Կարճ լուրեր
Բիրմինգհեմում Մալալա Յուսուֆզայը և Ասեր Մալիկը նիկքահի արարողություն են անցկացրել, որտեղ հարսն ու փեսան համաձայնում են ամուսնանալ: 24-ամյա ակտիվիստուհին ասել է, որ դա «թանկագին օր» էր իր կյանքում: Պակիստանցի կանանց իրավունքների պաշտպանը ապաստան է գտել Վեսթ Միդլենդսում այն բանից հետո, երբ 2012 թվականին թալիբները կրակեցին նրա գլխին:
Աղբյուր՝ bbc.com
Թոմաս Ուեսթը այս շաբաթ կայցելի Պակիստան՝ հանդիպելու թալիբների արտաքին գործերի նախարարի և Չինաստանի և Ռուսաստանի բարձրաստիճան դիվանագետների հետ, հայտնել են Պակիստանի ներկայացուցիչը և ԱՄՆ Պետդեպարտամենտը: Դա կլինի այդ պաշտոնում Ուեսթի առաջին այցը տարածաշրջան:
Աղբյուր՝ france24.com
Սիրիայի Կամիշլի քաղաքում թուրքական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով երեք մարդ է զոհվել, հայտնում է քրդական Rudaw գործակալությունը։
Աղբյուր՝ eadaily.com
Ֆրանսիացի փրկարարները 242 միգրանտի են փրկել Անգլիայի և Ֆրանսիայի միջև գտնվող Պա-դե-Կալեի (Դուվրի նեղուց) ջրերում: Այդ մասին հաղորդել է Լա Մանշի և Հյուսիսային ծովի ծովային պրեֆեկտուրան: Երկուշաբթի և երեքշաբթի մի քանի գործողություններ են իրականացվել նեղուցում նավակներում դժվարին իրավիճակում հայտնված միգրանտներին փրկելու համար։
Աղբյուր՝ ria.ru
Չորեքշաբթի Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակության այցը Թայվան խախտում է «Մեկ Չինաստան» քաղաքականությունը, և որ Միացյալ Նահանգները պետք է անհապաղ դադարեցնի Թայվանի հետ պաշտոնական փոխգործակցության բոլոր ձևերը: «Թայվանի անկախության կողմնակից ուժերի հետ դավադրությունը վտանգավոր խաղ է»,- ասել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Վան Վենբինը լրատվամիջոցների հետ ճեպազրույցում:
Աղբյուր՝ reuters.com
Սոցցանցերում հայտնվել են կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես է շների մեծ ոհմակը հարձակվում դպրոցականի վրա: Երեխան սառնասրտություն է դրսևորել և չի փախել, այլ պաշտպանական դիրք է գրավել և լուռ պայքարել ագրեսիվ շների դեմ։ Տեսանյութը նկարահանել է Ամգա Յակուտ գյուղի մի բնակչուհի։
Համակարգիչը հավաքվել է ընկերության համահիմնադիրներ Սթիվ Վոզնյակի և Սթիվ Ջոբսի կողմից 1976 թվականին: Հավայան կոա փայտից պատյանով Apple-1-ը, որը դեռ աշխատում է, մեկն է ընդամենը 200 օրինակով վաճառքի դրված հավաքածուից: Կալիֆոռնիայի John Moran Auctioneers-ի տվյալներով՝ համակարգիչը ունեցել է ընդամենը երկու սեփականատեր՝ քոլեջի պրոֆեսորը և ուսանողը, որին նա սարքը վաճառել էր 650 դոլարով։
Աղբյուր՝ bbc.com
Նոյեմբերի 12-ին Փարիզում Լիբիայի հարցով միջազգային համաժողովի շրջանակում Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները երկկողմ հանդիպում կանցկացնեն։ «2+2» ձևաչափի շրջանակներում արտաքին քաղաքական և ռազմական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև ճգնաժամի կարգավորումը, ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը: Այս մասին նոյեմբերի 9-ի երեկոյան հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Աղբյուր՝ eadaily.com
Ադամանդներով զարդարված երկու ապարանջանները, որոնք պատկանել են Ֆրանսիայի թագուհի Մարի Անտուանետին (1755-1793), երեքշաբթի օրը Ժնևում կայացած աճուրդում վաճառվել են 7,459 միլիոն շվեյցարական ֆրանկով (մոտ 8,2 դոլար), ինչը կանխատեսվածից շատ ավելին է: Այս մասին հայտնել է «Քրիստիս» աճուրդի տունը։
Աղբյուր՝ tass.ru
Յավնե քաղաքում պեղված հնագույն զարդը հայտնաբերվել է բյուզանդական դարաշրջանի ամենամեծ գինեգործարանի վայրից՝ ամֆորաներով (սափոր` գինի պահելու համար) պահեստի մնացորդներից ընդամենը 150 մետր հեռավորության վրա: Պեղումների վայրը թվագրվել է մոտավորապես 7-րդ դարով, թեև կան կարծիքներ, որ այն կարող է ավելի հին լինել:
Աղբյուր՝ cnn.com
Ամերիկացի լրագրող Օփրա Ուինֆրին YouTube-ի իր ալիքից հեռացրել է արքայազն Հարրիի և նրա կնոջ՝ Մեգան Մարքլի հետ տված հարցազրույցը։ Տեսանյութը ջնջվել է առանց որևէ նախազգուշացման։
Աղբյուր՝ gazeta.ru
Թուրքիայի Մալաթիա քաղաքում առևտրային շենքի փլուզումից հետո մի քանի մարդ է փրկվել։ Տեղի իշխանությունները հայտնել են, որ մինչև երեքշաբթի երեկոյան փլատակների տակից դուրս են բերել 13 մարդու, սակայն նշել են, որ փլատակների տակ դեռ մարդիկ են մնացել: Մալաթիայի նահանգապետ Այդըն Բարուշը լրագրողներին հայտնել է, որ շենքում «մոտ 20 մարդ» է եղել, երբ այն փլուզվել է։
Աղբյուր՝ euronews.com
ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի շրջանավարտ՝ ԱՀ պետական նախարարը դասախոսություն է կարդացել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության աշխարհաքաղաքականության վերաբերյալ: Հարվարդի համալսարանի մարդու իրավունքների կենտրոնում Բեգլարյանը ներկայացրել է 2020թ. պատերազմի ժամանակ և դրա հետևանքով առաջացած մարդու իրավունքների հիմնախնդիրները, ադրբեջանական ոճրագործությունները հայ ժողովրդի հանդեպ:
Աղբյուր՝ ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Երկրաբանները պարզել են, որ ցամաքի առաջին ամբողջական տարածքները հայտնվել են Երկրի վրա մոտ երեքուկես միլիարդ տարի առաջ: Հետազոտության համապատասխան արդյունքները հրապարակված են Proceedings of the National Academy of Sciences գիտական ամսագրում։ Մասնագետներն ուսումնասիրել են մայրցամաքային ապարների հնագույն հանքաշերտերը, որոնք նախկինում հայտնաբերվել են ժամանակակից Հնդկաստանի տարածքում։
Աղբյուր՝ korrespondent.net
ՄԱԿ-ը հայտնել է, որ իր անձնակազմից 16-ը ձերբակալվել են Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում, ևս վեցն ազատ են արձակվել: «Մենք, իհարկե, ակտիվորեն աշխատում ենք Եթովպիայի կառավարության հետ՝ ապահովելու նրանց անհապաղ ազատումը»,- երեքշաբթի օրը Նյու Յորքում լրագրողներին հայտարարել է ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը:
Աղբյուր՝ aljazeera.com
Հաջորդ տարվա աշխարհի գավաթի Եվրոպայի որակավորման առաջին փուլը կավարտվի հաջորդ շաբաթվա ընթացքում, որտեղ Պորտուգալիան, Իսպանիան, Իտալիան և Նիդեռլանդները այն երկրների շարքում են, որոնց ճակատագրական խաղեր են սպասվում Քաթար հասնելու համար: Խմբի 10 հաղթողները կորակավորվեն 2022 թվականի նոյեմբերի 21-ից մեկնարկող համաշխարհային ֆուտբոլի իրադարձության համար:
Աղբյուր՝ france24.com
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը երեքշաբթի օրը ֆրանսիացի գործընկեր Ժան-Իվ Լը Դրիանի հետ հեռախոսազրույցի ընթացքում ասել է, որ Թեհրանը անտեսելու է Վաշինգտոնի ոչ կառուցողական պահվածքը և նոր պատժամիջոցների սահմանումը` միաժամանակ շարունակելով զարգացնել իր պաշտպանական ներուժը:
Աղբյուր՝ ria.ru
Հնդկաստանի Թամիլնադ նահանգի բնակիչն 32-ամյա խոստացել էր Աստծուն, որ եթե ազատի իրեն աշխատանքի հավերժական փնտրտուքից, նա «կվերադառնա իր մոտ»: Տղամարդու աղոթքները տեղհասան, և նա կարողացավ աշխատանք գտնել Հնդկաստանի Բանկում: Այնուամենայնիվ, աշխատանքի անցնելուց երկու շաբաթ անց տղամարդը լքել է քաղաքը, գնացել Թիրուվանատպուրամ քաղաքի երկաթուղային կայարան, որտեղ ինքնասպան է եղել։
Աղբյուր՝ gazeta.ru
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում