Կարճ լուրեր
Ադրբեջանը սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը՝ դեպի Նախիջևան ներքին ուղևորափոխադրումների համար:
Աղբյուր՝ ria.ru
Հովարդի համալսարանը և Netflix-ը երկուշաբթի հայտարարեցին նոր 5.4 մլն դոլար կրթաթոշակի ստեղծման մասին՝ ի պատիվ հանգուցյալ դերասան և հաստատության շրջանավարտ Չեդվիկ Բոուզմանի: Չեդվիկ Բոուզմանի անվան կրթաթոշակը նոր ուսանողներին կտրամադրի Գեղարվեստի քոլեջը, որն անցյալ ամիս վերանվանվեց դերասանի պատվին: Քառամյա կրթաթոշակով կվճարվի համալսարանի ուսման ամբողջ վարձը:
Աղբյուր՝ theguardian.com
Պավել Դուրովի խոսքով՝ Facebook-ի, Instagram-ի և Whatsapp-ի խափանման օրը Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում Telegram-ի արագությունը դանդաղել է՝ նոր օգտվողների զանգվածային գրանցման պատճառով:
Աղբյուր՝ dw.com
Երեք մարդ վիրավորվել է Աոմորի եւ Իվատե պրեֆեկտուրաներում: 80-ամյա կինը գլխի վնասվածք է ստացել հեռուստացույցի հարվածից հետո, 70-ամյա կինը վնասվածք է ստացել վայր ընկնելու հետևանքով, իսկ մյուսը վնասել է ուսը` «պահարանը պահելու» ժամանակ, որպեսզի այն չընկնի: Օդերևութաբանները զգուշացնում են, որ հետցնցումները տարածքում կշարունակվեն ևս մեկ շաբաթ, և դրանք հատկապես ուժեղ կլինեն առաջիկա 2-3 օրվա ընթացքում:
Աղբյուր՝ ria.ru
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ինքը և իր չինացի գործընկեր Սի Ցզինպինը համաձայնել են հավատարիմ մնալ Թայվանի համաձայնագրին: Բայդենը, ըստ երևույթին, նկատի է ունեցել Վաշինգտոնի երկարամյա «մեկ Չինաստան» քաղաքականությունը, որի համաձայն նա ճանաչում է Չինաստանը, այլ ոչ թե Թայվանը: Այնուամենայնիվ, այս համաձայնագիրը թույլ է տալիս Վաշինգտոնին պահպանել «ամուր ոչ պաշտոնական» հարաբերություններ Թայվանի հետ:
Աղբուր՝ bbc.com
ԱՄԷ-ի տիեզերական գործակալությունը կարծում է, որ դրանից տվյալների հավաքագրումը կօգնի ավելի շատ բան պարզել Տիեզերքի ծագման մասին, գրում է Arab News-ը: Նախատեսվում է, որ զոնդը Երկրից կարձակվի 2028 թվականին, իսկ աստղակերպի վրա վայրէջք կկատարի միայն 2033 թվականին: Հինգ տարվա ճանապարհորդության համար տիեզերանավը կանցնի մոտ 3,6 միլիարդ կմ:
Աղբյուր՝ gazeta.ru
Երեքշաբթի Փարիզում ցուցարարը խափանել է Louis Vuitton-ի նորաձևության ցուցադրությունը՝ պոդյումով քայլելով մի պաստառով, որը դատապարտում է՝ շրջակա միջավայրի վրա ավելորդ սպառման ազդեցությունը: «Amis de la Terre France», «Youth for Climate and Extinction Rebellion»-ը ներկայացնող կինը, «գերսպառում = վերացում» պաստառը պահած, քայլել է նույն հարթակով, ինչ մոդելները՝ իրարանցում առաջացնելով հանդիսատեսի մոտ:
Աղբյուր՝ reuters.com
Նշվում է, որ «Ֆեն Ժու 3-100» անօդաչու թռչող սարքի անդադար թռիչքը տևել է 80 ժամ 46 րոպե 35 վայրկյան: Այն գերազանցել է նախորդ ռեկորդը՝ 80 ժամ 2 րոպե 52 վայրկյան, որը սահմանվել էր 2014-ին «Օրիոն»-ի կողմից. անօդաչու թռչող սարք, որը մշակվել էր Boeing-ի դուստր Aurora Flight Sciences-ի կողմից: Ռեկորդային թռիչքն իրականացվել է մայիսի 21-ին, Հենան նահանգի կենտրոնական Սյուչանգ քաղաքում:
Աղբյուր՝ korrespondent.net
Ռուսաստանը Ֆրանսիայի համար թշնամի չէ, և Հյուսիսատլանտյան դաշինքից Փարիզի դուրս գալը կվերականգնի երկրի ինքնիշխանությունը, Le Figaro-ին հայտնել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Էրիկ Չիոտին:
Աղբյուր՝ ria.ru
Ռուսաստանը տիեզերական մրցավազքում առաջատարը դարձավ՝ գերազանցելով ամերիկյան անձնակազմին և թիմ ուղարկելով Միջազգային տիեզերակայան՝ գեղարվեստական ֆիլմ նկարահանելու համար: 37-ամյա Յուլիա Պերեսիլդը կնկարահանվի ռեժիսոր Կլիմ Շիպենկոյի ֆիլմում: Նրանց «Սոյուզ ՄՍ-19» տիեզերանավը օդ բարձրացավ Ղազախստանի Բայկոնուր տիեզերակայանից, իսկ երեք ժամ անց հասավ Միջազգային տիեզերակայան:
Աղբյուր՝ bbc.com
Ընկերության դեմ հայցը ներկայացրել է սևամորթ Օուեն Դիասը, ով Tesla-ում աշխատել է 2015-2016 թվականներին՝ որպես վերելակների սպասարկող: Նա պնդել էր, որ ինքն ամեն օր ենթարկվում էր նվաստացումների գործընկերների կողմից և դառնում «ռասիստական բնորոշումների» թիրախ:
Աղբյուր՝ tass.ru
Իսրայելցի հնագետները Երուսաղեմում գտել են հազվագյուտ հնագույն զուգարան, որը թվագրվում է ավելի քան 2700 տարով, երբ մասնավոր լոգասենյակները շքեղություն էին սուրբ քաղաքում, երեքշաբթի հայտարարել են իշխանությունները: Իսրայելի հնությունների վարչությունը հայտնել է, որ հարթ, կրաքարով ստեղծված զուգարանակոնքը գտնվել է ուղղանկյուն տնակում, որը ներկայիս Հին քաղաքին նայող մեծ առանձնատան մի մասն է եղել:
Աղբյուր՝ apnews.com
Սեռական բռնության գործով հետաքննությունը պարզել է, որ Ֆրանսիական կաթոլիկ եկեղեցում 1950 թվականից ի վեր սեռական բռնության զոհ է դարձել մոտավորապես 216,000 երեխա: Այդ մասին երեքշաբթի հայտնել էզեկույցը կազմող հանձնաժողովի ղեկավար Ժան-Մարկ Սովեն:
Աղբյուր՝ france24.com
Փոփ արտիստ Ջասթին Թիմբերլեյքը և նրա կինը՝ դերասանուհի Ջեսիկա Բիլը, վաճառքի են հանել Լոս Անջելեսի Հոլիվուդյան բլուրներում գտնվող 400 ար մակերեսով տունը և հողատարածքը, գրում է «Wall Street Journal»-ը: 2002 թվականին Թիմբերլեյքը տան համար վճարել էր 8,3 միլիոն դոլար: Առանձնատունն ունի յոթ ննջասենյակ, մարզասրահ, կինոթատրոն, տարածքում կա առանձին հյուրատուն, թենիսի կորտ և մեծ լողավազան:
Աղբյուր՝ gazeta.ru
Ըստ ՄԱԿ-ի նոր զեկույցի, ամբողջ աշխարհում 15-ից 24 տարեկան գրեթե յուրաքանչյուր հինգերորդն ասում է, որ ինքը հաճախ է ընկճված զգում: ՅՈՒՆԻՍԵՖ-ը և «Գելլափ»-ը տարվա առաջին վեց ամիսների ընթացքում հարցազրույցներ են անցկացրել 21 երկրներում: Ընտանեկան եկամուտների և առողջության նկատմամբ մտահոգության հետ մեկտեղ, շատ երիտասարդներ վախի, զայրույթի և ապագայի վերաբերյալ անորոշության զգացում ունեն, ասվում է երեքշաբթի հրապարակված զեկույցում:
Աղբյուր՝ theguardian.com
Ամերիկացի թենիսիստուհի խոսել է ուժեղ գլխացավերի մասին: «Իմ ամբողջ հասուն կյանքի ընթացքում ես տառապել եմ միգրենի նոպաներից: Դրանք սովորաբար լինում են ամիսը երկու անգամ: Երբ փոքր էի, մայրիկիս բողոքում էի, որ գլխացավ ունեմ: Միայն 20 տարեկանից հետո հասկացա, որ ինձ մոտ միգրենի նոպաներ են: Դրանց պատճառով ստիպված եմ եղել նույնիսկ դադարեցնել մարզումները: Դա խանգարում է ապրել կյանքը»,- մեջբերում է Ուիլյամսին «Glamour» ամսագիրը:
Աղբյուր՝ sport-express.ru
Գվատեմալայի գյուղերից մեկում հարձակվել են Covid-19-ի դեմ պատվաստում իրականացնող բուժքույրերի վրա՝ պահելով նրանց յոթ ժամ. հայտնում են իրավապահները: Մոտ 500 մարդ փակել է ճանապարհը և վնասել թիմի մեքենաները Մագուիլայում՝ հյուսիսային Ալթա Վերապազ նահանգում: 11 աշխատակիցներ ազատ արձակվեցին այն բանից հետո, երբ ոստիկանությունը բանակցեց գյուղացիների հետ, ովքեր ոչնչացրեցին պատվաստանյութի մոտ 50 դեղաչափ:
Աղբյուր՝ bbc.com
Տեսանյութի սկզբում Սերսին (Ջեմմա Չան) պատմում է, որ Հավերժները եկել են Երկիր, որպեսզի մարդկությանը պաշտպանեն չար արարածներ Դևիանտներից: Ֆիլմը կթողարկվի նոյեմբերի 4-ին:
Աղբյուր՝ kulturomania.ru
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են