Կարճ լուրեր
Ավստրիայում դատախազները խուզարկել են կանցլեր Սեբաստիան Կուրցի գլխավորած, իշխող Ժողովրդական կուսակցության գրասենյակները: Ըստ «Die Presse» թերթի, խուզարկությունները կապված են եղել Oesterreich օրաթերթում գովազդերի և հարցումների հրապարակման մեջ կոռուպցիայի մեղադրանքների հետ:
Աղբյուր՝ interfax.ru
Չորեքշաբթի շվեդական առողջապահական մարմինները դադարեցրեցին COVID-19-ի դեմ «Մոդեռնա» պատվաստանյութի օգտագործումը 30 տարեկան և ցածր տարիքի մարդկանց համար՝ ասելով, որ դա արվել է որպես նախազգուշական միջոց: Դադարի պատճառը «կողմնակի ազդեցությունների ռիսկի ավելացման ազդանշաններն են, ինչպիսիք են սրտի մկանների բորբոքումը կամ պերիկարդը». ասվում է Շվեդիայի հանրային առողջապահության մարմնի հայտարարության մեջ:
Աղբյուր՝ apnews.com
2021թ. հոկտեմբերի 7-ին ժամը 18:30-ին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում, Շատրվանների մոտ, տեղի կունենա «ԱԶԱՏ ԿԱՄՔ» նախաձեռնության կազմակերպած հանրահավաքը՝ ՈՉ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՏՎԱՍՏՄԱՆԸ պահանջով: Հանրահավաքն ապակուսակցական է: Հանրավաքի թույլտվությունն առկա է:
Աղբյուր՝ «Ազատ Կամք» նախաձեռնություն
Երգչուհի Անժելիկա Վարումը հրաժարվել է այցելել Ղրիմ՝ Լվով մեկնելու անհրաժեշտության պատճառով: Այս մասին նա պատմեց Youtube-ի «Խոսե՞նք» («А поговорить?») շոուում: «Ես այլ տարբերակ չունեմ… Հակառակ դեպքում, ես կհայտնվեմ սև ցուցակում և չեմ կարողանա գնալ Լվով: Ես այնտեղ հարազատներ ունեմ, տատիկիս քույրը` իննսունվեց տարեկան, Դե, երբեմն պետք է այցելել նրան: Կան գերեզմաններ, որոնք միայն ես եմ խնամում »,- ասել է նա:
Աղբյուր՝ ria.ru
ներառյալ այնպիսի հիթեր, ինչպիսիք են «The Best»-ը և «Nutbush City Limits»-ը, երաժշտական հրատարակչական BMG ընկերությանը: Գործարքի պայմանների համաձայն, BMG-ն ձեռք է բերում Թերների անվան, պատկերի և կերպարի իրավունքները՝ հովանավորչական և առևտրային ապագա գործարքների համար: Ընկերությունը չի հայտնում, թե որքան է վճարել, սակայն ոլորտի աղբյուրները հայտնել են, որ այդ ցուցանիշը կարժենա 50 մլն դոլար:
Աղբյուր՝ bbc.com
Ուկրաինացի հունահռոմեական ոճի ըմբիշ Ժան Բելենյուկը հայտարարել է՝ Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերում նվաճած ոսկե մեդալը բարեգործական նպատակներով վաճառելու ցանկության մասին: Արմատներով ռուանդացի, 30-ամյա Բելենյուկն այս ամառ ոսկե մեդալ էր նվաճել Տոկիոյի խաղերում՝ մինչև 87 կգ քաշային կարգում:
Աղբյուր՝ interfax.ru
Կորեական գեղարվեստական, դրամա ժանրի «Կաղամարի խաղը» («Squid Game») սերիալը գրավել է ողջ աշխարհի հանդիսատեսին՝ դառնալով Նեթֆլիքսի թիվ մեկ շոուն:
Աղբյուր՝ cnn.com
«Արսենալի» հարձակվող Գաբրիել Մարտինելին դժգոհ է թիմում իր կարգավիճակից: 20-ամյա բրազիլացին ավելի շատ խաղաժամանակ է ցանկանում և կարող է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում փոխել թիմը: Ֆուտբոլիստն «Արսենալ» է տեղափոխվել 2019 թվականի հուլիսին:
Աղբյուր՝ sport-express.ru
Արտգործնախարար Հոսեյն Ամիրաբդոլլահիանը հայտարարել է, որ ինքը պատրաստվում է բանակցությունների՝ իր մոսկովյան գործընկեր Սերգեյ Լավրովի հետ: Երեքշաբթի Մոսկվա ժամանելուց հետո Ամիրաբդոլլահիանը ասել է, որ նախագահ Էբրահիմ Ռաիսիի կառավարությունը պատրաստ է արագորեն ընդլայնել Ռուսաստանի հետ արտաքին քաղաքակական կապերը, որոնք նույն նպատակներն ունեն ամբողջ տարածաշրջանում:
Աղբյուր՝ aljazeera.com
2.6 մլրդ եվրո աջակցության փաթեթ:
Աղբյուր՝ ՀՀ Կառավարություն
Բռնցքամարտի չեմպիոն Մուհամեդ Ալիի գծանկարների, էսքիզների և նկարների եղակի հավաքածուն աճուրդում վաճառվել է գրեթե 1 մլն դոլարով: Նյու Յորքի Bonhams աճուրդի տանը մուրճի տակ է հայտնվել 26 արվեստի գործ:
Աղբյուր՝ bbc.com
Թուրքիայի Մուղլա նահանգում լայնածավալ անտառային հրդեհ է բռնկվել, որը շարունակվում է արդեն երկրորդ օրը: Հրդեհների տեսանյութը հրապարակել է «Mash» Տելեգրամ ալիքը: Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Բեքիր Պակդեմիրլին ասել է, որ իրավիճակը վերահսկողության տակ է վերցվել, և փրկարարները մարում են կրակը:
Աղբյուր՝ korrespondent.net
պատկերային տեղեկատվության մասին օրենքը: Ղազախստանում բոլոր նշանները, գովազդերը, գնանշումները, Ճաշացանկերը, ցուցանակները և այլ օբյեկտներ պետք է լինեն ղազախերենով: Ռուսերենով՝ «անհրաժեշտության դեպքում»,- ասել է Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի սոցիալական և մշակութային զարգացման հանձնաժողովի անդամ Բերիկ Աբդիգալիուլին:
Աղբյուր՝ sputnik.kz
Ուկրաինայի «Ժողովրդի ծառան» կուսակցության պատգամավոր Ելիզավետա Յասկոն Ռուսթավի քաղաքի (Վրաստան) բանտում այցելել է Միխայիլ Սաակաշվիլիին, ում հետ նա հարաբերությունների մեջ է: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:
Աղբյուր՝ korrespondent.net
Պեկինում 2022թ. կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի մարզահամալիրներում փորձնական մրցումներ են նախատեսված հոկտեմբերի 5-ից՝ դեկտեմբերի 31-ը: Փորձնական մրցումները տեղի կունենան օլիմպիական երեք բնակավայրերում՝ Պեկինում, Չժանցզյակոուում և Յանցինում: Սպասվում է, որ կմասնակցի շուրջ երկու հազար մարդ: Օլիմպիական խաղերը Պեկինում կանցկացվեն փետրվարի 4-20-ը, իսկ պարալիմպիկը՝ մարտի 4-13-ը:
Աղբյուր՝ ՀԱՕԿ
Քեյ-փոփ BTS խմբի գերաստղերը չորս տարվա ընթացքում հանգանակել են 3,6 միլիոն դոլար և միլիոնավոր թվիթներ ստեղծել ՄԱԿ-ի մանկական գործակալության հետ՝ բռնության, վիրավորանքի և ահաբեկման դեմ պայքարելու և երիտասարդների ինքնագնահատականը բարձրացնելու համար: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է գործակալությունը:
Աղբյուր՝ apnews.com
Ճապոնական առափնյա պահպանության ծառայությունը Ճապոնական ծովում, որտեղ ընթանում են Ռուսաստանի ռազմածովային նավատորմի զորավարժությունները, նկատել է դյուրակիր զենիթահրթիռային համակարգով ԿԺԴՀ նավ, հոկտեմբերի 6-ին հայտնել է NHK հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տվյալներով, առափնյա պահպանությունը Յամատոտայ ձկնորսական տարածքում բարձրացրել է ձկնորսների համար վտանգի մակարդակը:
Աղբյուր՝ eadaily.com
7000 տարի առաջ մահացած երիտասարդ կնոջ մարմնում գենետիկական հետքերն առաջին հուշումն են, որ Ինդոնեզիայի հնագույն մարդկանց և հեռավոր Սիբիրի մարդկանց միջև միացումը տեղի է ունեցել շատ ավելի վաղ, քան ենթադրվում էր:
Աղբյուր՝ aljazeera.com
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են