Կարճ լուրեր
Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հավատում է, որ Թուրքիան և ԱՄՆ-ն առաջընթաց կգրանցեն F-16 կործանիչների վաճառքի շուրջ բանակցություններում, և որ Անկարան կփոխհատուցի 1.4 միլիարդ դոլարը, որը վճարվել է F-35-երի համար, որոնց վաճառքն արգելվել է: Այդ մասին հինգշաբթի հաղորդել է «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Աղբյուր՝ reuters.com
Բարբադոսն ընտրեց իր առաջին նախագահին. երկիրը պատրաստվում է հանրապետություն դառնալ՝ Եղիսաբեթ թագուհուն հեռացնելով ղեկավարությունից: 72-ամյա Սանդրա Մեյսոնի երդման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 30-ին, որով կնշվի Մեծ Բրիտանիայից երկրի անկախության 55-րդ տարեդարձը:
Աղբյուր՝ bbc.com
Չորեքշաբթի օրը Եթովպիայի բանակը նոր ավիահարված հասցրեց Տիգրայի մայրաքաղաք Մեքելեին, որն այս շաբաթ երրորդ ռմբակոծությունն էր՝ քաղաքում ապստամբների թիրախների ուղղությամբ:
Աղբյուր՝ france24.com
Հոկտեմբերի 21-ին քննարկվել է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը: Հաշվի առնելով արցախյան 44-օրյա պատերազմի տնտեսական ծանր հետևանքները, նախաձեռնության հեղինակները նպատակահարմար են գտնում երկարաձգել առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզավորման պահանջի ուժի մեջ մտնելու ժամկետը և նշված գործընթացը սկսել 2026 թվականի հունվարի 1-ից: Հանձնաժողովը կողմ քվեարկեց օրենսդրական նախաձեռնությանը:
Աղբյուր՝ ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին
Հարավային Կորեայի հայրենական արտադրության առաջին KSLV 2 հրթիռի (հայտնի է նաև «Նուրի» անվանումով) արձակումը, որը տեղի ունեցավ այսօր, այնքան էլ հաջող չէր: Այս մասին հայտարարել է Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը՝ ելույթ ունենալով «Նարո» ազգային տիեզերական կենտրոնում։ Նրա խոսքով՝ «Նուրի» տիեզերական հրթիռն ավարտել է թռիչքի բոլոր փուլերը, սակայն չի կարողացել արբանյակի մակետը ուղեծիր ուղարկել:
Աղբյուր՝ interfax.ru
Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի VIP սրահում հոկտեմբերի 20-ին կայացել է հոբելյանական նամականիշի մարման արարողությունը, որին անմիջապես հաջորդել է գալա համերգը։ Հանդիսավոր արարողության շրջանակում Արցախյան վերջին պատերազմին մասնակցած ուսանողներին, բուհի նախկին ռեկտորներին և բուհի այս տարվա հոբելյարներին շնորհվել են Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հուշամեդալներ։ Հետմահու հուշամեդալներ են հանձնվել նաև զոհված ուսանողներին։
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Գլազգոյում կմասնակցի ՄԱԿ-ի կլիմայի հարցերով գագաթնաժողովին, որը կխթանի գլոբալ տաքացման դեմ պայքարող արտանետումների կտրուկ կրճատման գլոբալ ջանքերը: Այդ մասին հինգշաբթի հայտնել է երկրի շրջակա միջավայրի նախարարը: Հնդկաստանը ջերմոցային գազեր արտանետող երրորդ երկիրն է աշխարհում Չինաստանից և ԱՄՆ-ից հետո։
Աղբյուր՝ reuters.com
Ֆրանսիական Balenciaga նորաձևության տունը դարձել է հագուստի ամենահայտնի ապրանքանիշը աշխարհում: Այս մասին հայտնել է նորաձևության ոլորտում սպառողների վարքագծի վերլուծության մեջ մասնագիտացած Lyst հարթակի ուսումնասիրությունը: Վարկանիշի երկրորդ և երրորդ տեղերում են Gucci-ն, որն առաջատարն էր նախորդ քառորդում և Dior-ը, որը երկրորդն էր: Նրանց հաջորդեցին Prada և Louis Vuitton ապրանքանիշերը՝ եզրափակելով հնգյակը:
Աղբյուր՝ lenta.ru
Թմրանյութերի պոչավոր առաքիչին բռնել են Իվանովսկայա Կինեշմայի ուղղիչ գաղութ տանող ճանապարհին: Սև կատուն «լիցքավորված է եղել» մարիխուանայով, որը ուղարկողները թաքցրել էին կենդանու վզկապի մեջ, հայտնում է Դատական քրեակատարողական ծառայության մամուլի ծառայությունը: Խուզարկությամբ ԻԿ-4-ի հարակից տարածքում «կալանավորած» կատվի մոտ հայտնաբերվել է 5,21 գրամ բնական ծագման թմրամիջոց։
Աղբյուր՝ vesti.ru
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է մոտ 380 կմ խորության վրա՝ արևելյան Տոտիգի պրեֆեկտուրայում: Զոհերի կամ ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվել: Ստորգետնյա ցնցումներ են զգացվել Ճnապոնիայի արևելքում գտնվող մի շարք պրեֆեկտուրաներում, այդ թվում՝ Տոկիոյում:
Աղբյուր՝ tass.ru
Երկաթուղային երթևեկի վրա ևս ազդել է «Ավրոր» փոթորիկը, որը չորեքշաբթի կեսօրից ավերածություններ է պատճառում: Տրանսպորտի նախարար Ժան-Բատիստ Ջեբբարին թվիթերյան իր էջում գրել է, որ ամենից շատ տուժել են Փարիզի շուրջ գտնվող Իլ դը Ֆրանս երկրամասը, Նորմանդիայի, hյուսիսային Ֆրանսիայի և արևելյան Լոթարինգիայի շրջանները:
Աղբյուր՝ france24.com
«Մահանալու ժամանակը չէ»-ի աստղը նկարահանվել է Saturday Night Live-ի երաժշտական տեսահոլովակում: Տեսահոլովակի հեղինակները պարոդիայով են անդրադարձել Netflix-ի ամենահայտնի «Squid Game» սերիալին: «Squid Game» տեսահոլովակի դերասանները, ինչպես սերիալում, մեծ գումարի դիմաց մասնակցում են մահացու խաղերի։
Աղբյուր՝ kulturomania.ru
Կիևի Պեչերսկի շրջանային դատարանը չորեքշաբթի՝ հոկտեմբերի 20-ին, որոշում է կայացրել Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովի հեռակա կարգով ձերբակալության մասին: Նա ղեկավարել է Ուկրաինայի կառավարությունը Վիկտոր Յանուկովիչի նախագահության օրոք: Դատարանը Ազարովի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը՝ բավարարելով Հետաքննությունների պետական բյուրոյի հայցը:
Աղբյուր՝ dw.com
Զեյն Ալի Սալմանը ընդամենը չորս տարեկան էր, երբ գրավեց Լոնդոնի ամենամեծ ֆուտբոլային ակումբներից մեկի ուշադրությունը: Նա «Արսենալի» ակադեմիայի պատմության ամենաերիտասարդ նորեկն է, ով իր հմտությունների շնորհիվ իրենից երկու անգամ մեծ խաղացողների հետ է մարզվում:
Աղբյուր՝ bbc.com
Ստամբուլի գլխավոր դատախազության աշխատակիցները ձերբակալել են վեց մարդու՝ անօրինական հետախուզական գործունեության հետաքննության շրջանակներում, որոնցից չորսը ռուսաստանցիներ են, չորեքշաբթի գրել է թուրքական «Հուրիեթ» թերթը: Պարբերականի տվյալներով՝ «քաղաքական և ռազմական լրտեսության» մեղադրանքով ձերբակալվել են Ռուսաստանի չորս քաղաքացիներ, ինչպես նաև Ուկրաինայի և Ուզբեկստանի մեկական քաղաքացի։
Աղբյուր՝ interfax.ru
Ըստ թվագրման նոր մեթոդի՝ Նյուֆաունդլենդում փայտանյութով պատված շենքերի փայտի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ սկանդինավյան բնակավայրը հիմնվել է Կոլումբոսից 471 տարի առաջ:
Աղբյուր՝ theguardian.com
Չինաստանի Լյաոնին նահանգի Շենյան քաղաքում պայթյուն է տեղի ունեցել տեղի ռեստորաններից մեկում: Պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով 8:20-ին Հեպինգ շրջանում: Նախնական տվյալներով, վթարի պատճառ կարող էր լինել գազի արտահոսքը: Երկու փողոցների խաչմերուկում գտնվող ռեստորանի պայթյունից լրջորեն վնասվել են հարակից մի քանի անկյունային շենքեր, ինչպես նաև մեքենաներ: Զոհվել է երեք մարդ, ևս 30-ը՝ վիրավորվել։
Աղբյուր՝ lenta.ru
Եռաստիճան «Նուրի»-ն նախատեսվում է գործարկել մի քանի ժամից՝ հետախուզման, կապի արբանյակների և նույնիսկ լուսնային զոնդերի ապագա պլաններով:
Աղբյուր՝ aljazeera.com
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում