Կարճ լուրեր
Իրաքը երկուշաբթի օրը հայտարարեց այն կասկածյալի ձերբակալության մասին, ով մեղադրվում էր 2016 թվականին «Իսլամական պետություն» խմբավորման կողմից Բաղդադում իրականացված հարձակման համարլ: «Կարրադայի ահաբեկչությունից հինգ տարի անց, մեր քաջ ուժերին հաջողվեց բռնել ահաբեկիչ Ղազվան Ալ-Զավբային՝ երկրի սահմաններից դուրս գտնվող հետախուզական համալիր գործողության ընթացքում»,- Twitter-ում գրել է վարչապետ Մուստաֆա Ալ-Քաշեմին:
Աղբյուր՝ france24.com
Վոլգոգրադի շրջանում ավելի քան 18 տոննա խոզի միս կայրվի: Այս որոշումը կայացվել է այն պատճառով, որ միսը բերվել է մի տարածաշրջանից, որտեղ տեղի է ունեցել խոզերի աֆրիկյան ժանտախտի բռնկում: Լաբորատոր ստուգման արդյունքում պարզվել է, որ միսը իսկապես վարակված է խոզերի աֆրիկյան ժանտախտով:
Աղբյուր՝ vesti.ru
Մոզամբիկը դարձավ առաջին երկիրը, որը գումար ստացավ անտառային ածխածնային գործընկերության հիմնադրամից՝ մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումների նվազեցման համար: Խոսքը 6,4 մլն դոլարի մասին է: Իշխանությունները վճարումը ստացել են արտանետումների մոնիթորինգի պաշտոնական հաշվետվություն ներկայացնելուց հետո:
Աղբյուր՝ gazeta.ru
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը ներկայումս ի վիճակի չէ կատարել իր պարտականությունները: Այս մասին ասել է խորհրդարանի վերին պալատի ղեկավարը՝ վկայակոչելով զեկույցը, որը նա խնդրել էր հիվանդանոցից, որտեղ Զեմանը մեկ շաբաթից ավելի գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:
Աղբյուր՝ aljazeera.com
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը երեքշաբթի կայցելի Կիև՝ քննարկելու երկկողմ և տարածաշրջանային անվտանգության հարցերը: Այդ մասին երկուշաբթի հաղորդել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունը: Օսթինը կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ:
Աղբյուր՝ tass.ru
Հոկտեմբերի 18-ին N զորամիավորման հրետանային ստորաբաժանման զինծառայողների գործնական հմտությունները զարգացնելու նպատակով անցկացվել են մարտավարամասնագիտական պարապմունքներ։ Անձնակազմը մարտական վիճակի է բերել հրետանային միջոցները, դուրս եկել նախորոշված շրջաններ, ճշգրտել պայմանական հակառակորդի տեղակայման վայրը և կատարել առաջադրված խնդիրները։
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ
Գրոզնիի պետական նավթային տեխնիկական համալսարանում «Հայփարկ»-ի ներկայացուցիչները սկսել են ռոբոտ-խորհրդատուի համար չեչեներենով լեզվի մոդուլ մշակել: Ռոբոտին չեչեներեն սովորեցնելու նախագիծը նախատեսվում է իրականացնել հաջորդ տարի: Առայժմ նա միայն «կխոսի» ռուսերեն:
Աղբյուր՝ lenta.ru
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 20։00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգա ջութակահար Ֆումիակի Միուրան։ Ծրագրում կհնչեն Ալեքսեյ Շորի «Մանհեթենի տարվա չորս եղանակները» ջութակի և նվագախմբի համար, Պյոտր Չայկովսկու «Կարապի լիճը» սյուիտը։ Համերգը կղեկավարի դիրիժոր՝ Կոնրադ վան Ալֆենը։
Աղբյուր՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ
84-ամյա Փաուելի մահվան մասին հայտարարվել է այսօր: Թոշակի անցած գեներալը, որը 2003-ին Իրաք ներխուժման նախապատրաստման առանցքային դեմք էր և ծառայել է որպես շտաբի պետերի միացյալ կոմիտեի նախագահ 1990-ականների սկզբին, բուժվում էր Covid-ով Վոլթեր Ռիդի Ազգային բժշկական կենտրոնում: Նա լիովին պատվաստված էր կորոնավիրուսի դեմ:
Աղբյուր՝ theguardian.com
Օպերային երգչուհի Աննա Նետրեբկոն արժանացել է «Polar» երաժտական մրցանակի: Համաշխարհային օպերայի աստղին մրցանակը հանձնել է Շվեդիայի թագուհի Սիլվիան: Աննա Նետրեբկոն նշել է, որ մրցանակն իր համար մեծ պատիվ է, և հույս հայտնել, որ հանդիսատեսը հաճույքով կվայելի իր կատարումները:
Աղբյուր՝ kulturomania.ru
Երկուշաբթի օրը Հունաստանում 2022 թվականի Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի ջահը վառելու արարողության ժամանակ ակտիվիստները բացել են Տիբեթի դրոշը և «Ոչ ցեղասպանությանը» գրությամբ պաստառ:
Աղբյուր՝ france24.com
Հարրի Փոթեր անունով բրիտանացին Ջոան Ռոուլինգի իր համանուն հրաշագործի մասին գրքի իր օրինակը. հայտնում է Hansons աճուրդի տունը: Նշվում է, որ Հարրի Փոթերի գրքի առաջին հրատարակությունը հեմփշիրցի 33-ամյա բրիտանացուն 1997 թվականին նվիրել է նրա հանգուցյալ հայրը: Փոթերի խոսքով՝ ինքը մտադիր է ստացված հասույթն օգտագործել՝ հոր աճյունափոշին Քենիա փոխադրելու համար:
Աղբյուր՝ ria.ru
Հնդկաստանի հարավում հեղեղումների հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել այն բանից հետո, երբ հորդառատ անձրևները գետերի վարարում են առաջացրել՝ ջրի տակ թողնելով քաղաքներն ու գյուղերը: Տասնյակ մարդիկ անհետ կորած են համարվում:
Աղբյուր՝ bbc.com
Արցախի արագ արձագանքման թեժ գծի 119 հեռախոսահամարին հոկտեմբերի 11-ից 15-ն ընկած ժամանակահատվածում կատարված զագերը հիմնականում վերաբերել են վարկային պարտավորությունների կատարման ապահովման, նոր վարկերի տրամադրման, բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրների լուծման հարցերին: Բացթողնված զանգերին պատասխանելու և հարցերի ճշտման նպատակով թեժ գծի աշխատակիցները կատարել են 95 հետզանգ:
Աղբյուր՝ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմ
Այս աշնանը 2022 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի կրակը վառելու արարողությունը տեղի ունեցավ Հունաստանի նախագահ Կատերինա Սաքելլարոպուլուի և ՄՕԿ-ի ղեկավար Թոմաս Բախի ներկայությամբ, սակայն, համավարակի պատճառով, առանց հանդիսատեսի: Կրակը, ինչպես միշտ, վառվել է Հերայի հին հունական տաճարում, արևի ճառագայթներից: Դերասանուհի Քսանտի Գեորգիուն, որպես քրմուհի, աղոթք է հղել Զևս և Ապոլոն աստվածներին:
Աղբյուր՝ vesti.ru
Ռուս դերասանը և կինոռեժիսորը, ովքեր նկարահանել են տիեզերքում առաջին ֆիլմը, կիրակի օրը վերադարձան Երկիր՝ Միջազգային տիեզերակայանում (ISS) 12 օր անցկացնելուց հետո: «Սոյուզ ՄՍ-18» կառավարվող տիեզերանավը որում եղել են ռուսաստանյան ISS անձնակազմի անդամ Օլեգ Նովիցկին, Յուլիա Պերեսիլդը և Կլիմ Շիպենկոն, վայրէջք է կատարել Ղազախստանում առավոտյան 07:35-ին, հայտնում է ռուսական «Ռոսկոսմոս» տիեզերական գործակալությունը:
Աղբյուր՝ reuters.com
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն առաջարկել է F-16 կործանիչներ վաճառել Թուրքիային՝ F-35 ծրագրում ներդրումների դիմաց, որից Անկարան հեռացվել էր Ռուսաստանից ՀՀՊ համակարգեր գնելուց հետո: Աֆրիկա մեկնելուց առաջ կիրակի օրը լրագրողների հետ զրույցում Էրդողանը ասել է, որ Թուրքիան ցանկանում է վերադարձնել F-35 ծրագրում իր ներդրումները, և որ այդ հարցի շուրջ բանակցությունները շարունակվում են:
Աղբյուր՝ aljazeera.com
Ֆոքսը դերասան Բրայան Օսթին Գրինից ամուսնալուծվելու հայց էր ներկայացրել անցած նոյեմբերին: Զույգը չուներ ամուսնության պայմանագիր, որի կապակցությամբ նախկին ամուսինները պարտավոր էին կիսել այն ամենը, ինչ ձեռք են բերել 10 տարվա ամուսնության ընթացքում: Ֆոքսը և Գրինը երեք ընդհանուր երեխա ունեն: Երկու ծնողներն էլ կկարողանան խնամակալություն ստանձնել ամուսնալուծությունիւց հետո:
Աղբյուր՝ gazeta.ru
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում