Կարճ լուրեր
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի մայրը՝ Գիուլի Ալասանիան, ուրբաթ երեկոյան Կիևից ժամանել է Թբիլիսի: Նա օդանավակայանում լրագրողներին ասել է, որ որդու ձերբակալությունն իր համար անակնկալ էր: Նրա խոսքով՝ ինքը չգիտեր որդու ծրագրերի մասին:
Աղբյուր՝ interfax.ru
Բենքսիի՝ «Փուչիկով աղջիկը» երկու մասից բաղկացած կտավը գնահատվել է մինչև 4,75 միլիոն դոլար: Այն այս ամսվա վերջին կհայտնվի Լոնդոնի Christie's-ի մուրճի տակ: Բացառիկ աշխատանքը բրիտանացի փողոցային նկարչի 25 գործերից մեկն է, որը ստեղծվել է 2005 թվականին: Նկարի մի հատվածում պատկերված մի աղջիկ, իսկ մյուսում` նրա սիրտաձև փուչիկը:
Աղբյուր՝ reuters.com
«Բարսելոնան» իր պաշտոնական կայքում հրապարակել է տարեկան ֆինանսական հաշվետվությունը: Ներկայացված տվյալների համաձայն, ակումբի եկամուտը վերջին մրցաշրջանի համար կազմել է 631 միլիոն եվրո: Ծախսերը նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համեմատ աճել են 19% -ով և կազմել 1,136 մլրդ եվրո, ինչը ռեկորդային ցուցանիշ է կատալոնական ակումբի համար: Կորուստը կազմել է 481 մլն եվրո:
Աղբյուր՝ gazeta.ru
Հոկտեմբերի 1-ին ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչ Մարինա Սիմոնյանի մասնակցությամբ քննարկվել է կանանց զինվորական ծառայության առնչվող հարցերը՝ նախորոշելու պաշտպանության բանակում կանանց զինվորական ծառայության առավել արդյունավետ ուղղությունները, խթանելու բարոյահոգեբանական կայուն վիճակի պահպանման գործում նրանց մասնակցությունը:
Աղբյուր՝ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
Գնդապետ Մամադի Դումբույան երդվել է որպես Գվինեայի ժամանակավոր նախագահ՝ հեղաշրջումից հետո, որը տապալեց Ալֆա Կոնդեի իշխանությունը: 41-ամյա նախկին ֆրանսիացի լեգեոները դառնում է Աֆրիկայի երկրորդ ամենաերիտասարդ առաջնորդը՝ Մալիի 38-ամյա Ասիմի Գոիտայից հետո, ով նույնպես ռազմական հեղաշրջում էր իրականացրել: Դումբույային արգելված է մասնակցել ապագա ընտրություններին` քաղաքացիական կառավարման վերականգնման ծրագրի համաձայն:
Աղբյուր՝ bbc.com
Բիլբաոյի «Ատլետիկի» հարձակվող Ինակի Ուիլյամսը ուրբաթ օրը սահմանեց Լա լիգայի նոր ռեկորդ, երբ նա անցկացրեց իր 203-րդ անընդմեջ խաղը՝ բաց չթողնելով ոչ մի հանդիպում 2016 թվականից: 1986-1992 թվականներին Իոն Անդոնի Լարանաագայի սահմանած «Ռեալ Սոսյեդադում» անընդմեջ 202 խաղի նշագծին հավասարվելուց հետո Ուիլյամսը «Ալավեսի» դեմ տնային խաղում գերազանցեց ռեկորդը:
Աղբյուր՝ france24.com
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին բացառել է երկրի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին ներում շնորհելու որոշման հավանականությունը. նա ձերբակալվել էր հայրենիք վերադառնալուն պես: «Շատերն այսօր հարցնում են՝ նախագահը մտադի՞ր է ներում շնորհել նրան, թե՞ ոչ, պատասխանը մեկն է՝ պարզ և վերջնական՝ ոչ և երբեք»,- հայտարարել է Զուրաբիշվիլին հոկտեմբերի 1-ին:
Աղբյուր՝ dw.com
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյին հարվածել է հզոր Մինդուլլա թայֆունը. չեղարկվել է 357 չվերթ, ավելի քան վեց հազար տուն մնացել է առանց էլեկտրականության: Պտտահողմի պոռթկումներով քամու ուժգնությունը հասնում է 60 մ/վ-ի:
Աղբյուր՝ korrespondent.net
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 19:00-ի «ՄՀԵՐ Մկրտչյան» արտիստական թատրոնում կբեմադրվի Անուշ Պետրոսյանի «Ժենգյալով Հաց»-ը: Ներկայացման հիմքում իրական պատմություն է: Ժենգյալով հացի պատրաստման երկարատև, մանրակրկիտ ու բարդ գործընթացի նման գլխավոր հերոսուհու կյանքն էլ քաղվեց, կտրտվեց, հունցվեց ու թխվեց։
Աղբյուր՝ «ՄՀԵՐ Մկրտչյան» Արտիստական Թատրոն
Այն երրորդ մահացու դեպքն է երկրի առողջապահական հաստատություններում մեկ տարվա ընթացքում: Հրշեջ-փրկարարները մարել են հարավ -արևելյան նավահանգստային Կոնստանցա քաղաքի հիվանդանոցում բռնկված հրդեհը ուրբաթ օրը՝ տեղական ժամանակով առավոտյան ժամը 11-ից քիչ առաջ՝ մոտակա շրջաններից լրացուցիչ խմբեր բերելով: Հրդեհի պատճառը դեռ հայտնի չէ:
Աղբյուր՝ aljazeera.com
Հետազոտողները նշում են, որ նախկին գնահատումները կարող էին խիստ թերագնահատած լինել ժողովրդագրական անկման տեմպերը: Մարդահամարի տվյալներն ցույց են տալիս, որ անցյալ տարի յուրաքանչյուր կնոջ համար ծնելիության մակարդակը կազմել է 1,3 երեխա, ինչը շատ ավելի ցածր է, քան անհրաժեշտ էր բնակչության անկումը կանխելու համար:
Աղբյուր՝ scmp.com
Դեսպան Մասանորի Ֆուկուշիմայի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Նրան են ներկայացվել անվտանգային ոլորտում Հայաստանի, հատկապես՝ Արցախում ռազմական գործողությունների ավարտից հետո առաջացած մարտահրավերները։ Քննարկվել են նաև պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության հնարավորությունները և հեռանկարային ուղղությունները:
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ
ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է հերթական նիստի ընթացքում Բջնիի դպրոցի նախկին տնօրեն Յաշա Սահակյանի ներկայացրած զեկույցում առաջարկվում է կազմավորել աշխատանքային խումբ՝ դպրոցների հստակ և հավասարապես ֆինանսավորման բանաձև մշակելու նպատակով, և այդ խմբում, բացի նախարարության աշխատակիցներից, ընդգրկել նաև տարբեր բնակավայրերի հիմնական, միջնակարգ և ավագ դպրոցների տնօրենների ու այլ ցանկացողների։
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 20։00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգա ջութակահար Սերգեյ Դոգադինը։ Ծրագրում կհնչեն Տիգրան Մանսուրյանի Սերենադը լարային նվագախմբի համար, Ալեքսանդր Բորոդինի Պոլովեցյան պարերը «Իշխան Իգոր» օպերայից, Պյոտր Չայկովսկու Ջութակի կոնցերտը ռե մաժոր երկ 35։ Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Աղբյուր՝ Պաշտոնական հաղորդագրություն
«Բարսելոնայի» ղեկավարությունը կողմնորոշվել է թիմի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանին փոխարինող թեկնածություի հարցում: Ինչպես նշում է TodoFichajes-ը, հերթական անհաջողության դեպքում հոլանդացուն մարզչական կամրջի վրա կփոխարինի նախկինում «Յուվենտուսը» ղեկավարած Անդրեա Պիռլոն:
Աղբյուր՝ korrespondent.net
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերի հետ: Ներկայացվել է մարզի ճանապարհային ցանցի նորացման, համայնքների զարգացման և բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման նպատակով առաջնահերթությունները:
Աղբյուր՝ Պաշտոնական հաղորդագրություն
Սեպտեմբերի 27-ին Թեհրանից դեպի արևելք գտնվող Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գաղտնի բազայում տեղի է ունեցել պայթյուն: Այս մասին Twitter-ում հայտնել է իսրայելական ImageSat International հետախուզական ընկերությունը: Պայթյունի հետևանքով զոհվել է ԻՀՊԿ-ի առնվազն երկու անդամ:
Աղբյուր՝ gazeta.ru
Ուրբաթ պաշտոնապես հայտարարվեց, որ հոկտեմբերի 26-ին Ճապոնիայի արքայադուստր Մակոն կամուսնանա իր նշանածի՝ քոլեջի նախկին դասընկերոջ հետ՝ երկար տարիների ուշադրությունից և քննադատությունից հետո:
Աղբյուր՝ reuters.com
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին