Կարճ լուրեր
Ֆուտբոլի Գերմանիայի հավաքականը դարձավ առաջին ազգային հավաքականը, որն ուղեգիր ստացավ մասնակցելու Քաթարում 2022 թվականին կայանալիք Աշխարհի առաջնության եզրափակչին: Երկուշաբթի Գերմանիայի հավաքականը 4-0 հաշվով ջախջախեց Հյուսիսային Մակեդոնիային արտագնա խաղում՝ 21 միավոր և անհասանելի մնալով J խմբի մյուս հավաքականներին:
Աղբյուր՝ interfax.ru
Ջորջ Քլունին կրկին տեսախցիկի հետևում է «The Tender Bar» ֆիլմի համար, որը հասունացման տարիքի մասին պատմություն է Բեն Աֆլեքի և Թայ Շերիդանի մասնակցությամբ: Քլունիի թվով 8-րդ ֆիլմը նկարահանվում է Ջ․Ռ․ Մոերինջըրի համանուն հուշագրության հիման վրա, որում հեղինակը փոխարինող է գտնում իր բացակայող հորը հորեղբոր՝ Չարլիի նյույորքյան փաբում:
Աղբյուր՝ reuters.com
«30 Second To Mars» խմբի մենակատար Ջարեդ Լետոն ականատես է եղել պատվաստանյութի դեմ իրականացված ցույցին Հռոմում, ուր նա ժամանել էր խմբի հետ միասին: Երաժշտի խոսքով՝ ինքն անմիջական մասնակցություն չի ունեցել բողոքի ակցիաներին, սակայն տեսախցիկով նկարահանել է քաղաքացիների ու ոստիկանների բախումները:
Աղբյուր՝ gazeta.ru
Ըստ հնագետների՝ Իսրայելում հայտնաբերվել է 1500 տարվա վաղեմություն ունեցող գինեգործական համալիր, որն այն ժամանակ համարվել է աշխարհում ամենամեծը: Հինգ մամլիչ սարք է հայտնաբերվել Թել Ավիվից հարավ գտնվող Յավնե քաղաքում՝ Բյուզանդիայի դարաշրջանի հսկայական գինու գործարանում, որը տարեկան արտադրել է մոտ երկու միլիոն լիտր գինի:
Աղբյուր՝ reuters.com
Ֆրանսիայի երեք հանրային հիվանդանոցներ միացել են իրենց հայ գործընկերներին՝ օգնելու Արցախի վերջին հակամարտության տուժածներին: Այդ համագործակցության շրջանակում հոկտեմբերի 13, 14 և 15-ին Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի կունենա Արցախի հակամարտության հետևանքով վիրավորում ստացած անձանց խնամքին նվիրված առաջին հայ-ֆրանսիական գիտաբժշկական համաժողովը:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին հաղորդվում է Կրեմլի կայքում: Քաղաքական գործիչները քննարկել են ուկրաինական ներքին հակամարտության լուծումը: Պուտինը, Մակրոնը և Մերկելը ուշադրություն են դարձրել Մինսկի համաձայնագրերի իրականացման կարևորությանը:
Աղբյուր՝ vesti.ru
Թիմը ներկայացրել է «MiCoFe» ստարտափ նախագիծը և հաղթող ճանաչվել: «MiCoFe»-ն էկոլոգիապես մաքուր, կենսաքայքայվող օրգանական պարարտանյութ է, որի ստեղծման հիմքում ընկած է եփած սուրճի մնացորդների վերաօգտագործման տեխնոլոգիան։ Առաջարկված նախագիծը ստացել է 1500 եվրո դրամաշնորհ:
Աղբյուր՝ ԵՊՀ
Պենտագոնի ծրագրային ապահովման նախկին ղեկավարը Financial Times-ին ասել է, որ Չինաստանը իր տեխնոլոգիական առաջընթացի շնորհիվ շարժվում է դեպի համաշխարհային գերակայություն: Ըստ արևմտյան հետախուզության գնահատումների՝ Չինաստանը, հավանաբար, մոտ մեկ տասնամյակի ընթացքում կգերիշխի զարգացող բազմաթիվ առանցքային տեխնոլոգիաների, հատկապես՝ արհեստական բանականության, սինթետիկ կենսաբանության և գենետիկայի ոլորտներում:
Աղբյուր՝ reuters.com
Առնվազն երկու մարդ է զոհվել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում՝ բնակելի տների վրա թեթև շարժիչով ինքնաթիռի ընկնելու հետևանքով, հայտնում է Fox 5-ը՝ վկայակոչելով տեղի փրկարարական ծառայություններին: Ինքնաթիռը բախվել է երկու փոքր տների և խոշոր հրդեհ առաջացրել:
Աղբյուր՝ ria.ru
Ալեքսանդր Շալենբերգը ստանձնեց Ավստրիայի կանցլերի պաշտոնը: Այսպիսով կառավարությունը փորձում է առաջ շարժվել կոռուպցիոն սկանդալից: Երկուշաբթի օրը տեղի ունեցավ նախկին արտգործնախարարի երդման արարողությունը:
Աղբյուր՝ bbc.com
Հունաստանը կավելացնի սահմանապահների թիվը Թուրքիայի հետ սահմանին՝ զգուշանալով Աֆղանստանից անօրինական միգրանտների ներհոսքից: Մասնավորապես, մի քանի ամսվա ընթացքում 1500 հոգուց բաղկացած սահմանապահ ուժերին կմիանա 250 սպա: Եվս 800 լրացուցիչ սահմանապահներ կվարձվեն աշխատելու օդանավակայաններում և հույն-թուրքական սահմանին մոտ գտնվող շրջաններում:
Աղբյուր՝ korrespondent.net
Հոկտեմբերի 8-12-ը Սերբիայի Բելգրադ քաղաքում ընթանում է ընթացող առաջնությանը Հայաստանը փայլուն ներկայացրեցին օլիմպիական խաղերի մասնակիցներ Հրաչ Բաբայանը և Էլմիրա Կարապետյանը, որոնք մեկ մրցաշարից նվաճեցին 3 մեդալ: Էլմիրա Կարապետյանը և Վրաստանի ներկայացուցիչ Ծոտնե Մաչավարանը կրակել են թիմային միքս վարժություն, որտեղ գրավել են 1-ին հորիզոնականը։ Թիմային MIX , 16-4 հաշվով՝ 1-ին տեղ:
Աղբյուր՝ Հայաստանի հրաձգության ֆեդերացիա
սյունաշար կառույց /հավանաբար պալատի/ և գտածոներ: Ներկայացվել են դրանց ուսումնասիրման ընթացքը։ Քննարկվել են հայտնաբերված պալատի պահպանման և թանգարանացման, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացման հնարավոր՝ օրենքով սահմանված հետագա քայլերն ու միջոցառումները։ Պեղումներն իրականացնում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն
Մրցույթն անցկացվում է 9-րդ և 10-րդ դասարանցիների համար, և նպատակն է դպրոցահասակների շրջանում խթանել, արդիականացնել նամակ գրելու մշակույթը: Մրցութային փուլը մեկնարկել է հոկտեմբերի 9-ին, ավարտը՝ հոկտեմբերի 25-ին: Մրցույթի վերջնարդյունքները կամփոփվեն նոյեմբերին ԿԳՄՍ նախարարության և «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն
Ստորագրվել են ««Քաղաքացիական պաշտպանության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին», «Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», ««Զենքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Նոտարիատի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Պետությունների իրավունքների և պարտականությունների մասին» կոնվենցիան վավերացնելու մասին» Արցախի Հանրապետության օրենքները։
Աղբյուր՝ ԱՀ նախագահի աշխատակազմ
Գրեթե 50 տարի Փոլ ՄաքՔարթնին իր վրա է վերցրել «Բիթլզը» քանդելու մեղքը: Սակայն BBC-ին տված նոր հարցազրույցում նա հայտնել է, որ բաժանման պատճառը Ջոն Լենոնն է եղել: «Ես չեմ հրահրել բաժանումը: Դա մեր Ջոնին էր»,- ասել է նա հարցազրույցավար Ջոն Ուիլսոնին: «Օ, ոչ, ոչ, ոչ: Մի օր Ջոնը մտավ սենյակ և ասաց. «Ես լքում եմ Բիթլզը»: Եվ նա ավելացրեց. «Սա բավականին հուզիչ է, ավելի շատ նման է ամուսնալուծության»: Իսկ հետո մեզ մնաց բեկորները հավաքելը»:
Աղբյուր՝ bbc.com
Չավի Էռնանդեսը ոչինչ չի անում հերքելու այն լուրերը, թե ինքը կարող է փոխարինել Ռոնալդ Կումանին Լա լիգայի գրանդ «Բարսելոնայում», ասելով, որ ինքը «բաց է ամեն ինչի համար»: Մինչ անցյալ օգոստոսին Կումանի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնելը, Չավին այդ պաշտոնի ֆավորիտներից մեկն էր, և նրա անունը բոլորի շուրթերին է եղել, քանի որ կատալոնացիները դժվարին պայքար են մղել այս մրցաշրջանում:
Աղբյուր՝ aljazeera.com
ԿԺԴՀ իշխանությունները պետք է քաղաքացիների կյանքի պայմանների բարելավումը դարձնեն իրենց առաջնահերթություններից մեկը: Ինչպես հոկտեմբերի 11-ին հաղորդել էր KCNA գործակալությունը, երկրի առաջնորդը նման հայտարարություն է արել Կորեայի իշխող Աշխատավորական կուսակցության հիմնադրման 76-րդ տարեդարձի կապակցությամբ ունեցած ելույթի ժամանակ:
Աղբյուր՝ eadaily.com
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում