Կարճ լուրեր
Հայլե Գեբրեսելասիեն և Ֆեյսա Լիլեսան հայտարարել են, որ պատրաստ են առաջնագիծ մեկնել՝ ապստամբ ուժերի դեմ պատերազմում: Նրանց հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ վարչապետ Աբի Ահմեդն հայտնել է, որ ռազմաճակատ է գնալու՝ ղեկավարելու պատերազմը: Տիգրայի ապստամբները հայտարարել են, որ առաջ են շարժվում դեպի մայրաքաղաք Ադիս Աբեբա։
Աղբյուր՝ bbc.com
Բրիտանական նախկին գաղութ Բարբադոսը հաջորդ շաբաթ կհրաժարվի Եղիսաբեթ թագուհուց որպես պետության ղեկավար՝ խզելով Մեծ Բրիտանիայի հետ մնացած կայսերական կապերը՝ Կարիբյան ծովում առաջին բրիտանական նավի ժամանելուց մոտ 400 տարի անց:
Աղբյուր՝ reuters.com
Կարոլին Գեգինատը հետաքրքրվել է արտակարգ իրավիճակների բնագավառում առկա ծրագրերի, կարիքների և համագործակցության հնարավորությունների մասին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հետագա համատեղ ծրագրերի հնարավոր տարբերակներ:
Աղբյուր՝ ՀՀ ԱԻՆ
Գերմանիայի նոր կանցլերը կընտրվի Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Օլաֆ Շոլցը։ Այս մասին հայտնում է Der Spiegel-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նշվում է, որ նոր կանցլերի ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 6-ից 8-ն ընկած ժամանակահատվածում։
Աղբյուր՝ gazeta.ru
Փաստաթուղթը թույլ կտա երկու երկրների պաշտպանական գերատեսչություններին ընդլայնել համագործակցությունը հետախուզության, արդյունաբերական համագործակցության և ռազմական պատրաստության ոլորտներում։
Աղբյուր՝ tass.ru
լիրայի կտրուկ անկման պատճառով: Ընկերության պաշտոնական կայքում օգտատերերը ստանում են «ներկա պահին անհասանելի է» ծանուցում, երբ փորձում են ապրանք պատվիրել:
Աղբյուր՝ ria.ru
Ավտոմեքենայի չափի DART կոչվող զոնդը կբախվի «Դիմորֆոս» աստերոիդին ժամում ավելի քան 24,000 կիլոմետր արագությամբ՝ փորձելով շեղել դրա ուղեծիրը:
Աղբյուր՝ aljazeera.com
Ժնևում Շվեյցարիայի արվեստի և հնագիտության թանգարանը ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Հուսամ ալ-Դին Ալային է վերադարձրել սիրիական երեք պատմական իրեր: Այս մասին հաղորդում է սիրիական արաբալեզու SANA գործակալությունը: Արտեֆակտները գողացվել են Պալմիրայից, որը 1980 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներառված է համաշխարհային ժառանգության ցանկում:
Աղբյուր՝ eadaily.com
Դատավորը Ֆրանսիայի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմային դատապարտել է մեկ տարվա պայմանական ազատազրկման և պարտավորեցրել նրան վճարել 75,000 եվրո տուգանք: 33-ամյա Բենզեման ևս 4 անձանց հետ անցած ամիս կանգնեցին դատարանի առջև՝ 2015 թվականին ֆրանսիացի ֆուտբոլիստ Մաթյո Վալբուենային ինտիմ բնույթի տեսանյութով շանտաժի ենթարկելու համար:
Աղբյուր՝ bbc.com
Նոյեմբերի 16-ից մեկնարկած 24-ժամյա հերթապահությունը տևելու է մինչև ապրիլի 1-ը։ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվությունը՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի պաշտոնական կայքում (https://armroad.am/am):
Աղբյուր՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ
Գերմանիայում երեք կուսակցություններ նոյեմբերի 24-ին կներկայացնեն կոալիցիոն համաձայնագիր. հայտնել է N24 հեռուստաալիքը։ Կոալիցիա կկազմեն սոցիալ-դեմոկրատների, լիբերալների և կանաչների կուսակցությունները։
Աղբյուր՝ korrespondent.net
Ռասայական խտրականության դեմ պայքարի լեգենդ Նելսոն Մանդելան սիրում էր համեղ, պարզ ուտեստներ, ինչպիսին է շոգեխաշած եզան պոչը: Հարավաֆրիկյան Հանրապետության առաջին սևամորթ նախագահի սիրելի ուտեստն այժմ մատուցվում է ռավիոլիով նրա նախկին տանը, որը վերածվել է բուտիկ հյուրանոցի: Մանդելան այնտեղ ապրել է ութ տարի, իսկ հետո տեղափոխվել է մեկ այլ տուն՝ իր երրորդ կնոջ՝ Գրասա Մաշելի հետ:
Աղբյուր՝ france24.com
Ջենիֆեր Լոուրենսը կարծում է, որ Լեոնարդո Դի Կապրիոն արդարացիորեն է ավելի շատ գումար ստացել «Մի՛ նայիր վերև»-ի (Don't Look Up) համար, քան ինքը: Ֆիլմի նկարահանումներին մասնակցելու համար դերասանուհին ստացել է 25 միլիոն դոլար, իսկ Դի Կապրիոն՝ 30 միլիոն դոլար։ Ինչպես նշել է Լոուրենսը, իր գործընկերն ֆիլմի բյուջեին ավելի շատ շահույթ է բերում, քան ինքը:
Աղբյուր՝ gazeta.ru
Երգչուհի Ժաննա Ֆրիսկեի ծնողները վերսկսել են դատը իրենց դստեր ամուրու՝ Դմիտրի Շեպելևի հետ, որպեսզի նա չկարողանա տնօրինել իրենց թոռան՝ Պլատոնի բաժինը բնակարաններից մեկում: Տղան բաժնեմաս ունի երկու բնակարանում: Նրանցից յուրաքանչյուրի մեկ երրորդը պատկանում է ութամյա երեխային, մյուս երկու մասերը՝ մահացած երգչուհու ծնողներին՝ Վլադիմիր և Օլգա Ֆրիսկեներին։
Աղբյուր՝ gazeta.ru
Մեկնարկեց «Գինու տուրիզմի նորարարական ռազմավարությունները՝ երկրների միջև կապեր ստեղծելու և Հայաստանում տարածաշրջանային զարգացում ապահովելու երաշխիք» նախագիծը: Այն իրականացվում է Իսպանիայի Վալյադոլիդի առևտրի, արդյունաբերության, ծառայությունների պալատի հետ համագործակցությամբ: Պլանավորվում են միջոցառումներ` միտված Հայաստան-Իսպանիա էնոտուրիզմի կլաստերի ձևավորմանը, Արմավիրի մարզի գինու զբոսաշրջային ուղղությունների հայեցակարգային մոդելի և ռազմավարական կառավարման պլանի նախագծմանը, ՓՄՁ-ների կարողությունների զարգացմանն ու մարզի գինու զբոսաշրջային գրավչության բարձրացմանը:
Աղբյուր՝ Արմավիրի զարգացման կենտրոն
Արաբական Միացյալ Էմիրությունները բանակցություններ են սկսել թալիբների հետ՝ Քաբուլի օդանավակայանի կառավարման շուրջ՝ Աֆղանստանի նոր կառավարիչների վրա ազդեցության համար դիվանագիտական պայքարում դուրս գալով Պարսից ծոցում հակառակորդ Կատարի դեմ: Այս մասին հայտնել են խնդրին ծանոթ չորս աղբյուրներ:
Աղբյուր՝ reuters.com
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեքշաբթի Ժողովրդավարական Սիրիայի խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ Իլհամ Ահմեդի հետ քննարկել է իրավիճակը երկրի հյուսիս-արևելքում: Այդ մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն՝ ներկայացնելով հանդիպման արդյունքները։
Աղբյուր՝ ria.ru
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացրել է, որ Եվրոպայում և Ասիայի որոշ մասերում ևս 700,000 մարդ կարող է մահանալ Covid-ից մինչև մարտ: Մահացածների թիվն արդեն գերազանցում է 1,5 միլիոնը 53 երկրներում, որոնք ԱՀԿ-ն համարում է եվրոպական տարածաշրջան։
Աղբյուր՝ bbc.com
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում