Կարճ լուրեր
Երկրի բնակիչների մեծ մասը դեռևս չի ցանկանում, որ իրենց թագավորությունը դառնա Եվրամիության մաս, թեև ԵՄ-ին անդամակցելուն աջակցությունը վերջին 12 տարվա ընթացքում ամենաբարձր մակարդակի վրա է։ Այս մասին հունիսի 7-ին հայտնել է Verdens Gang թերթը՝ վկայակոչելով հարցման տվյալները։ Sentio Institute-ի ուսումնասիրության համաձայն՝ հարցվածների 35,3%-ը կքվեարկեր Եվրամիությանն անդամակցելու օգտին, եթե նման հանրաքվե տեղի ունենար առաջիկա օրերին։
Աղբյուր՝ iz.ru
Մուհամեդ Հուսեյնի հեռախոսը մոտ 48 ժամ անդադար զանգել է: Նա Բիրմինգհեմի «Varanasi» ռեստորանի գործառնությունների գծով տնօրենն է և զանգեր է ստանում ամբողջ աշխարհից այն պահից ի վեր, երբ լուրեր տարածվեցին, որ Ջոնի Դեփը կիրակի օրը ճաշել է հաստատությունում: «Ես հեռախոսազանգեր եմ ստացել Ամերիկայից, Հնդկաստանից, Իսպանիայից, Գերմանիայից, Չինաստանից, և ես բառացիորեն ժամանակ չեմ ունեցել նույնիսկ նստելու: Դա խելահեղ էր»:
Աղբյուր՝ theguardian.com
Արցախի Հանրապետության նախագահը հունիսի 8-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին: Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը, քննարկվել են Հայաստանի և Արցախի համապատասխան գերատեսչությունների միջև փոխգործակցությանը և կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր:
Աղբյուր՝ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմ
Այս մասին հայտնում է բժշկության խնդիրներին նվիրված ConSalud պորտալը՝ վկայակոչելով առողջապահության նախարարության տվյալները: Ընդհանուր առմամբ, Կառլոս III-ի Առողջապահության ինստիտուտը ստացել է 439 փորձանմուշ՝ կապիկի ծաղիկի կասկածով, սակայն դրանցից 214-ի թեստը հետագայում բացասական է եղել:
Աղբյուր՝ ria.ru
Էնդրյու Բրաուն կրտսերը սպանվել էր իր մեքենայում ավելի քան մեկ տարի առաջ Հյուսիսային Կարոլինայի շերիֆի տեղակալների կողմից: Նրա ընտանիքը 2021 թվականին 30 միլիոն դոլարի քաղաքացիական հայց էր ներկայացրել՝ պնդելով, որ տղամարդը մահացել է սպաների կողմից «նրա կյանքի նկատմամբ ցուցաբերված դիտավորյալ և անխոհեմ անտեսման» պատճառով: Բրաունը սպանվել էր անցյալ տարվա ապրիլի 21-ին Էլիզաբեթ Սիթիում գտնվող իր տան մոտ:
Աղբյուր՝ usatoday.com
Գերմանացի թենիսիստի վիրահատությունը աջ կոճ հոդի երեք կողային կապանների պատռվածքի համար է եղել: Զվերևը վնասվածք էր ստացել հունիսի 3-ին Ռոլան Գարոսի կիսաեզրափակչի՝ իսպանացի Ռաֆայել Նադալի դեմ խաղում: Գերմանացին չէր կարողացել ավարտել հանդիպումը և կորտից հեռացել էր անվասայլակով: Հանդիպման ընդհատման պահին Նադալն առջևում էր 7:6 (10:8), 6:6 հաշվով:
Աղբյուր՝ ria.ru
«Ակնհայտորեն անհամաչափ» և «շտապ» արձագանքելով Կամերունի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած առճակատման ժամանակսպանվածների թվում է 18 ամսական մի աղջկա: Չորս զինվորները անհայտ կորած ընկերոջը որոնելիս են եղել Միսոնգ գյուղում, երբ գիշերը հանդիպել են զայրացած գյուղացիների խմբին, ասվում է երեքշաբթի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։
Աղբյուր՝ aljazeera.com
Վերջին երկու տարվա ընթացքում նավթի համաշխարհային գներն աճել են, և գրանցվել է ամենաբարձր աճը վերջին կես դարում։ Այս մասին ասվում է Համաշխարհային բանկի «Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները» զեկույցում: Հեղինակներն ընդգծել են, որ համավարակի ընթացքում գները ամենացածր մակարդակից կտրուկ բարձրացել են 350 տոկոսով: Սա ամենաբարձրն էր ցանկացած համարժեք երկամյա ժամանակահատվածում՝ 1973 թվականից ի վեր:
Աղբյուր՝ lenta.ru
Ջոնի Դեփի կարիերան ակնհայտորեն իր գագաթնակետին է: Դերասանը գրանցվել է TikTok-ում և անգամ չի հասցրել որևէ բան տեղադրել այնտեղ: Այնուամենայնիվ, ընդամենը մի քանի ժամում նրա հաշիվը ձեռք է բերել ավելի քան չորս միլիոն հետևորդ: Դեփը հումորով է նկարագրել իր էջը՝ իրեն անվանելով «պատահական դրամատիկ դերասան»:
Աղբյուր՝ vesti.ru
Apple-ը ստիպված է փոխել Եվրոպայում վաճառվող iPhone-ների միակցիչը մինչև 2024 թվականը այն բանից հետո, երբ ԵՄ երկրներն ու օրենսդիրները առաջին անգամ աշխարհում համաձայնության եկան բջջային հեռախոսների, պլանշետների և տեսախցիկների համար լիցքավորման միասնական պորտի շուրջ: Քաղաքական միջամտությունը, որը Եվրահանձնաժողովի կարծիքով, կհեշտացնի սպառողների կյանքը և կխնայի նրանց գումարը, տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ընկերությունները չկարողացան ընդհանուր լուծում գտնել:
Աղբյուր՝ reuters.com
Իսպանիայի կառավարությունը երեքշաբթի հավանություն է տվել օրինագծին, որը պահանջում է սրճարաններից և ռեստորաններից՝ հաճախորդներին առաջարկել իրենց հետ տանել կիսատ կերած կերակուրը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է գյուղատնտեսության նախարար Լուիս Պլանասը։ Նախաձեռնության նպատակն է նվազեցնել աղբ նետվող սննդի քանակը։
Աղբյուր՝ tass.ru
«Թեդ Լասոյի» 3-րդ սեզոնի սցենարը գրվում է որպես վերջաբան։ Այս մասին The Sunday Times-ին տված հարցազրույցում ասել է շոուի սցենարիստ Բրեթ Գոլդսթինը։ «Ընդհանուր առմամբ երեք սեզոն էր նախատեսված։ Մենք այդպես էլ գրում ենք։ Սփոյլերի զգուշացում. բոլորը վերջում մահանալու են»,- ասել է Գոլդսթինը։ Variety հրատարակչությունը հիշեցրել է, որ դեռ 2021 թվականին սերիալի աստղ և համահեղինակ Ջեյսոն Սուդեյկիսը նույնպես խոսել էր շոուի միայն երեք սեզոնների մասին։
Աղբյուր՝ gazeta.ru
Գեղասահքի միջազգային միությունը քվեարկել է մրցումների նվազագույն տարիքը 15-ից աստիճանաբար 17-ի հասցնելու օգտին՝ 2022 թվականին Պեկինում կայացած ձմեռային Օլիմպիական խաղերում Կամիլա Վալիևայի շուրջ ծագած հակասություններից հետո: Գեղասահորդների նվազագույն տարիքը կլինի 16 տարեկանը 2023-24 մրցաշրջանի համար, այնուհետև՝ 2024-25 սեզոնից սկսած, կհասցվի 17-ի՝ Իտալիայում 2026 թվականի ձմեռային օլիմպիական խաղերին ընդառաջ:
Աղբյուր՝ skysports.com
Անջելինա Ջոլին «ցանկացել է վնաս պատճառել» իր նախկին ամուսնուն՝ Բրեդ Փիթին՝ վաճառելով իրենց խաղողի այգու իր մասնաբաժինը ռուս օլիգարխին, պնդում են նոր իրավական փաստաթղթերը: Վաճառքը, իբրև, օգնել է սկսել «թշնամական» կերպով վերահսկողություն սահմանել գինու բիզնեսին, որը դերասանը «խնամքով կառուցել էր»։ Ըստ հայցի՝ Ջոլին իր մասնաբաժինը վաճառել է Լյուքսեմբուրգում գործող ոգելից խմիչքների արտադրողին, որը վերահսկվում է ռուս օլիգարխ Յուրի Շեֆլերի կողմից՝ առանց Փիթի իմացության:
Աղբյուր՝ independent.co.uk
«Վարպետության դաս» նախագծի մասնակիցները հունիսի 9-ին՝ ժամը 17:00-ին, հանդես կգան 2022 թվականի վարպետության դասերի շարքի երրորդ ամփոփիչ համերգով։ Ելույթ կունենան՝ թավջութակահար Դավիթ Մելքոնյանի անցկացրած վարպետության դասերին մասնակցած 11 պատանի երաժիշտներ: Համերգի մուտքն ազատ է: Վարպետության դասերը կշարունակվեն հունիսի 16-ին, 17-ին, 20-ին և 21-ին Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցում։
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունվ
Այս մասին երեքշաբթի հայտարարել է Վիեննայում միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը։ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին երկուշաբթի հայտարարել էր, որ Իրանը մինչ այժմ չի կարողացել հավաստի տեղեկատվություն տրամադրել գործակալությանը երեք վիճահարույց չհայտարարված վայրերում ուրանի մասնիկների ծագման մասին: Այդ կապակցությամբ նա չլուծված է անվանել այդ օբյեկտների հետ կապված ՄԱԳԱՏԷ-ի միջուկային երաշխիքների հարցերը։
Աղբյուր՝ tass.ru
Մարգարետ Էթվուդի հակասական կարծիքների արժանացած վեպը 1985 թվականին հրատարկվելուց ի վեր տասնամյակներ շարունակ եղել է արգելված գրքերի շարքում։ Չորեքշաբթի գրքի հրակայուն տարբերակը աճուրդի կհանվի Sotheby's New York-ի կողմից՝ 100.000 դոլար նախնական գնահատմամբ։ Հասույթը կուղղվի «PEN America» գրականության և խոսքի ազատության ջատագով կազմակերպությանը, որի զեկույցում ասվում է՝ 2021 թվականի հուլիսի 1-ից մինչև 2022 թվականի մարտի 31-ը ԱՄՆ դպրոցներում արգելվել է 1586 գիրք:
Աղբյուր՝ cnn.com
Հունիսի 8-ին՝ ժամը 19:30-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա «Սիմֆոնիկ ռոք» համերգային ծրագիրը, որի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կկատարի հայտնի ու սիրված ռոք երգերը՝ դասական հնչողությամբ։ Ծրագրում կհնչեն Rammstein- Deutschland, Iron Maiden- Fear of The Dark, Led Zeppelin- Kashmir, Scorpions- Wind of Change, The Beatles- Come Together, Pink Floyd- High Hopes, Deep Purple- Smoke on the Water, Queen- We Are The Champions և այլն։
Աղբյուր՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան