշել, որ հավերը սատկել են այն բանից հետո, երբ հարսանեկան երթն անցել է ֆերմայի մոտով։ Թռչունները սատկել են երթի անցնելուց անմիջապես հետո, իսկ անասնաբույժները հայտնել են, որ նրանք սատկել են սրտի կաթվածից:
Աղբյուր՝ korrespondent.net
Լոնդոնից արևելքում բնակվող Սթիվ Վարզեն կդառնա առաջին մարդը, ում 3D տպագրությամբ աչք կտրվի հինգշաբթի օրը Լոնդոնի Moorfields Eye Hospital-ում: Հույս կա, որ աչքն ավելի իրական տեսք կունենա, քան ավանդական սինթետիկ պրոթեզը: Նաև կնվազի պրոթեզը տեղադրելու համար անհրաժեշտ ժամանակը՝ 6 շաբաթից դառնալով երեք շաբաթ:
Աղբյուր՝ bbc.com
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում