Կարճ լուրեր
Համաձայն նոր հետազոտության՝ սպիտակուցների հիվանդածին կլաստերները, որոնք, ենթադրաբար, պատասխանատու են Ալցհեյմերի հիվանդության հետ կապված ճանաչողական անկման համար, հասնում են ուղեղի տարբեր հատվածների վաղ շրջանում, այնուհետև կուտակվում են տասնամյակների ընթացքում: Science Advances-ում հրապարակված հետազոտությունն առաջինն է, որն օգտագործում է մարդու տվյալները՝ նեյրոդեգեներատիվ վիճակի հանգեցնող մոլեկուլային պրոցեսների արագությունը քանակականացնելու համար:
Աղբյուր՝ france24.com
Մեկ ֆունտ ստերլինգ արժողությամբ եզակի մետաղադրամը eBay-ում վաճառվել է 156 ֆունտ ստեռլինգով: Այն վաճառվել է հոկտեմբերի 21-ին՝ 20 անգամ կատարված դրույքներից հետո: Եվ այս ամենը պայմանավորված է նրանով, որ մետաղադրամի մեջ բացակայում է արծաթը: Երկմետաղական բաղադրության փոխարեն այն ամբողջովին ոսկի է։
Աղբյուր՝ gazeta.ru
Երաժշտության աստղ Էդ Շիրանը թողարկել է իր չորրորդ սոլո ալբոմը՝ «=» (հավասար է) վերնագրով՝ COVID-19-ի պատճառով ինքնամեկուսացման ընթացքում: Նա նշել է, որ պատրաստվում է տոնել «միայնակ խնջույքով»։
Աղբյուր՝ reuters.com
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հոկտեմբերի 29-ին, կոչ է արել Եվրամիությանը ավելի կոշտ դիրքորոշում ցուցաբերել Թուրքիայի նկատմամբ։ «Արևմտյան չափավորությունը, կարծես, հաճախ խրախուսում է Թուրքիայի կամայական պահվածքը»,- ասել է նա՝ Աթենքում գտնվող Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ՝ ըստ հունական Kathimerini թերթի:
Աղբյուր՝ eadaily.com
«Ես մտածում եմ նոր համալսարան բացելու մասին՝ Տեխասի տեխնոլոգիայի և գիտության ինստիտուտը»,- գրել է Մասկը Twitter-ի իր միկրոբլոգում։ Գործարարի խոսքով, համալսարանը, որի անունը անգլերենում գրվում է Տեխասի տեխնոլոգիաների և գիտության ինստիտուտ, իսկ կրճատ ձևով համընկնում է կնոջ կրծքի ժարգոնային անվանման հետ, կառաջացնի բոլորի հիացմունքը:
Աղբյուր՝ ria.ru
Հարավային Կորեայի նախագահը Հռոմի պապ Ֆրանցիսկոսին ուրբաթ օրը նվիրել է՝ Կորեաները բաժանող ապառազմականացված գոտու փշալարով պատրաստված խաչի արձան և ասել, որ պապի այցը Հյուսիսային Կորեա կօգնի «խաղաղության խթան» ստեղծել թերակղզում։ Կաթոլիկ նախագահը հանդիպել է պապի հետ Հռոմում G-20 գագաթնաժողովից առաջ:
Աղբյուր՝ apnews.com
Կազմակերպությունը բժիշկների և համալսարանական հիվանդանոցների բուժաշխատողների անկախ կոլեկտիվ է, որ ձևավորվել է Արցախի դեմ սանձազերծված պատերազմի օրերին՝ պատերազմից տուժած անձանց բժշկական օժանդակություն ցուցաբերելու համար։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Արցախում հոգեկան առողջության պահպանման ոլորտում իրականացվող և նախատեսվող ծրագրերին՝ մատնանշելով հետպատերազմյան իրողություններով պայմանավորված դրանց կարևորությունը։
Աղբյուր՝ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
Ամերիկացի փոփ երգչուհի Բրիթնի Սփիրսի նշանած Սեմ Ասղարին կխաղա «Hot Seat» ֆիլմում, հայտնում է Deadline-ը։ Մարտաֆիլմը կպատմի նախկին հաքերի մասին, ում ստիպել են բանկային կայքեր կոտրել. անհայտ անձը ռումբ է տեղադրել հերոսի աթոռին: Հաքերին կփորձի փրկել Մել Գիբսոնի հերոսը: Սեմ Ասղարին ֆիլմում կմարմնավորի ոստիկանության սերժանտի դեր։
Աղբյուր՝ kulturomania.ru
Լեհաստանը կանչել է Բելգիայի դեսպանին այն բանից հետո, երբ նրա վարչապետ Ալեքսանդր դե Կրոուն մեղադրեց Վարշավային «կրակի հետ խաղալու» մեջ՝ Բրյուսելի հետ օրենքի գերակայության շուրջ սրվող վեճում: Այս մասին PAP պետական լրատվական գործակալությանը հայտնել է Բելգիայի ԱԳՆ խոսնակը:
Աղբյուր՝ reuters.com
Իտալական «Ինտերը» որոշել է վաճառել Քրիստիան Էրիկսենին. Այս մասին հայտնել է «Football Italia»-ն։ Խնդիրն այն է, որ Իտալիայում արգելված է կոնտակտային սպորտով զբաղվել՝ սրտամկանի սարքի տեղադրման դեպքում։Դա պայմանավորված է անհաջող բախման դեպքում սարքի վնասման ռիսկով: Դանիայի հավաքականի խաղացողը Եվրո-2020-ի Ֆինլանդիայի հավաքականի դեմ խաղում սրտի կաթված էր ստացել, որից հետո նրա սրտում տեղադրվել է իմպլանտացված սրտանոթային դեֆիբրիլյատոր։
Աղբյուր՝ korrespondent.net
հոսպիտալացումների աճ կա։ Այս մասին հայտնում են «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրից, ուր ասյօր այցելել են ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ու Անահիտ Ավանեսյանը։
Աղբյուր՝ ԵՊԲՀ հասարակայնության հետ կապերի բաժին
Մոտ 15 միլիոն դոլար արժողությամբ իրերը հանձնվել են հինգշաբթի օրը Նյու Յորքում Հնդկաստանի հյուպատոսությունում տեղի ունեցած արարողության ժամանակ: Ենթադրվում է, որ տասնյակ հազարավոր հնաոճ իրեր մաքսանենգ ճանապարհով ԱՄՆ է ներմուծվել դիլեր Սուբհաշ Կապուրի կողմից, որը հերքում է այդ մեղադրանքները:
Աղբյուր՝ aljazeera.com
Առնոլդ Շվարցենեգերն ասել է, որ առաջնորդները, ովքեր պնդում են, թե կլիմայի փոփոխության դեմ պայքարը վնասում է տնտեսությանը, «հիմար են կամ ստախոս»: COP26 կլիմայական գագաթնաժողովից առաջ Կալիֆորնիայի նախկին նահանգապետը BBC-ին ասել է, որ ածխածնի արտանետումների կրճատումը օգուտ կբերի համաշխարհային տնտեսությանը:
Անգլիացի Բրենդա Ֆիննը նիհարել է 31 կիլոգրամով այն բանից հետո, երբ ջնջել է սոցցանցերի իր էջերը։ Կնոջ խոսքով՝ այտեղ անառողջ սննդի բազմաթիվ գովազդներ են եղել, որոնք, ի վերջո, բացասաբար են ազդել իր քաշի վրա։ 33-ամյա բրիտանուհու խոսքով՝ ինքը միշտ «մի քիչ թմբլիկ» է եղել, բայց 2016-2019 թվականներին չափից շատ քաշ է հավաքել։ Անցյալ տարվա օգոստոսին կանգնելով կշեռքի վրա՝ Բրենդան հասկացել է՝ նիհարելու ժամանակն է։
Աղբյուր՝ gazeta.ru
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հոկտեմբերի 30-31-ը կմասնակցի Հռոմում կայանալիք Մեծ-20-յակի առաջնորդների գագաթնաժողովին տեսակապի միջոցով, ասվում է Չինաստանի արտաքին գործերի նախարարության՝ ուրբաթ օրվա հաղորդագրության մեջ: Հայտարարության մեջ ասվում է, որ նա ելույթ կունենա գագաթնաժողովում։ Սին չի լքել Չինաստանը 2020 թվականի սկզբից, երբ ակնհայտ դարձավ COVID-19 համավարակի լրջությունը։
Աղբյուր՝ france24.com
Toyota-ն 2022 թվականի կեսերին իր առաջին էլեկտրական մեքենայի՝ Toyota bZ4X քրոսովերի վաճառքը կսկսի Ճապոնիայում, Հյուսիսային Ամերիկայում, Չինաստանում և Եվրոպայում: Մեկ լիցքավորմամբ մեքենան կկարողանա անցնել մոտ 500 կմ, իսկ մարտկոցի 80%-ի վերալիցքավորումը կպահանջի 30 րոպե, հայտնում է Toyota-ն։
Աղբյուր՝ vesti.ru
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով գրեթե մեկ ամիս է բանտում հրաժարվում է սնունդից, կրկին սկսել է դեղորայք ընդունել, լրագրողներին հայտնել է նրա փաստաբան Գեորգի Գելխաուրին։ «Բժիշկները Սաակաշվիլիին դեղորայքային բուժում են նշանակել, նա դեղեր է ընդունել: Նա նաև կհանձնի բոլոր անհրաժեշտ անալիզները»,- ասել է փաստաբանը՝ հավելելով, որ պաշտպանական կողմը կրկին պնդում է, որ քաղաքական գործչին մասնավոր կլինիկա ուղարկեն։
Աղբյուր՝ ria.ru
Նորթումբերլենդ քաղաքի 70-ամյա բնակչուհին, իր տունը մաքրելիս, գտել է 34 կարատանոց ադամանդ, որի գինը կարող է հասնել 2 միլիոն ֆունտ ստերլինգի։ Կինը, ով ժամանակին գնել է քարը օգտագործված իրերի վաճառակետում՝ որպես հագուստի զարդ, ցանկացել է վաճառել այն մի շարք այլ զարդերի հետ, որի ընթացքում էլ պարզվել է՝ այն մի ամբողջ կարողություն արժե: Մետաղադրամից փոքր-ինչ մեծ թանկարժեք քարը աճուրդի կհանվի հաջորդ ամիս։
Աղբյուր՝ bbc.com
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում