Կարճ լուրեր
Մասնավոր սեփականություն հանդիսացող ուկրաինական ավիափոխադրող «SkyUp Airlines»-ը որոշել է վերջ դնել կրունկներին և կիպ կիսաշրջազգեստին՝ իրենց համազգեստի վերաբերյալ բորտուղեկցորդուհիների կարծիքները հավաքագրելուց հետո: Կանանց համար նախատեսված «SkyUp»-ի նոր համազգեստն այժմ ներառում է սպիտակ Nike սպորտային կոշիկներ և բաց նարնջագույն կոստյում` տաբատով և մետաքսյա շարֆով: Սպիտակ շապիկները կփոխարինեն բլուզներին:
Աղբյուր՝ reuters.com
Հաջորդ սերնդի Apple սմարթֆոնները կարող են չունենալ էկրանի կտրվածք: Այս մասին հայտնում է «Mydrivers»-ը՝ iPhone-ի պահեստամասերի մատակարարին հղումով անելով:
Աղբյուր՝ ria.ru
Անհայտ հնդիկ արքայազնի գանձարանի մի զույգ ադամանդե և զմրուխտե ակնոցներ կվաճառվենч այս ամսվա վերջին Լոնդոնում կայանալիք աճուրդում: Ըստ «Սոթբիս» աճուրդի տան՝ ոսպնյակները տեղադրված են Մողոլների դարաշրջանում (մոտ 1890-ին) պատրաստված շրջանակներում: Ակնոցներն աճուրդի կհանվեն յուրաքանչյուրը 2 մլն դոլարից մինչև 3,4 մլն դոլարով:
Աղբյուր՝ bbc.com
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի խցում ներքնակ և հեռուստացույց կա. հոկտեմբերի 7-ին հայտնել է երկրի արդարադատության նախարարության հատուկ քրեակատարողական ծառայությունը: Այս կերպ գերատեսչությունը մեկնաբանել է քաղաքական գործչի փաստաբանի այն հայտարարությունները, թե խցում գտնվող պայմանները չեն համապատասխանում չափանիշներին:
Աղբյուր՝ iz.ru
Ռուսաստանը Թալիբանի ներկայացուցիչներին կհրավիրի Աֆղանստանի վերաբերյալ միջազգային բանակցություններին, որոնք նախատեսում է անցկացնել Մոսկվայում հոկտեմբերի 20-ին, հայտարարել է Աֆղանստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հատուկ ներկայացուցիչը:
Աղբյուր՝ aljazeera.com
ԱՄՆ-ի շուկայում վաճառվող չինական ՏՏ ընկերությունների բաժնետոմսերը երկար ժամանակի ընթացքում առաջին անգամ կտրուկ աճել են: Դրան նպաստեցին մի շարք գործոններ, որոնցից մեկը կարող է վկայել Վաշինգտոնի և Պեկինի հարաբերությունների ջերմացման մասին:
Աղբյուր՝ rbc.ru
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց», «Գյումրի» օդանավակայաններում և ՀՀ պետական սահմանի մյուս անցման կետերում ենթասպայական պաշտոններում զինվորական ծառայության անցնելու համար։ Ծառայության անցնելու համար կարող են դիմել՝ մինչև 30 տարեկան առնվազն միջնակարգ կրթությամբ հայերենի և օտար լեզվի (անգլերենի կամ ռուսերենի) իմացությամբ և միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող աղջիկներ ու պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած տղաներ:
Աղբյուր՝ ՀՀ ԱԱԾ
Չորեքշաբթի գիշերը տասնյակ մարդկանց են փրկել Ալաբամայի կենտրոնական մասում, որտեղ Ազգային օդերևութաբանական ծառայությունը հայտարարեց, որ 33 սանտիմետր անձրև է տեղացել, իսկ Ալաբամայի հարավային մասը ժամանակավորապես կորցրել է իր հիմնական մթերային խանութի հասանելիությունը, երբ հոսքը հասավ «Փիգլի Վիգլի»-ի դռներերին: Բիրմինգհեմ մետրոն մնացել է ջրի տակ:
Աղբյուր՝ apnews.com
«Press TV»-ն տեղադրել է մի տեսանյութ, որում երևւում է, թե ինչպես են Պարսից ծոցում ԻՀՊԿ ռազմածովային ուժերին հետապնդում ԱՄՆ արագընթաց նավակները: Նկարահանումներն անցկացվում են իրանական նավից: «Մնացեք աջ, հետևեք նրանց, հետապնդեք, հետապնդեք»,-բացականչում է զինվորականներից մեկը էկրանից դուրս: Նկարահանումն անցկացվել է իրանական նավից: ԱՄՆ ռազմածովային ուժերը հերքել են ոտնձգությունների մասին տեղեկությունները:
Աղբյուր՝ ria.ru
Դանիել Քրեյգը վերջապես աստղ ստացավ Հոլիվուդյան փառքի ծառուղում չորեքշաբթի՝ հոկտեմբերի 6-ին, Միացյալ Նահանգներում Ջեյմս Բոնդի մասին իր վերջին ֆիլմի թողարկումից օրեր առաջ: «Մահանալու ժամանակը չէ»-ն Քրեյգի հինգերորդ և վերջին ֆիլմն է՝ անգլիական գաղտնի գաղտնի գործակալի մասին:
Աղբյուր՝ channelnewsasia.com
Սորոսի հիմնադրամի գործադիր տնօրեն Դոն Ֆիցպատրիկը հայտնել է, որ մագնատն ունի իր կրիպտո դրամապանակը: Այս մասին նա հայտարարել է «Bloomberg»-ին տված հարցազրույցում: Նա ասել է, որ Ջորջ Սորոսը պահպանում է իր ներդրումային պորտֆելի մի մասը բիթքոինների տեսքով, բայց «դրանցից քիչ ունի»:
Աղբյուր՝ gazeta.ru
Մարեյը, ով պատրաստվում էր խաղալ Ինդիան Ուելսում՝ 2017-ից ի վեր առաջին անգամ, բացատրել է, թե ինչպես է գիշերվա ընթացքում թողել իր կոշիկները այն մեքենայի տակ, որն իր թիմը օգտագործում է Կալիֆոռնիայում՝ փորձելով չորացնել դրանք ծանր մարզումային օրվանից հետո: Առավոտյան, երբ ուզել է վերցնել դրանք, անհետացած են եղել: Սակայն մեծագույն կորուստը ամուսնական մատանին էր, որը Մարեյը մարզումների և խաղերի ժամանակ կապում էր իր կոշիկների քուղերին:
Աղբյուր՝ bbc.com
Գաղտնի գործողությունը տեղի է ունեցել սեպտեմբերին: «Մոսադի» գործակալները առևանգել են իրանցի գեներալին, որն այդ ժամանակ գտնվում էր Սիրիայում և տարել չբացահայտված աֆրիկյան երկիր: Այնտեղ զինվորականը հարցաքննվել, ապա ազատ է արձակվել: Նշվում է, որ գործողության հիմնական նպատակը տեղեկատվության հավաքումն էր, որը հնարավորություն կտար պարզել, թե ինչ է կատարվել օդաչու Ռոն Արադի հետ, ով անհետացել էր 1986 թվականին՝ այն բանից հետո, երբ նրա ինքնաթիռը խփվեց Լիբանանի երկնքում:
Աղբյուր՝ korrespondent.net
Կիևում ֆուտբոլասերները ծեծի են ենթարկել քաղաքային խորհրդի պատգամավոր Միխայիլ Նակոնեչնիին: Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 3-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն այսօր: Տեղի ՆԳՆ տվյալներով, պատգամավորին ծեծել են երկու ֆուտբոլային խուլիգաններ՝ հիմնականում հարվածելով գլխին: Ծեծկռտուքից հետո նրանք փախել են:
Աղբյուր՝ sport-express.ru
Այս մասին հինգշաբթի հայտարարել է Շվեդական ակադեմիայի Նոբելյան կոմիտեն: Գուրնան գրում է անգլերեն և ապրում Մեծ Բրիտանիայում: Շվեդական ակադեմիայի կողմից շնորհված մրցանակը կազմում է 10 միլիոն շվեդական կրոն (1.14 միլիոն դոլար):
Աղբյուր՝ reuters.com
Հոկտեմբերի 5-ից 7-ը N զորամիավորման զորամասերի հրամկազմի հետ անցկացվել են եռօրյա հավաքներ, որոնց ընթացքում ներկայացվել են մարտական պատրաստության, զորքերի ծառայության, անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի, թիկունքի ապահովման և մարտական հերթապահության կազմակերպման վերաբերյալ առաջնային խնդիրները, տրվել են ստորաբաժանումները ձմեռային փուլին նախապատրաստելու և առկա խնդիրները նշված ժամկետներում վերացնելու հանձնարարականներ։
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նկատմամբ ամերիկացիների վստահության վարկանիշը հասել է նրա նախագահության ողջ ընթացքում երբևէ եղած ամենացածր մակարդակին: Այդ մասին են վկայում Քուինիփեքի համալսարանի հետազոտության արդյունքները: Հետազոտության համաձայն՝ Ամերիկայի քաղաքացիների 53%-ը բացասական է գնահատում Բայդենի աշխատանքը, 38%-ը՝ դրական:
Աղբյուր՝ vesti.ru
Հոկտեմբերի 8-ին, ժամը 17։00-ին, «Փարիզ» հյուրանոցի «Մոնմարտրե» սրճարանում կայանալիք շնորհանդեսի ընթացքում տեղի կունենա նաև գրքի թարգմանիչ Համլետ Գասպարյանի հիշատակին նվիրված արարողություն։ «La Bohème. Անցած օրեր» հուշագրությունը նրա թարգմանական վերջին գործն էր: Միջոցառման ընթացքում նոր գործիքավորմամբ կներկայացվի «Տարեք ինձ » (Emmenez-moi) երգի տեսահոլովակը՝ Շուշան Պետրոսյանի կատարմամբ։
Աղբյուր՝ Newmag հրատարակչություն
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են