Կարճ լուրեր
Այս մասին պարզ է դարձել՝ ՖԻՖԱ-ից Պլատինիին երկու միլիոն շվեյցարական ֆրանկ (1,6 միլիոն ֆունտ ստեռլինգ) վճարելու վերաբերյալ վեց տարվա հետաքննությունից հետո: 85-ամյա Բլատերը և ֆրանսիական ֆուտբոլի լեգենդ 65-ամյա Պլատինին այժմ կարող են դատարանի առաջ կանգնել մի քանի ամիսների ընթացքում:
Աղբյուր՝ news.sky.com
Կենտրոնում կազմակերպված շրջայցի ընթացքում Հայաստանի առևտրային բանկերի ղեկավարները ծանոթացան վիրավոր զինվորների վերականգնման պայմաններին և երկկողմ համագործակցության շրջանակում բանկերի ֆինանսավորմամբ Զինվորի տան համար ձեռք բերված էլեկտրոնեյրոմիոգրաֆիայի սարքի աշխատանքին, որը հնարավորություն է տալիս իրականացնել դինամիկ վերահսկողություն բուժման ամբողջ ընթացքում: Քննարկվել են հետագա հնարավոր նախագծեր:
Աղբյուր՝ Հայաստանի բանկերի միություն
«Ալ-Սադդը» մտադիր չէ զիջումների գնալ «Բարսելոնայի» հետ՝ գլխավոր մարզիչ Չավիի տրանսֆերի շուրջ բանակցություններում: Քաթարյան ակումբը պահանջում է, որ գործարքի պաշտոնական առաջարկը ներկայացնի անձամբ կապտանռնագույնների նախագահ Ժոան Լապորտան։ Սակայն կատալոնական ակումբի ղեկավարը հրաժարվել է մեկնել Դոհա՝ «Ալ-Սադդի» սեփականատիրոջ հետ անձնական հանդիպման։ «Ալ-Սադդը» մտադիր է նաև պահանջել մեկ միլիոն եվրոյի չափով տուժանքի վճարում։
Աղբյուր՝ sport-express.ru
Հոլվուդյան աստղ և բնապահպան ԴիԿապրիոյին, ով ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության հարցերով ներկայացուցիչն է, երեքշաբթի օրը նկատել են գլխավոր համաժողովների կենտրոնում գտնվող Kew Carbon Garden ցուցահանդեսին: Երբ նա մտել է շենք, նրան շրջապատել են լրագրողները, երկրպագուներն ու պատվիրակները։
Աղբյուր՝ bbc.com
Եթովպիայի գլխավոր դատախազ Գեդիոն Տիմոթևոսը երեքշաբթի օրվանից արտակարգ դրություն հայտարարեց այն բանից հետո, երբ հյուսիսային Տիգրայ շրջանի զորքերը հայտարարեցին, որ տարածքներ են գրավել: Դա տեղի ունեցավ երկու օր անց այն բանից, երբ վարչապետ Աբի Ահմեդը քաղաքացիներին հորդորեց զենք վերցնել՝ «Տիգրայի ազատագրման ժողովրդական ճակատ»-ից (TPLF) պաշտպանվելու համար:
Աղբյուր՝ cnn.com
Աֆղանստանում զինվորական հոսպիտալի վրա հարձակումից հետո մահացել է Քաբուլում թալիբների զորքերի հրամանատարներից մեկը, ՌԻԱ Նովոստիին հայտնել է շարժման աղբյուրը։ Ըստ Ֆրանսպրես գործակալության՝ խոսքը Համդուլլա Մոհլիսի մասին է: Թալիբները հերքում են նրա մահը։
Դյուկի համալսարանի և Չափել Հիլում Հյուսիսային Կառոլինայի համալսարանի գիտնականները (UNC, ԱՄՆ) հայտնաբերել և փորձարկել են հակամարմին, որը սահմանափակում է կորոնավիրուսների տարբեր տեսակների, այդ թվում՝ COVID-19-ի պատճառած վարակների ծանրությունը:
Աղբյուր՝ interfax.ru
Հայաստանի հրթիռամոդելային ասոցիացիա հիմնադրամը հայտարարում է ընդունելություն Գյումրիի Ակադեմիական Վարժարանում: Դիմել կարող են 7-րդ և բարձր դասարանի աշակերտները:
Աղբյուր՝ Հայաստանի հրթիռամոդելային ասոցիացիա հիմնադրամ
Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսն հայտնել է, որ իր Bezos Earth Fund-ը 2 միլիարդ դոլար կծախսի լանդշաֆտների վերականգնման և սննդի համակարգերի վերափոխման համար: Նա Գլազգոյում COP26 կլիմայական կոնֆերանսի ժամանակ ասել է, որ բնության խոցելիությունը հասկացել է տիեզերք ճանապարհորդելիս:
Աղբյուր՝ bbc.com
Աշխարհահռչակ կինոռեժիսոր Քվենտին Տարանտինոն պատրաստվում է վաճառել իր «Քրեական ընթերցվածք» ֆիլմից կտրված յոթ տեսարանները՝ միմյանց չփոխարինվող թոկենների (NFT) միջոցով: Այս մասին հայտնել է CNBC հեռուստաալիքը։ Տարանտինոն նաև կվաճառի բնօրինակ ձեռագիր սցենարը և իր աուդիոմեկնաբանությունները: Դրանք գնման համար հասանելի կլինեն OpenSea հարթակում:
Աղբյուր՝ gazeta.ru
Դիկտակորը շենքերից հանել է հոր և պապի դիմանկարները: Նախնիների հանդեպ հարգանքը մինչ այժմ եղել է Կիմ դինաստիայի հիմնական բաղադրիչը: Փորձագետներն հայտնում են, որ այս քայլով Կիմն ազդարարում է ինքնակալ դառնալու իր մտադրության մասին:
Աղբյուր՝ dailymail.co.uk
Ընթացիկ տարվա փետրվարի 11-ին ՀՀ կառավարությունը հաստատել է Էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետությունում գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը: Ծրագրով առաջարկվել է գարնանացան ցորենի, գարնանացան գարու, վարսակի, հաճարի, լոբու, ոսպի, ոլոռի, սիսեռի, առվույտի և կորնգանի էլիտա և/կամ 1-ին վերարտադրության հավաստագրված սերմերի գնի մասնակի սուբսիդավորում կամ փոխհատուցում։
Աղբյուր՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն
Ռուսաստանն ու Ադրբեջանը հաստատել են 2022 թվականի պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովի աշխատանքային պլանը, հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։ Անցյալ շաբաթ Պյատիգորսկում կայացել է ռուս-ադրբեջանական սահմանազատման համատեղ հանձնաժողովի տասներորդ նիստը։
Աղբյուր՝ ria.ru
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին երեքշաբթի հայտարարեց՝ արևային էներգիայի բաշխման համաշխարհային ցանց կառուցելու երկրի կողմից առաջարկվող նախագծի մեկնարկի մասին։ Մոդին նշել է շատ երկրներ հարստացել են հանածո վառելիքի օգտագործման շնորհիվ, սակայն շրջակա միջավայրը աղքատացել է:
Աղբյուր՝ tass.ru
Facebook-ը հայտարարել է, որ կանջատի դեմքի ճանաչման համակարգը և կհեռացնի ավելի քան մեկ միլիարդ օգտատերերի դեմքի նշումները: Ընկերությունը փորձում է դուրս գալ հասարակական հարաբերությունների ճգնաժամից, որն առաջացել է իրազեկիչի բացահայտումների պատճառով, որ ինքը գիտեր, թե որքան վնասակար են իր արտադրանքը, բայց բովանդակալից քայլեր չի ձեռնարկել դրանք շտկելու համար:
Աղբյուր՝ aljazeera.com
Այս ամսվա վերջին կայանալիք միջուկային բանակցություններից առաջ՝ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահիանի՝ COVID-19-ի թեստը դրական է եղել, հայտնել է ԱԳՆ խոսնակը:
Աղբյուր՝ aljazeera.com
Չեռնոգորիայի կառավարության վերակառուցման գործընթացը՝ Զդրավկո Կրիվոկապիչի գլխավորությամբ, ձախողվել է, և այդ պատճառով անհրաժեշտություն է առաջացել վերընտրել կառավարությունը և նշանակել նոր վարչապետ։ Այս մասին նոյեմբերի 2-ին հայտարարել են Չեռնոգորիայի դեմոկրատական ճակատ դաշինքում:
Աղբյուր՝ eadaily.com
Ավիավթարի հետևանքով զոհվել է հինգ մարդ, այդ թվում՝ երկու ռուս։ Ողբերգությունը տեղի է ունեցել Ջուբայի օդանավակայանից թռիչքից անմիջապես հետո։ Բոլոր զոհեերը անձնակազմի անդամներ են։ Նրանք վառելիքի տակառներ էին տեղափոխում Մաբան շրջան։ Ինքնաթիռը շահագործվում էր տեղական Optimim Aviation ընկերության կողմից:
Աղբյուր՝ gazeta.ru
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում