Կարճ լուրեր
Գերմանիայի իրավապահ մարմինները 21 մարդու են ձերբակալել՝ Բեռլինի կենտրոնում ձախակողմյան ակտիվիստներին «անօրինական կերպով գրավված լքված բազմաբնակարան շենքից» վտարելու գործողության ընթացքում: Այդ մասին ուրբաթ օրը հաղորդել է DPA գործակալությունը՝ վկայակոչելով տեղի ոստիկանության ներկայացուցչին: Իրավապահ մարմինները առնվազն 37 բնակչի վтարել են «Կեպի» կոչվող շենքից:
Աղբյուր՝ tass.ru
Ստուգված խանութներում խախտումներ չեն արձանագրվել։
Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:
Աղբյուր՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
Իրանը դեռ պատրաստ չէ վերադառնալ միջուկային ծրագրի շուրջ համաշխարհային տերությունների հետ բանակցություններին. իր նոր բանակցային խումբը ցանկանում է քննարկել տեքստերը, որոնք առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում կներկայացվեն՝ ԵՄ-ի հետ Բրյուսելում կայանալիք հանդիպմանը: Այս մասին ուրբաթ հայտնել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը:
Աղբյուր՝ reuters.com
ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում, Հայ-ֆրանսիական առաջին գիտաբժշկական համաժողովի շրջանակում, երկու երկրի մասնագետներն անցկացրին ինտերակտիվ հանդիպում: Բժիշկ, նյարդաբան Բելլա Գրիգորյանն արտերկրի գործընկերների, բժշկական համալսարանի կլինիկական օրդինատորների մասնակցությամբ իրականացրեց հետազոտություններ, ներկայացրեց իր կողմից իրականացված բազմաթիվ նյարդային վնասվածքներ ունեցող վիրավոր զինվորների հետազոտման ուսումնասիրությունները:
Աղբյուր՝ ԵՊԲՀ
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ տեղական մարմնի ջանքերով ս․թ․ սեպտեմբեր ամսվա ընթացքում 1,000,000 ԱՄՆ դոլար է հավաքագրվել և փոխանցվել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը՝ Լիբանանի հայ համայնքի սոցիալական, ինչպես նաև հայ կրթական հաստատությունների կարիքները հոգալու նպատակով: Սույն դրամահավաքն արձագանքն էր Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի համայն հայությանն ուղղված կոչին։
Աղբյուր՝ Հայաստան համահայկական հիմնադրամ
Միսը, յուղոտ ձուկը, ծովակաղամբը, բանանը, կծու պղպեղը և ընկուզեղենը ամենաարդյունավետ հակադեպրեսանտներն են, ասել է սննդաբան Վյաչեսլավ Սիրաժանովը: Նրա խոսքով՝ հավի, տավարի և խոզի միսը պարունակում են թիրոզին ամինաթթու, որը բարձրացնում է դոպամինի և նորեֆինեֆրինի մակարդակը, ինչը բարելավում է տրամադրությունը, կենտրոնացումը և հիշողությունը: «Բացի այդ, միսը B12 վիտամինի աղբյուր է, որն օգնում է հաղթահարել անքնությունն ու դեպրեսիան»,- հավելել է սննդաբանը:
Աղբյուր՝ gazeta.ru
Իտալական Տրիեստ նավահանգստում դոկերները գործադուլ են հայտարարել՝ ի նշան բողոքի բոլոր աշխատողների կողմից Covid անցաթուղթ (Green Pass) ցույց տալու պահանջի դեմ: Green Pass-ը իրենից ներկայացնում է Covid-ի դեմ պատվաստման, դրանից ապաքինված լինելու, կամ թեստի բացասական արդյունք ցույց տվող փաստաթուղթ: Մոտ 2000 աշխատող է հավաքվել Տրիեստ նավահանգստի մուտքի մոտ, որը հյուսիսային Իտալիայի, Գերմանիայի, Ավստրիայի և կենտրոնական Եվրոպայի ծովային դարպաս է:
Աղբյուր՝ bbc.com
Երաժիշտի ընտրյալը տրանսպորտի ոլորտի աշխատակից, սևամորթ Կամիլա Չևիսն է: Ըստ մամուլի հրապարակումների, Ուոթերսը երկար տարիներ հարաբերություններ է ունեցել նրա հետ: Հարսանիքը տեղի է ունեցել Նյու Յորքում՝ Ուոթերսին պատկանող հողատարածքում:
Աղբյուր՝ kulturomania.ru
Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 18:30-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա հայր և որդի Պետրոսյանների՝ «Տիեզերքի էվոլյուցիա» խորագիրը կրող ցուցահանդեսը: Ցուցահանդեսին կներկայացվեն հեղինակների հետաքրքիր և ինքնատիպ լուծումներով ձեռքի աշխատանքները (քանդակներ, արձաններ և այլն): Ցուցահանդեսը բաց է մինչև հոկտեմբերի 22-ը: Մուտքն ազատ է:
Աղբյուր՝ Նարեկացի Արվեստի Միություն
Մյանմայի հրշեջ-փրկարարները ուրբաթ օրը Յանգոն քաղաքի ավերված շինհրապարակից դուրս են բերել մեկ շինաշխատողի դի: Նրանցից երեքին փրկելել են, ևս յոթ աշխատակիցներ որոնվում են: Տեղական հրշեջ ծառայության ղեկավար Թեին Թուն Օուն հայտնել է, որ փրկարարական առաքելությունը գտնվում է կրիտիկական փուլում, իսկ մնացած աշխատողներին ողջ գտնելու հավանականությունը ժամ առ ժամ նվազում է:
Աղբյուր՝ reuters.com
«Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոտը կարող է հեռանալ ակումբից, հաղորդում է Fichajes-ը: Ըստ աղբյուրի, ակումբի ղեկավարությունը չի ցանկանում 26-ամյա ֆրանսիացուն վճարել տարեկան 7 միլիոն եվրո և պատրաստ է բաժանվել ֆուտբոլիստից: Թուրինցիները պատրաստ են կիսապաշտպանին առաջարկել «Նյուքասլին»: Միևնույն ժամանակ, «Յուվենտուսը» կարող է Ռաբիոյի փոխարեն գնել Դոնի վան դե Բեկին կամ Օրելիեն Չուամենիին:
Աղբյուր՝ sport-express.ru
Հոկտեմբերի 14-ից «Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգին է միացվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը: Նվազագույնի կհասցվեն պետական մարմինների հետ շփումները: Համակարգի ներդրման գործընթացը կավարտվի մինչև տարեվերջ:
Աղբյուր՝ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Լոնդոնի ICE բորսայի տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 15-ին Brent տեսակի նավթի գինը հասել է ռեկորդային ցուցանիշի: Գնանշումները գերազանցել են երեք տարի առաջվա արժեքները: Հրապարակման պահին դեկտեմբեր ամսվա ֆյուչերսային պայմանագրի գինը մատակարարման հետ կազմել է մեկ բարելի դիմաց 85,1 դոլար: Վերջին անգամ գինը այս նշագծում է եղել 2018 թվականի հոկտեմբերին:
Աղբյուր՝ lenta.ru
Շերը դատի է տվել իր նախկին երաժշտական գործընկերոջ և նախկին ամուսնու՝ Սոնի Բոնոյի այրուն՝ Սոնիի և Շերի երգերի հոնորարի համար, այդ թվում՝ «I Got You Babe»-ի և «The Beat Goes On»-ի: Չորեքշաբթի Լոս Անջելեսի դաշնային դատարանում ներկայացված հայցում Շերը պնդում է, որ Մերի Բոնոն և մյուս մեղադրյալները փորձել են չեղարկել գործարար համաձայնագրերի դրույթները, որոնք ձեռք էին բերել Շերը և Սոնի Բոնոն, երբ նրանք ամուսնալուծվել էին 1975 թվականին, որով յուրաքանչյուրը ստանում էր երգերի հոնորարների 50%-ը:
Աղբյուր՝ apnews.com
Բժիշկները գրանցել են դեպքեր, երբ կրունկի մշտական ցավը վկայել է թոքերի քաղցկեղի առաջացման մասին: Կրունկի շրջանում ցավից բողոքող հիվանդներին հետազոտելիս հայտնաբերվել է արյան թրոմբ, որը հիվանդի մոտ թոքի քաղցկեղի առկայության միակ ախտանիշն է: Նման դեպքերում բժիշկները խորհուրդ են տալիս տրամադրել մինչև երկու շաբաթ. եթե անհանգստությունը չի դադարում, ապա պետք է դիմել բժշկի:
Աղբյուր՝ gazeta.ru
Ս. Մատթեոս, Մարկոս, Ղուկաս և Հովհաննես Ավետարանիչների հիշատակի տոնի օրը՝ հոկտեմբերի 16-ին, Մասյացոտնի թեմի, Արտաշատ քաղաքի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու բակում հավարտ Սուրբ Պատարագի ժամը 13։00-ին տեղի կունենա բացօթյա համերգ` Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Ակունք» ազգագրական համույթի մասնակցությամբ։
Աղբյուր՝ Պաշտոնական հաղորդագրություն
Դերասանուհիներ Մոնիկա Բելուչին և Քոլլեթը կնկարահանվեն «Mafia Mamma» քրեական կատակերգությունում: Ֆիլմի ռեժիսորը կլինի Քեթրին Հարդվիկը: Սցենարը գրել են Դեբի Ջունը և Մայքլ Ֆելդմանը:
Աղբյուր՝ kulturomania.ru
«Առավել արդյունավետ ոլորտային ծառայությունների մատուցում ՏԻՄ-երում. թափոնների կառավարումը Հայաստանի համայնքներում» ծրագրի բացման արարողությունը: Ծրագիրն իրականացվում է «Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ-ի կողմից՝ Երևանում Նիդերլանդների թագավորության դեսպանության ֆինանսական աջակցության շնորհիվ։ Ծրագրի նպատակն է հաղթահարել Արմավիրի մարզի 8 համայնքներում՝ Արմավիր, Երվանդաշատ, Բագարան, Վանանդ, Կողբավան, Հուշակերտ, Սարդարապատ և Արաքս, թափոնների ոչ ճիշտ կառավարման հետևանքով առաջացած խնդիրները և բարձրացնել ոլորտային ծառայությունների տեղական մակարդակը։
Աղբյուր՝ «Այ Էս Էս Դի» ՀԿ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում