Կարճ լուրեր
այցելել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն: Հանդիպման ընթացքում դեսպանի խորհրդական Միխայիլ Կոռոլյովը նշել է, որ համատեղ նորարարական ծրագրերի իրականացման, տեխնիկապես բարդ սարքավորումների բաղադրիչների մշակման աշխատանքներ իրականացնելու նպատակով հայ ինժեներների և տեխնիկական մասնագետների համապարփակ գնահատում է կատարվում և համոզմունք է հայտնել, որ ոլորտում փոխգործակցության խորացման մեծ ներուժ կա:
Աղբյուր՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
«ՊՍԺ»-ի ղեկավարներին զայրացրել է Կիլիան Մբապպեի պահվածքը: Զայրույթը առաջացրել է հարձակվողի հետ հարցազրույցը, որում նա խոսել է դեպի «Ռեալ» իր ձախողված տեղափոխության մասին,- հայտնել է «AS»-ը: Ըստ թերթի՝ հարձակվողի տրամադրած տեղեկությունները ղեկավարությանը դուր չեն եկել: Եվ այն, որ հրապարակային ելույթը նախապես համաձայնեցված չի եղել: «L'Equipe»-ին տված հարցազրույցում 22-ամյա հարձակվողը ակնարկել էր, որ մտադիր չէ երկարաձգել պայմանագիրը «ՊՍԺ»-ի հետ:
Աղբյուր՝ korrespondent.net
համագործակցության խորացմանը նպաստող հուշագիր է ստորագրվել:
Աղբյուր՝ ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Թուրքիայում աշխատում են՝ կարևոր օբյեկտները անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հարձակումներից պաշտպանող համակարգի վրա: Համակարգը հիմնված է «Fedai» կամիկաձե անօդաչուի վրա, որը ստեղծվել է ԱԹՍ-ների դեմ պայքարելու համար:
Աղբյուր՝ lenta.ru
«Այբ» կրթական հիմնադրամը և «Քան» ակադեմիայի հայաստանյան հարթակը հայտարարում են ForMath մրցույթի գրանցման մեկնարկը: Թիմերի մասնակցության վճարը կուղղվի «Քան» ակադեմիայի հայաստանյան հարթակում մաթեմատիկական խնդիրների տեղայնացման և հայալեզու որակյալ կրթական ռեսուրսներին անվճար հասանելիություն ապահովելու համար։ Յուրաքանչյուր ընկերություն կարող է մասնակցել մրցույթին 4 աշխատակիցներից կազմված թիմով։ Մեկ թիմի մասնակցության վճարը կազմում է 200 000 ՀՀԴ։
Աղբյուր՝ «Այբ» կրթական հիմնադրամ
Չորեքշաբթի դաշնային դատավորը Տեխասին կարգադրեց կասեցնել ԱՄՆ-ում աբորտների մասին ամենասահմանափակող օրենքը, որը սեպտեմբերից արգելում էր աբորտների մեծ մասը երկրի երկրորդ ամենաբնակեցված նահանգում: Ռոբերտ Փիթմանի հրամանն առաջին իրավական հարվածն է Տեխասի օրենքին, որը հայտնի է որպես Սենատի 8-րդ օրենք:
Աղբյուր՝ france24.com
Հոկտեմբերի 7-ին կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-հոլանդական հարաբերությունների զարգացման միտումները, կոռուպցիայի դեմ ուղղված պայքարը, ինչպես նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանում հրատապություն ներկայացնող անվտանգային հարցերի և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրության շուրջ:
Աղբյուր՝ ՀՀ ԱԽ գրասենյակ
Ղազախստանի կառավարությունը բրիտանացի նախկին քաղաքական գործիչ և գրող Ջոնաթան Այթքենին վճարել է 166 հազար ֆունտ սթերլինգ՝ Նուրսուլթան Նազարաբաևի նախագահության մասին գիրք գրելու համար՝ ըստ «Պանդորայի փաստաթղթերի»: Այս մասին գրել է «Guardian» թերթը, որը մասնակցել է միջազգային նախագծին:
Աղբյուր՝ gazeta.ru
Աֆղանստանը ծրագրել է մարել էլեկտրաէներգիայի պարտքերը՝ վաճառելով երկրից փախած պաշտոնյաների ունեցվածքը: Քաբուլը պարտք է հարևան պետություններին: «TOLO News» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ այս մասին ասել է «DABS» էներգետիկ կորպորացիայի գործադիր տնօրենի պաշտոնակատար Սաֆիուլլահ Ահմադզայը:
Աղբյուր՝ gazeta.ru
47 դեպք, որից 36 դեպքով հաշվարկվել է 92.887.728 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 20 դեպքով նշանակվել է 1.800.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Աղբյուր՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին
Գերմանացի դատախազները հետաքննություն են սկսել հյուրանոցի աշխատակիցների նկատմամբ այն բանից հետո, երբ երաժիշտը նրանց դեմ հակասեմիտիզմի մեղադրանքներ է հնչեցրել՝ սոցիալական ցանցերում տեղադրված տեսանյութի միջոցով: Երգիչ Գիլ Օֆարիմը երեքշաբթի հրապարակված տեսանյութում հայտնել է, որ Լայպցիգի «Westin» հյուրանոցի երկու աշխատակիցներ խնդրել են իրեն «հեռացնել» «Դավթի աստղով» կախազարդը, նախքան իրեն թույլ կտան գրանցվել:
Աղբյուր՝ theguardian.com
Թուրքիայի խորհրդարանը քվեարկության արդյունքներով ընդունել է կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրի վավերացման մասին օրինագիծը: Ինչպես ավելի վաղ ասել էր Թայիփ Էրդողանը, Թուրքիան ակնկալում է ավարտել կլիմայի վերաբերյալ Փարիզյան համաձայնագրի վավերացման գործընթացը նախքան՝ նոյեմբերին Գլազգոյում կայանալից ՄԱԿ-ի կլիմայի համաժողովի մեկնարկը:
Աղբյուր՝ ria.ru
Ոստիկանությունը հայտնել է, որ իրավապահները 18-ամյա երիտասարդի են ձերբակալել Տեխասի Արլինգտոն քաղաքի Թիմբերվյու ավագ դպրոցում տեղի ունեցած հրաձգության գործով: Չորս մարդ վիրավորվել է՝ չորեքշաբթի առավոտյան դասարանում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո հնչեցված կրակոցներից:
Աղբյուր՝ reuters.com
Ռեհանի տերևների մեջ հայտնաբերված բնական միացություն ֆենխոլը կարող է օգնել պաշտպանել ուղեղը Ալցհեյմերի հիվանդությունից: Հետազոտության արդյունքները մի խումբ ամերիկացի և հնդիկ գիտնականներ հրապարակել են «Frontiers» պորտալում: Նյութում պարզաբանվում է, որ ֆենխոլն ունակ է նվազեցնել ուղեղի նեյրոտոքսիկության մակարդակը:
Աղբյուր՝ ria.ru
Նյու Ջերսիի բնակիչը, ով հինգ տարի առաջ ծանոթությունների հավելվածների միջոցով գայթակղել և սպանել էր երեք կանանց, չորեքշաբթի դատապարտվեց 160 տարվա ազատազրկման: Դատավարության ընթացքում պարզվեց, որ մեկ զոհի ընկերներն իրենց դետեկտիվ աշխատանքն էին կատարել սոցիալական ցանցերում՝ կասկածյալին գտնելու համար: 25-ամյա Խալիլ Ուիլեր-Վիվերը նստած էր անշարժ, երբ դատավորը Նյուարկի նահանգային դատարանում կայացրեց իր վճիռը:
Աղբյուր՝ apnews.com
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Դանիայի իշխանությունները դադարեցրել են մինչև 18 տարեկան դեռահասների պատվաստումները COVID-19-ի դեմ «Moderna» պատվաստանյութով, հայտնում է երկրի առողջապահության վարչությունը: Ինչպես նշում է «The Local»-ը, այսուհետ 12-17 տարեկան դանիացի դեռահասներին կնշանակվի միայն Pfizer պատվաստանյութը:
Աղբյուր՝ vesti.ru
Բենիտո Մուսոլինիի թոռնուհին Հռոմի ավագանու ընտրություններում հավաքել է ձայների առավելագույն թիվը՝ ի աջակցություն «Իտալիայի եղբայրներ» ծայրահեղ աջ կուսակցությանը, որին նա պատկանում է: Կուսակցությունը հզորացել է հյուսիսային քաղաքներում, որոնք ղեկավարվում են ձախերի կողմից:
Աղբյուր՝ theguardian.com
Բրազիլացի գրող Պաուլո Կոելյոն իր գրքերի իրավունքները ֆիլմերի վերածելու համար չվաճառելու որոշումը բացատրել է նրանով, որ ընթերցողը ինքը պետք է իր մտքում պատկերացնի և լինի գրքի սյուժեի ռեժիսորը:
Աղբյուր՝ tass.ru
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են