Կարճ լուրեր
Սիցիլիայի Էոլյան արշիպելագում գտնվող Վուլկանո կղզու քաղաքապետը կարգադրել է տարհանել մոտ 150 մարդու և արգելել զբոսաշրջիկների մուտքը՝ տարածքում հրաբխային ակտիվության և գազերի ավելացման պատճառով:
Աղբյուր՝ theguardian.com
Ն.Ֆ. Գամալեայի անվան կենտրոնը ակնկալում է, որ առաջիկա չորս-հինգ ամիսների ընթացքում COVID-19-ի բուժման համար իրենց նոր դեղամիջոցը կհաստատվի: Այն ապահովում է 100% պաշտպանություն կորոնավիրուսից, հայտնել է կենտրոնի փոխտնօրեն Դենիս Լոգունովը: Մոնոկլոնալ հակամարմիններով այդ պրեպարատը այն դեղամիջոցի անալոգն է, որն օգտագործվել է Դոնալդ Թրամփի՝ այն ժամանակ ԱՄՆ նախագահի բուժման համար։
Աղբյուր՝ vesti.ru
Շաբաթ օրը Փարիզի կենտրոնում՝ Օպերայի հրապարակի մոտակայքում գտնվող «Կապուսինների բուլվար»-ի շենքում, խոշոր հրդեհ է բռնկվել. ծխի ամպերը պատել են օդը:
Աղբյուր՝ reuters.com
ԱՄՆ-ում 90 տարեկանում կյանքից հեռացել է Subway արագ սննդի ցանցի համահիմնադիր Փիթեր Բաքը։
Աղբյուր՝ vesti.ru
Տասնյակ սեփականատերեր սոցիալական ցանցերում հրապարակել են բջջային հավելվածում տեղի ունեցած սխալի հաղորդագրությունը, որը թույլ չէր տալիս իրենց գործարկել մեքենան: Tesla հավելվածն օգտագործվում է վարորդների կողմից որպես բանալի՝ մեքենան բացելու և գործարկելու համար:
Աղբյուր՝ bbc.com
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերը հայտնել է, որ կիսապաշտպան Պոլ Պոգբան ազդրի վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել մոտ 3 ամիս։
Աղբյուր՝ sport-express.ru
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հոնսյու կղզու Տատեյամա քաղաքից 812 կմ հարավ-արևելք։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Զոհերի, ավերածությունների և ցունամիի սպառնալիքի մասին տեղեկություններ չկան։
Աղբյուր՝ tass.ru
Ծովում մահացած հայտնաբերված 10 միգրանտների մարմինները տեղափոխող նավը Սիցիլիա է ժամանել ուրբաթ օրը, տասնյակ մարդկանց հետ միասին, որոնք փրկվել են այս շաբաթ, երբ փորձում էին հատել Միջերկրական ծովը: Geo Barents նավի անձնակազմը, որը ղեկավարում է բարեգործական «Բժիշկներ առանց սահմանների» (MSF) կազմակերպությունը, դիակները հայտնաբերել է գերծանրաբեռնված նավում՝ Լիբիայի ափերից 30 ծովային մղոն հեռավորության վրա:
Աղբյուր՝ reuters.com
Մեկանգամյա օգտագործման պլաստմասսե իրերը, ինչպիսիք են ափսեները, պատառաքաղները և պոլիստիրոլե բաժակները, կարող են արգելվել Անգլիայում, քանի որ կառավարությունը ձգտում է վերացնել պլաստիկ թափոնները: 12-շաբաթյա հանրային խորհրդակցության արդյունքում ստացված առաջարկությունների համաձայն՝ գործարարներն ու սպառողները պետք է հասնեն ավելի կայուն այլընտրանքների:
Աղբյուր՝ theguardian.com
ԱՄՆ-ում՝ Տեխասի Լաֆլին ռազմաօդային բազայում, մահացու վթար է տեղի ունեցել՝ երկու T-38C Talon ուսումնական ինքնաթիռների մասնակցությամբ: Այս մասին նոյեմբերի 19-ին հայտնել է բազայի մամուլի ծառայությունը։ Արդյունքում զոհվել է մեկ օդաչու, ևս երկուսը վիրավորվել են։
Աղբյուր՝ korrespondent.net
Իրանի պետական հեռուստատեսության փոխանցմամբ՝ ԻԻՀՊԿ ռազմածովային ուժերը Պարսից ծոցի ջրերում օտարերկրյա նավ են կալանել՝ վառելիքի մաքսանենգության փորձի համար: Հեռուստաալիքի տվյալներով՝ նավը կալանվել է երկրի հարավում գտնվող Հորմոզգան նահանգի ափերի մոտ։ Զինվորականները առգրավել են 150 հազար լիտր վառելիք, իսկ նավի անձնակազմի 11 անդամների նկատմամբ հետաքննություն է սկսվել։
Աղբյուր՝ ria.ru
COVID սահմանափակումների դեմ ուղղված բողոքի ակցիաները ուրբաթ գիշեր վերաճել են բռնությունների: Ռոտերդամ նավահանգստային քաղաքում անկարգություններ իրականացրած ամբոխը մեքենաներ է հրկիզել և քարեր նետել ոստիկանների վրա, որոնք պատասխանել են կրակոցներով և ջրցան մեքենաներով:
Աղբյուր՝ reuters.com
Չինաստանի շուկայի վերահսկողության և կարգավորման գլխավոր կառավարությունը տուգանել է չինական մի քանի խոշորագույն ընկերությունների, այդ թվում՝ Alibaba-ին: Ըստ հրապարակված փաստաթղթի՝ ընկերությունները վարչական իրավախախտումներ են թույլ տվել և պետք է վճարեն 500 հազար յուան (78,2 հազար դոլար) տուգանք։
Աղբյուր՝ gazeta.ru
Կալիֆոռնիայի Սան Դիեգոյի մերձակայքում գտնվող մայրուղու երթևեկությունը մի քանի ժամով կաթվածահար է եղել՝ թղթադրամների պատճառով, որոնք թափվել էին ինկասացիոն մեքենայից։ Արժեթղթերը թռել էին տասնյակ մետր հեռավորության վրա, իսկ վարորդները անմիջապես դուրս էին նետվել հավաքելու դրանք՝ ճանապարհի մեջտեղում թողնելով իրենց մեքենաները: Մայրուղու պարեկային աշխատակիցները տեղում բերման են ենթարկել երկու հոգու, որոնց հաջողվել էր փախչել գումարով:
Աղբյուր՝ vesti.ru
Առնվազն 17 մարդ է զոհվել՝ Անդհրա-Պրադեշ նահանգի Չիտտոր, Կադապա, Կուրնուլ և Անանտապուր շրջաններում հեղեղումների հետևանքով։ Չդադարող անձրևները սկսվել են հինգշաբթի երեկոյան: Մտավախություն կա, որ չորս շրջաններում գրանցված հեղեղները ավելի քան 100 մարդու են քշել-տարել:
Աղբյուր՝ indiatimes.com
պահանջելով վերակենդանացնել գետը: Ցուցարարները հավաքվում են Զաենդերուդ գետի չորացած հունի վրա՝ պահանջելով գործողություններ ձեռնարկել՝ ջուրը գետ վերադարձնելու ուղղությամբ:
Աղբյոր՝ aljazeera.com
Միջնադարյան աշտարակային համալիր Բիշթը կսկսի գործել ավելի քան 80 օբյեկտների վերակառուցումից և տարածքը զբոսաշրջիկների համար որպես բացօթյա թանգարան բարելավելուց հետո։ Համալիրը զբաղեցնում է 30 հա տարածք։
Աղբյուր՝ tass.ru
Աճուրդի կազմակերպիչները ուրբաթ բացահայտեցին՝ ռեկորդային 43 միլիոն դոլարով ԱՄՆ Սահմանադրության բացառիկ բնօրինակի գնորդի ինքնությունը: 53-ամյա Քենեթ Գրիֆինը Չիկագոյում գտնվող Citadel հեջ ֆոնդի հիմնադրամի գործադիր տնօրենն է։ Նա բնօրինակը կփոխանցի Բենթոնվիլում գտնվող «Crystal Bridges» թանգարանին: Գրիֆինի անձնական կարողությունը, ըստ Forbes-ի, գնահատվում է մոտ 21 միլիարդ դոլար:
Աղբյուր՝ france24.com
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում