Կարճ լուրեր
«Սպառողների շահերի պաշտպանության համակարգի ստեղծման գործում Հայաստանի Հանրապետության ինստիտուցիոնալ հզորացում» ծրագրի շրջանակում փորձի փոխանակման նպատակով ՄՊՀ ներկայացուցիչները մեկնել են Վարշավա: Լեհաստանի Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության կենտրոնական գրասենյակում կայացած հանդիպումից հետո նրանք կմեկնեն Բիդգոշչ և Պոզնան, որտեղ հանդիպումներ կունենան գրասենյակի մասնաճյուղերի ղեկավարների հետ:
Աղբյուր՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողով
Միլիարդատերերը պետք է «գործեն հիմա՝ միանվագ հիմունքներով»,- ասել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Դեյվիդ Բիսլին CNN-ին տված հարցազրույցում: Բիսլին մասնավորապես նշել է աշխարհի երկու ամենահարուստ մարդկանց՝ Ջեֆ Բեզոսին և Իլոն Մասկին: «6 միլիարդ դոլար է պետք` փրկելու 42 միլիոն մարդկանց, ովքեր բառացիորեն կմահանան, եթե մենք օգնության չհասնենք: Դա բարդ չէ»,- հավելեց նա:
Երկու ամերիկացի սենատորներ նախագահ Ջո Բայդենին հորդորել են հրաժարվել Հնդկաստանի դեմ պատժամիջոցներից՝ ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգի գնման պատճառով՝ ասելով, որ նման քայլը կվտանգի աճող համագործակցությունը:
Աղբյուր՝ reuters.com
Ծրագրի նպատակը՝ Վայոց ձորի մարզի Արենի խոշորացված համայնքում քաղաքացիական գիտության միջոցով երիտասարդների կարողությունների հզորացումն ու ներգրավածությունն է կենսաբազմազանության համայնքահեն մշտադիտարկմանը։ Մասնակցության հայտներն ընդունվում են մինչև հոկտեմբերի 30-ը ներառյալ։
Աղբյուր՝ Arpa Protected Landscape
ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի մի քանի դպրոցներ արգելել են կորեական «Կաղամարի խաղ» սերիալի հերոսների զգեստները տարրական դասարանների համար: Սիրաքյուս քաղաքի և մոտակա Մանլիուս գյուղի երեք դպրոցների աշակերտների ծնողները նամակներ են ստացել, որոնցում նշվում է, որ տոնական օրերին նման կոստյումներ կրելն արգելված է։ Կրթական մարմինները մտահոգություն են հայտնել, որ երեխաները խաղում են այնպիսի գոյատևման խաղեր, ինչպիսիք ցուցադրված են կորեական դրամայում:
Աղբյուր՝ gazeta.ru
ՀՀ Կոտայքի մարզի Աղվերան լեռնային հանգստյան գոտում նոյեմբերի 7-9-ը կանցկացվի Հայ-վրացական երիտասարդական ֆորում: Ֆորումին կարող են մասնակցել երիտասարդական կենտրոններում, համայնքապետարաններում, մշակույթի տներում, գրադարաններում, ՔՀԿ-ում աշխատող և երիտասարդության հարցերով զբաղվող փորձառու մասնագետները (երիտասարդական աշխատողները)՝ մինչև հոկտեմբերի 31-ը լրացնելով մասնակցության հայտը հետևյալ հղումով՝ https://forms.gle/mBcHoZzwMzNH7kiN6:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան դադարեցրել է պայմանագիրը երկարաձգելու բանակցությունները, հայտնում է ESPN-ը։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2022 թվականի ամառ: Աղբյուրի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է որքան հնարավոր է շուտ երկարաձգել պայմանագիրը ֆրանսիացու հետ, որպեսզի նա մրցաշրջանի ավարտից հետո անվճար չհեռանա։
Աղբյուր՝ sport-express.ru
ՀՀ ֆինանսների նախարարությունում Եվրոպական հանձնաժողովի տեխնիկական աջակցությամբ «Թայեքս» գործիքի շրջանակում hոկտեմբերի 25-ից 27-ը առցանց ձեւաչափով կազմակերպվել է «Ֆինանսաբյուջետային վերահսկողության արդյունավետ գործունեության ապահովում» թեմայով աշխատաժողով: «Թայեքս» տեխնիկական աջակցության եւ տեղեկատվության փոխանակման գործիքը Եվրոպական հանձնաժողովի գործիքն է, որն աջակցում է պետական կառավարման մարմիններին` ԵՄ օրենսդրության մոտարկման, կիրառման, ինչպես նաեւ ԵՄ լավագույն փորձի փոխանակման շրջանակներում:
Աղբյուր՝ ՀՀ ֆինանսների նախարարություն
Թագուհին չի մասնակցի Գլազգոյում կայանալիք Կլիմայի հարցերով համաժողովին՝ հետևելով հանգստանալու վերաբերյալ բժիշկների խորհուրդներին:
Աղբյուր՝ bbc.com
Մասնակիցների համար հնարավորություն կստեղծվի ուսանելու արտասահմանյան բարձրագույն ուսումնական հաստատություններում:
Աղբյուր՝ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարություն
«The Unforgivable» Տեսանյութը հրապարակվել է Netflix հոսքային ծառայության YouTube ալիքում։ Ֆիլմում գլխավոր դերը կատարել է Սանդրա Բուլոքը։ Նա խաղում է 20 տարի բանտում անցկացնելուց հետո ազատված կնոջ դեր։ Ֆիլմում նկարահանվել են նաև Վինսենթ Դ'Օնոֆրիոն, Ջոն Բերնթալը, Վիոլա Դևիսը, Ռոբ Մորգանը և այլք։ Կինոնկարը կթողարկվի դեկտեմբերի 10-ին։
Աղբյուր՝ kulturomania.ru
Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն երեքշաբթի հայտարարեց, որ Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը, որն անցած տարի անցկացվել էր առցանց՝ համավարակի պատճառով, այս տարի դեկտեմբերին կկայանա առկա ձևաչափով՝ 2021 թվականի երկու դափնեկիրների մասնակցությամբ։ Հանդիսավոր արարողությունը, ավանդույթի համաձայն, տեղի կունենա Օսլոյում դեկտեմբերի 10-ին՝ Ալֆրեդ Նոբելի մահվան տարելիցի օրը։
Աղբյուր՝ france24.com
Ամերիկացի ինժեներ և ձեռնարկատեր Իլոն Մասկի կարողությունը հասել է 270 միլիարդ դոլարի` նրան պատկանող Tesla-ի բաժնետոմսերի գների աճի ֆոնին: Այսպիսով, գործարարը դարձել է Forbes ամսագրի հաշվարկների պատմության ամենահարուստ մարդը։ Այս մասին հաղորդվում է պարբերականի հոկտեմբերի 26-ին հրապարակած հոդվածում։
Աղբյուր՝ iz.ru
Snapchat-ի, TikTok-ի և YouTube-ի ղեկավարները երեքշաբթի՝ Կոնգրեսում դեռահասների առցանց անվտանգության մասին լսումների ժամանակ, իրենց հեռու պահեցին Facebook-ից: «Մենք շահույթը չենք անվտանգությունից վեր չենք դասում»,- ասել է գործադիրներից մեկը Կոնգրեսի լսումների ժամանակ՝ պնդելով, որ YouTube-ը Facebook չէ:
Աղբյուր՝ nbcnews.com
Առնվազն վեց մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորվել՝ արևելյան Իրաքի Դիյալա նահանգի գյուղերից մեկի վրա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների հարձակման հետևանքով, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է անվտանգության ուժերում գտնվող աղբյուրը։
Մադագասկարում ապրող Ինդրին ռիթմ ունեցող մի քանի կենդանիների տեսակներից մեկն է, ասվում է երկուշաբթի Current Biology ամսագրում հրապարակված հետազոտության մեջ: Ինդրին լեմուրների ամենամեծ տեսակն է և միակը, որը երգում է:
Աղբյուր՝ cnn.com
Ակումբի անդամ են կենտրոնի բոլոր կլինիկական օրդինատորները և երիտասարդ բժիշկները։ Ակումբի հանդիպումները տեղի են ունենում շաբաթը մեկ, յուրաքանչյուր հանդիպմանը ռոտացիոն սկզբունքով ներկայացվում է մեկ ավագ մասնագետի և մեկ երիտասարդ բժշկի զեկույց, այնուհետև տեղի է ունենում քննարկում:
Աղբյուր՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոն
Telegram մեսենջերը գործարկել է գովազդային հարթակ: Հաղորդագրությունները կտեղադրվեն ավելի քան 1000 բաժանորդ ունեցող ալիքներում. հայտնել է ընկերությունը։
Աղբյուր՝ ria.ru
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում