Կարճ լուրեր
Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը կիրակի օրը նվաճեց Փարիզի իր վեցերորդ տիտղոսը և ընդհանուր թվով ռեկորդային 37-րդ Մասթերսի տիտղոսը՝ եզրափակիչում հաղթելով 2020 թվականի չեմպիոն Դանիիլ Մեդվեդևին՝ 4-6, 6-3, 6-3 հաշվով:
Աղբյուր՝ france24.com
Showtime-ի YouTube-ի ալիքը հրապարակել է համր կինոյի աստղի կյանքի և կարիերայի մասին պատմող «Իրական Չարլի Չապլինը» («The Real Charlie Chaplin») վավերագրական ֆիլմի թրեյլերը։ Կինոժապավենը ստեղծել են Փիթեր Միդլթոնը և Ջեյմս Սփիննին։ Չապլինի մասին ֆիլմի պրեմիերան տեղի կունենա ԱՄՆ որոշ կինոթատրոններում նոյեմբերի 19-ին, այնուհետև կցուցադրվի Showtime-ի եթերում դեկտեմբերի 11-ից։
Աղբյուր՝ ria.ru
Նոյեմբեր 22-ին՝ ժամը 19:00-ին, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի «Սիմֆոնիկ մուլտֆիլմեր»-ը ("Symphonic Cartoons") փոքրիկ հանդիսատեսի համար։ Համերգի ընթացքում կհնչեն հայտնի ու սիրված մուլտֆիլմերի («Գտնված երազ», «Պույ-պույ մկնիկ», «Թոմը և Ջերին», «Առյուծ արքա», «Ալադին», «Մուլան» և այլն) մեղեդիների սիմֆոնիկ կատարումները: Զուգահեռ մեծ էկրանին կցուցադրվեն մուլտֆիլմերի ամենավառ հատվածները։ Համերգը կղեկավարի դիրիժոր Հարություն Արզումանյանը։ Համերգը նախատեսված է 5-ից բարձր տարիքի երեխաների համար։
Աղբյուր՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ
Միկի Ռուրկը կնկարահանվի «Section Eight» մարտաֆիլմում։ Ֆիլմի ռեժիսորը կլինի Քրիստիան Սեսման: Լուրը հայտնում է Variety-ն։ Սցենարը գրել են Չադ Լոուն և Ջոշ Ռիջուեյը։ Ըստ ֆիլմի սյուժեի՝ նախկին զինվորը վրեժ է լուծում ավազակներից՝ իր ընտանիքի սպանության համար։ Բանտից դուրս գալուց հետո նրան հավաքագրում են որպես ստվերային կառավարության գործակալ։
Աղբյուր՝ kulturomania.ru
Կիրակի օրը Լա Լիգայում Մադրիդի «Ատլետիկոն» 92-րդ և 96-րդ րոպեներին սեփական հարկի տակ երկու գնդակ բաց թողեց՝ զիջելով առավելությունը և 3-3 հաշվով ոչ-ոքի գրանցելով «Վալենսիայի» դեմ խաղում:
Աղբյուր՝ france24.com
Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քադհիմին հայտնել է, որ չի վնասվել՝ Բաղդադի խիստ անվտանգության Կանաչ գոտում գտնվող իր տան վրա անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո: Պայթուցիկներով բեռնված անօդաչու թռչող սարքը հարվածել է շենքին՝ ակնհայտ մահափորձի արդյունքում վիրավորելով նրա վեց թիկնապահներին: Այս մասին հայտնել են իրավապահները:
Աղբյուր՝ bbc.com
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի անձնական բժիշկ Նիկոլոզ Կիփշիձեն ասել է, որ քաղաքական գործիչը հրաժարվել է դեղորայք ընդունել բանտում այն բանից հետո, երբ Արդարադատության նախարարությունը հրապարակել է տեսանյութ, որտեղ նա սնունդ է ընդունել։
Աղբյուր՝ gazeta.ru
Նոյեմբերի 1-ից 7-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 45 հրդեհի, 1 քարաթափման, 4 ինքնասպանության փորձի դեպք, 73 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 149 կենցաղային կանչ. տուժել է 283 մարդ, փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 2 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 9 մահ: Արձանագրվել է թունավորման 9 դեպք: Գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 3 դեպք:
Աղբյուր՝ ԱԻՆ
16 տարի Գերմանիայի կառավարությունը ղեկավարելուց հետո Անգելա Մերկելը թոշակի է անցնում։ Դաշնային կանցլերի պաշտոնում իր վերջին հարցազրույցներից մեկը նա տվել է Deutsche Welle-ին։
Ջուլիան Ասանժը և նրա հարսնացուն՝ Ստելլա Մորիսը, հայտարարել են, որ իրենց արգելում են ամուսնանալ և դատական հայց են նախապատրաստում Դոմինիկ Ռաաբի և Բելմարշ բանտի կառավարչի դեմ: Նրանք հայտնում են, որ պատասխան չեն ստացել՝ բանտում ամուսնության արարողություն անցկացնելու համաձայնություն տալու բազմակի խնդրանքներին։
Աղբյուր՝ theguardian.com
Tesla-ի գործադիր տնօրենը Twitter-ում հարցում է անցկացրել՝ էլեկտրական մեքենաների ընկերությունում իր բաժնետոմսերի 10 տոկոսը վաճառելու մասին՝ իր նման միլիարդատերերի հարկերը բարձրացնելու մասին Վաշինգտոնի ճնշումների ֆոնին: Որոշ դեմոկրատներ պնդում են, որ միլիարդատերերը հարկեր վճարեն, երբ իրենց բաժնետոմսերի գինը բարձրանում է, նույնիսկ եթե նրանք չեն վաճառում որևէ բաժնետոմս:
Աղբյուր՝ aljazeera.com
Պայթյունը տեղի է ունեցել Ակտաու քաղաքի սրճարանում, ինչի հետևանքով շենքն ամբողջությամբ ավերվել է։ Այս մասին կիրակի հայտնել է Ղազախստանի Մանգիստաու շրջանի Արտակարգ իրավիճակների վարչության մամուլի ծառայությունը։ Տարածաշրջանային լրատվամիջոցների հաղորդմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել «Այանատ» սրճարանում։ Ինչպես հայտնել են Ղազախստանի Մանգիստաու շրջանի վարչակազմում, ոչ ոք դեռ հիվանդանոց չի դիմել։
Աղբյուր՝ tass.ru
Շաբաթ օրը Հնդկաստանի արևմուտքում գտնվող հիվանդանոցում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով մահացել է կորոնավիրուսով հիվանդ առնվազն 11 անձ, հայտնում են պաշտոնյաները: Հրդեհի բռնկման ժամանակ մոտ երկու տասնյակ հիվանդ է եղել Մահարաշտրա նահանգի Ահմադնագար շրջանի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Մահացածների մեծ մասը 60-ից բարձր տարիքի էին։
Աղբյուր՝ france24.com
Հնագետները Պոմպեյի մերձակայքում գտնվող վիլլայում սենյակ են հայտնաբերել, որտեղ գտնվել են մահճակալներ և այլ առարկաներ, որոնք լույս են սփռում հրաբխի ժայթքման հետևանքով թաղված հին հռոմեական քաղաքի ստրուկների կենսապայմանների վրա: Գերազանց պահպանված սենյակում եղել են երեք փայտե մահճակալներ և մի շարք այլ առարկաներ, այդ թվում՝ ամֆորաներ, կերամիկական սափորներ և գիշերանոթ:
Աղբյուր՝ reuters.com
Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, ով բաց է թողել «Մեծ սաղավարտի» վերջին երկու մրցաշարերն ու Օլիմպիական խաղերը, մտադիր է մասնակցել Ավստրալիայի բաց առաջնությանը։
Աղբյուր՝ vesti.ru
Գերմանիան ուրբաթ օրը Գվատեմալային և Մեքսիկային վերադարձրեց մայաների հնագույն արտեֆակտների հավաքածուն: Անցած տարի ոստիկանությունը դրանք գտել էր Սաքսոնիա-Անհալթ նահանգում գտնվող ֆերմայի նկուղում: 13 իրերը ներառում են սկահակներ, արձանիկներ և ափսեներ, որոնք թվագրվում են մ.թ. 250-ից 850 թվականներին, ասել է Սաքսոնիա-Անհալթի տարածաշրջանային կառավարությունը:
Աղբյուր՝ aljazeera.com
Հարձակման հետևանքով վիրավորվել է երեք մարդ, հարձակվողը ձերբակալվել է, նրա դրդապատճառները դեռ պարզ չեն: Այս մասին շաբաթ օրը գրել է BILD տաբլոիդը։ Հարձակումը տեղի է ունեցել շաբաթ առավոտյան Ռեգենսբուրգ-Նյուրնբերգ (Բավարիա) քաղաքների միջև գտնվող ICE գնացքում։
Աղբյուր՝ ria.ru
Դերասան Ջորջ Քլունին բաց նամակով դիմել է լրատվամիջոցներին՝ խնդրելով չհրապարակել լուսանկարներ, որտեղ երևում են իր երեխաների դեմքերը, քանի որ նման նկարները վտանգի տակ են դնում իր երկու երեխաներին՝ հատկապես կնոջ աշխատանքի ոլորտի պատճառով։ Ամալ Քլունին իրավապաշտպան է, ով պատասխանատվության է ենթարկում ահաբեկչական խմբավորումներին։ Քլունին ասել է, որ ինքը և իր կինը սոցիալական ցանցերում չկան և պաշտպանում են իրենց երեխաների գաղտնիությունը:
Աղբյուր՝ bbc.com
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում