Կարճ լուրեր
սրտի հետ կապված խնդիրների պատճառով: Արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն փոխարինվել էր Իսպանիայի առաջնության հոկտեմբերի 30-ին կայացած «Ալավեսի» դեմ խաղի առաջին խաղակեսի վերջում՝ կրծքավանդակի ցավի պատճառով։
Աղբյուր՝ tass.ru
Ճապոնիայի իշխող պահպանողական կուսակցությունը կիրակի օրը կայացած համընդհանուր ընտրություններում հաղթանակ տարավ, որն աջակցություն է վարչապետ Ֆումիո Կիսիդայի համար, ով փորձում է տնտեսությունը դուրս բերել կորոնավիրուսային համավարակից: Կիշիդայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը ստացել է 261 տեղ 465 անդամներից բաղկացած ստորին պալատում, որն առավել ազդեցիկն է Ճապոնիայի երկպալատ խորհրդարանում:
Աղբյուր՝ theguardian.com
Չինաստանը խստորեն հավատարիմ է «կանաչ» և ցածր ածխածնային զարգացմանը, ասվում է նախագահ Սի Ցզինպինի՝ ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության COP26 համաժողովի գրավոր հայտարարության մեջ: Չինաստանի ղեկավարի խոսքով՝երկիրը վճռականորեն զսպում է էներգիայի մեծ սպառումով և բարձր արտանետումներով նախագծերի զարգացումը՝ միաժամանակ ակտիվորեն զարգացնելով էներգիայի վերականգնվող աղբյուրները։
Աղբյուր՝ ria.ru
ԱՀ պետական նախարարը հոկտեմբերի 29-ին Լոս Անջելեսի քաղաքապետարան կատարած այցի ընթացքում բարձր է գնահատել քաղաքային խորհրդի մի խումբ անդամների՝ Փոլ Քրիքորյանի գլխավորությամբ, շարունակական աջակցությունը Արցախի ժողովրդի իրավունքների ու շահերի պաշտպանությանը: Ընդգծվել է պատերազմի ընթացքում ընդունված չորս բանաձևերը, որոնք արտացոլում էին բնիկ ժողովուրդների, խաղաղության ու մարդու իրավունքների հանդեպ հարգանքը տվյալ մարմնի կողմից: Բեգլարյանը Քրեքորյանին պարգևատրել է ԱՀ պետական նախարարի հուշամեդալով:
Աղբյուր՝ ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Նիգերիայի առևտրային կենտրոնում՝ Լագոսում, կառուցվող բարձրահարկ շենքի փլուզումից հետո կատարվում են փրկարարական աշխատանքներ: Երեք մարդ զոհվել. կա մտավախություն, որ շատերը հայտնվել են փլատակների տակ: Տեղանքի նկարներից երևում են մարդկանց կուտակումներ հսկայական փլատակների մոտ:
Աղբյուր՝ bbc.com
«Տոտենհեմը» ընդունել է Անտոնիո Կոնտեի տրանսֆերային պայմանները, հայտնում է Calciomercato.com-ը: Իտալացի մասնագետը շուտով կդառնա «փուրսի» գլխավոր մարզիչը։ Աղբյուրի համաձայն՝ ակումբի նախագահ Դանիել Լևին համաձայնվել է հունվարին Կոնտեին տրանսֆերների համար հատկացնել մոտ 100 միլիոն եվրո։ Մասնագետն այս պաշտոնում կփոխարինի Նունո Էշպիրիտո Սանտուին։
Աղբյուր՝ sport-express.ru
Մեծ Բրիտանիան նախազգուշացրել է, որ Ֆրանսիան ունի 48 ժամ՝ հետ կանգնելու ձկնորսության իրավունքների հետ կապված դաժան վեճից, հակառակ դեպքում Լոնդոնի կողմից դատական հայց է սպասվում՝ Brexit-ի առևտրային գործարքի շրջանակներում:
Աղբյուր՝ aljazeera.com
Նյու Յորքի նահանգապետ Քեթի Հոչուլը ստորագրել է օրենք՝ տուգանքների ավելացման մասին 150 դոլարից դարձնելով 1000 դոլար այն վարորդների համար, ովքեր փոփոխում են արտաժայթքման համակարգերն ու խլացուցիչները՝ աղմուկի մակարդակը բարձրացնելու համար։ Տուգանքի չափի բարձրացումը կլինի՝ գիշերային արագության մրցավազք կազմակերպող փողոցային մրցարշավորդների դեմ պայքարի միջոցներից մեկը, վստահ են իշխանությունները։
Աղբյուր՝ gazeta.ru
Ուրբաթ օրը պաշտոնյաները հայտնել են, որ Մեքսիկայի հարավում հայտնաբերվել է 1000-ամյա փայտե նավակ, որն օգտագործվում էր մայաների կողմից՝ նոր խոշոր զբոսաշրջային երկաթուղու կառուցման աշխատանքների ընթացքում: 1,6 մետր երկարությամբ և 80 սմ լայնությամբ նավակը, հավանաբար, օգտագործվել է ցենոտից (ջրամբարից) ջուր տեղափոխելու կամ ծիսական ընծաներ փոխանցելու համար, ասվում է Մեքսիկայի հնությունների ինստիտուտի հայտարարության մեջ:
Աղբյուր՝ reuters.com
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ քննարկել է Հարավային Կովկասում «վեցյակի հարթակի» գաղափարը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ կողմերը քննարկել են «3+3» ձեւաչափի ստեղծման հնարավորությունը։
Աղբյուր՝ ria.ru
Բախումը տեղի է ունեցել Լոնդոնի ճանապարհի մոտ՝ South Western Railway և Great Western երկաթուղիները սպասարկող գնացքների մասնակցությամբ: Ընդհանուր առմամբ հիվանդանոց է տեղափոխվել 17 մարդ։ Վթարը տեղի է ունեցել Գրինվիչի ժամանակով 18:46-ին, երբ մի գնացքը հարվածել է թունելում գտնվող օբյեկտին, իսկ երկրորդ գնացքը բախվել է դրան՝ ազդանշանային խնդիրների պատճառով:
Աղբյուր՝ bbc.com
Նոյեմբերի 1-ին տեղի ունեցած հրաձգության հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել, հայտնում է EFE լրատվական գործակալությունը։ El Mundo թերթի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Տորենտե բնակավայրում (Վալենսիայի ինքնավար համայնք)։ Հրաձգության պահին գերեզմանատանը բազմաթիվ մարդիկ են եղել՝ կապված բոլոր սրբերի տոնի հետ։ Հրաձգությունը տեղի է ունեցել երկու գնչու ընտանիքների վեճի պատճառով։
Աղբյուր՝ korrespondent.net
Երևանում ընդհանուր առմամբ 16 000 դիտահոր կա: 2021-ին աշխատանքներ կտարվեն շուրջ 1800-ի նկատմամբ: Ծրագրվում է 900 թուջե կափարիչի վերաձուլում, 300 դիտահորի մաքրում, 50 անձրևորսիչների վերատեղադրում, 250 հին դիտահորի վերատեղադրում և 60 նոր պանելների տեղադրումով փոխարինում: Փորձնական ծրագրի մեծ մասը բաժին է ընկնում կենտրոնին: Ծրագիրն իրագործելու նպատակով Երևան համայնքի բյուջեից ավելի քան 68 մլն դրամ կծախսվի:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն
«Տոտենհեմը» և «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն բանակցություններ են վարում մեկուկես տարվա պայմանագրի շուրջ, հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն։ Աղբյուրի համաձայն, եթե բանակցությունները հաջող ավարտվեն, 52-ամյա մարզիչը կուղևորվի Լոնդոն՝ գործարքը ավարտելու համար:
Աղբյուր՝ sport-express.ru
Զորամիավորումներում և զորամասերում շարունակվում են սպառազինության և ռազմական տեխնիկայի սեզոնային սպասարկման աշխատանքները: Իրականացվում են սպառազինության և ռազմական տեխնիկայի անսարքությունների շտկման աշխատանքներ։
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ
Ճապոնիայի նախկին արքայադուստր Մակոյի ամուսինը՝ Կեյ Կոմուրոն, ձախողել է Նյու Յորք նահանգի փաստաբանի որակավորման քննությունը։ Այս մասին հայտնում է South China Morning Post-ը՝ հղում անելով իր աղբյուրին։ Կոմուրոյի անունը չի հայտնաբերվել քննությունը հաջողությամբ հանձնած անձանց ցուցակում։ Ըստ աղբյուրի՝ Կոմուրոն, ով ծրագրում է Նյու Յորքում նոր կյանք սկսել կայսր Նարուհիտոյի զարմուհու հետ, պետք է նորից հանձնի քննությունը։
Աղբյուր՝ gazeta.ru
փաստահավաք առաքելություն իրականացնող խմբի անդամներին՝ ԱրՊՀ իրավաբանական բաժնի ուսանողներին: Այս մասին հայտնել է ԱՀ ՄԻՊ-ը: CFTJ- ն հիմնադրվել է 2020թ. Արցախյան պատերազմից հետո՝ պատերազմական հանցագործությունների հետևանքով տուժած անձանց ցուցմունքները պահպանելու համար: Կենտրոնը միջազգային իրավական չափանիշներին համապատասխան կրթում և վերապատրաստում է թիմեր Արցախում և Հայաստանում՝ ապացույցների վրա հիմնված հարցազրույցներ իրականացնելու նպատակով:
NBC News-ին ներկայացված հայտարարության մեջ Բոն Ջովիի ներկայացուցիչները նշել են, որ երգիչը «ամբողջովին պատվաստված է և իրեն լավ է զգում»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում