Կարճ լուրեր
Վերջին ընտրություններում բնապահպան Կանաչների կուսակցությունը հավաքեց ավելի շատ ձայներ, քան երբևէ՝ նոր կառավարության ձևավորման ժամանակ նրանց տեղ տալով բանակցությունների սեղանի շուրջ:
Աղբյուր՝ nbcnews.com
«Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ, Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենը հայտարարել է, որ եթե ընտրվի պետության ղեկավար, ապա պարտավորվելու է աջակցել Հունգարիային Եվրամիության վերակողմնորոշման հարցում։ Մարին Լը Պենը հոկտեմբերի 25-26-ը այցով գտնվում է Բուդապեշտում։
Աղբյուր՝ ria.ru
«Աստոն Վիլլայի» պաշտպան Մեթի Քեշը երեքշաբթի օրը ստացել է Լեհաստանի քաղաքացիություն և կարող է խաղալ ազգային հավաքականում՝ սկսած նոյեմբերին կայանալիք աշխարհի առաջնության ընտրական խաղերից։ 24-ամյա աջ պաշտպանը ծնվել է Անգլիայում, բայց կարող է Լեհաստանում խաղալ իր պապի շնորիվ: Նրա մայրը ծնվել է Լեհաստանում։
Աղբյուր՝ apnews.com
Ալբանիայի Կրույե քաղաքում բնակիչների զանգվածային թունավորում է տեղի ունեցել. Բժիշկների օգնությանն է դիմել արդեն 320 մարդ։ Մարդիկ ունեն փորլուծություն, փսխում, ջերմություն և որովայնի ցավ։ Ենթադրվում է, որ թունավորումը տեղի է ունեցել խմելու ջրից։ Նմուշներն ուղարկվել են մայրաքաղաք՝ փորձաքննության։
Աղբյուր՝ korrespondent.net
Երեքշաբթի Իրանում տեղի ունեցած կիբերհարձակման հետևանքով դադարեցվել է բենզինի բաշխումը երկրի սպասարկման կայաններում, հայտնել է պետական հեռուստատեսությունը՝ վկայակոչելով Իսլամական Հանրապետության անվտանգության գերագույն մարմնին:
Աղբյուր՝ france24.com
տեղի կունենա DigiWeek2021 տեխնոլոգիական ոլորտի միջոցառումը։
Աղբյուր՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Առաջին ալիքով «ՊրոժեկտորՓերիսՀիլթոն» հումորային հաղորդաշարի փակումը պայմանավորված է եղել «TNT» հեռուստաալիքի վերջնագրով։ «Երբ մեզ հրավիրեցին վարելու «ՊրոժեկտորՓերիսՀիլթոն» հրաշալի նախագիծը, հարց ծագեց. իսկ ինչպե՞ս կարձագանքի դրան TNT հեռուստաալիքը ։ Եվ նրանք ասացին. «Մենք դեմ չենք, գնացեք մեկ տարով»: Հետո ևս մեկ տարի, հետո ևս մեկ, հետո ևս մեկ: Իսկ հետո TNT-ն ասաց. «Մենք ձեզ արգելում ենք»,- բացատրել է Մարտիրոսյանը։
Աղբյուր՝ gazeta.ru
կարանտինի համակարգող խորհրդի նիստը: Խորհրդի անդամ երկրների պատասխանատուները կներկայացնեն կարանտին-բուսասանիտարական վիճակը իրենց երկրներում, վարակված տարածքները, առկա վնասակար օրգանիզմները, տարածվածությունը և դրանց դեմ պայքարի միջոցառումները։ Քննարկվելու են նաև ԱՊՀ անդամ երկրների միջև բուսական ծագման մթերքների ներմուծման և արտահանման հետ կապված խնդիրներն ու դրանց լուծման ուղիները։
Աղբյուր՝ ՍԱՏՄ
Facebook-ը երրորդ եռամսյակի համար սպասվածից ավելի մեծ շահույթ է հրապարակել, միչդեռ այն շարունակում է բախվել մամուլի բացասական ակնարկների՝ ներքին փաստաթղթերի արտահոսքի պատճառով: Սոցիալական մեդիայի հսկան երեք ամսում՝ մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում, ստացել է 9 միլիարդ դոլարի շահույթ՝ նախորդ տարվա 7,8 միլիարդ դոլարի դիմաց:
Աղբյուր՝ bbc.com
Հոկտեմբերի 25-ին Գարեգին Երկրորդ Կաթողիկոսն ընդունեց սույն թվականի հոկտեմբերի 10-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում սարկավագական ձեռնադրության արժանացած Գևորգյան հոգևոր ճեմարանի Զ լսարանի 25 սաներին՝ ուղեկցությամբ Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի և Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ․ Շահե ծայրագույն վարդապետ Անանյանի։ Վերջում Վեհափառ Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց սարկավագներին՝ ընծայելով նրանց ժամագրքեր:
Աղբյուր՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Ավտոմեքենաների մասեր և ռադիոյի ձայնագրիչներ գողանալու մեջ մեղադրվող երկու տղամարդու որպես պատիժ դատարանը պասրտավորեցրել է կարդալ Մարկ Տվենի, Ջեք Լոնդոնի և Տարաս Շևչենկոյի գրքերը։ 23 և 19 տարեկան երիտասարդները ապօրինի ներխուժել են տուգանային կայանատեղիի տարածք և հափշտակություններ կատարել մեքենաներից: Նրանք ընդունել են իրենց մեղքը և ասել, որ փողի բացակայությունն իրենց դրդել է գողության։
Աղբյուր՝ kulturomania.ru
հանդիսապետությամբ՝ ՀՀ ԶՈՒ Հոգեւոր Առաջնորդ հոգեշնորհ Տեր Մովսես վարդապետ Սարգսյանի, կկատարվի Նարեկ սարկավագ Պետրոսյանի մահվան 1-ին տարելիցին նվիրված հոգեհանգստյան կարգ:
Աղբյուր՝ ՀՀ ԶՈՒ Հոգևոր Առաջնորդություն
Այն գետաձիերի սերունդները, որոնք ժամանակին պատկանել են կոլումբիացի թմրանյութերի արքա Պաբլո Էսկոբարին, կարող են ճանաչվել որպես ԱՄՆ-ում օրինական իրավունքներ ունեցող անձինք կամ «շահագրգիռ կողմ»՝ համաձայն դաշնային դատարանի որոշման: Գործը վերաբերում է Կոլումբիայի կառավարության դեմ հայցին՝ կապված գետաձիերի սպանության կամ ստերիլիզացման հետ, որոնք արագորեն աճում են և վտանգ են ներկայացնում կենսաբազմազանության համար։
Աղբյուր՝ nbcnews.com
Ճապոնացիները դուրս են եկել Տոկիոյի փողոցներ՝ բողոքելու արքայադուստր Մակոյի և ծագումով ճապոնացի, ամերիկացի Կեյ Կոմուրոյի ամուսնության դեմ։ Այս մասին հայտնում է Metro պարբերականը։ Ճապոնիայի միապետության ապագայով մտահոգված քաղաքացիները դուրս են եկել «Ո՞վ է վճարելու իրենց կյանքի համար Նյու Յորքում» և «Ճապոնիան իրավական պետություն է» պաստառներով։
Աղբյուր՝ gazeta.ru
Թուրքիայի նախագահը «ողջունել է» արեւմտյան դեսպանատների, այդ թվում՝ ԱՄՆ-ի հայտարարությունները, թե իրենք ենթարկվում են դիվանագիտական կոնվենցիային՝ չմիջամտելու ընդունող երկրի ներքին գործերին։ Էրդողանն ասել է, որ նոր հայտարարությունը «ցույց է տալիս, որ նրանք հետ են կանգնել մեր երկրին զրպարտելուց», հավելելով՝ «այժմ նրանք ավելի զգույշ կլինեն»։
Աղբյուր՝ aljazeera.com
«Թալիբան» շարժման զինյալները կրակել են Քաբուլում՝ ավիատոմսերի գրասենյակի մոտ, որտեղ վաճառվում են դեպի Իրան տոմսեր: Մեկ մարդ վիրավորվել է, նա տեղափոխվել է հիվանդանոց, ՌԻԱ Նովոստիին հայտնել է ականատեսը։
Ինչպես հայտնում է «Goal»-ը, արդեն երկու ամիս է՝ կողմերի միջև շփումներ չեն եղել։ Նշվում է, որ 25-ամյա դանիացին կցանկանար մնալ լոնդոնյան ակումբում, սակայն նոր համաձայնագրի կնքման դեպքում նա կմնա ակումբի ամենացածր վարձատրվող խաղացողներից մեկը։ Անդրեաս Քրիստենսենի պայմանագիրը «Չելսիի» հետ ավարտվում է 2022 թվականի ամռանը։
Աղբյուր՝ sport-express.ru
Սոթբիսը երեշքաբթի հայտնել է, որ աշխարհի առաջին փոստային նամականիշի՝ «Սև պեննի»-ի (Penny Black) օրինակն աճուրդի կհանվի մինչև 8,25 միլիոն դոլարով։ 1840 թվականով թվագրված իրը «առաջին փոստային նամականիշի՝ թվագրումով ամենավաղ կնքված օրինակն է»: Աճուրդի տունն այն կներկայացնի դեկտեմբերի 7-ին իր «Գանձեր» վաճառքին։
Աղբյուր՝ reuters.com
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում