Կարճ լուրեր
Հոկտեմբերի 1-4-ը «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի միջոցով կիրականացվի Լոս Անջելեսի «Հայաստան. Լսողության աջակցություն ծրագիրը»՝ հիմնադիր Կավուկչյան ընտանիքի և Լոս Անջելեսի հայ համայնքի բարերարների աջակցությամբ: Հավաքագրված 250 անձից հետազոտվել են մոտ 170-ը, որոնցից 130-ին կտրամադրվեն լսողական սարքեր:
Աղբյուր՝ Պաշտոնական հաղորդագրություն
Իսպանական «Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին ընդգրկվել է Իսպանիայի հավաքականում՝ Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի համար: Այս մասին հայտնում է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը: Ազգերի լիգայի կիսաեզրափակիչ փուլում հոկտեմբերի 7 -ին Իսպանիայի հավաքականը կհանդիպի Իտալիայի հավաքականի հետ:
Աղբյուր՝ tass.ru
Անրի Վերնոյի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը մասնակցելու նպատակով Փարիզ կատարած այցի ընթացքում տեղի ունեցած հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախի Հանրապետության մշակութային ժառանգության պահպանության ոլորտում համագործակցությանը և Արցախ ու հարակից տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեխնիկական առաքելության գործուղմանը, ինչպես նաև քննարկվել է «Վերակենդանացնելով Մոսուլի ոգին» նախաձեռնության շուրջ համագործակցությունը:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն
Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը հրաժարվել է հաջորդ ամիս Կալիֆոռնիայում կայանալիք Ինդիան Ուելսի ATP և WTA շարքի մրցաշարից, չորեքշաբթի հաստատեցին կազմակերպիչները:
Աղբյուր՝ france24.com
Ցանկացած անձ, ում դեմ կայացվել է օրինական դատավճիռ, պետք է ենթարկվի պատասխանատվության, – ասել է խորհրդարանական մեծամասնության անդամ Գիվի Միքանաձեն՝ խոսելով Սաակաշվիլիի Վրաստան ժամանման մասին: Նրա խոսքով, սա օրենքի գերակայության բարձրագույն սկզբունքն է:
Աղբյուր՝ 1tv.ge
Բրյուսելում կայացած բանակցությունների արդյունքում Սերբիան և Կոսովոյի ինքնահռչակ հանրապետությունը համաձայնության են հասել Կոսովոյի հյուսիսում հակամարտության նվազեցման ուղղությամբ: Այս մասին Twitter-ի իր էջում հայտարարել է Արևմտյան Բալկանների հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Միրոսլավ Լայչակը:
Աղբյուր՝ lenta.ru
Իսպանական Լա Պալմա կղզու հրաբխի լավայի վառ կարմիր գետը, ժայռերի վրայով հոսելով, ի վերջո չորեքշաբթի հասել է Ատլանտյան օվկիանոս՝ առաջացնելով գոլորշու հսկայական ամպեր և թունավոր գազեր: Սեպտեմբերի 19-ին ժայթքած Կումբրե Վիեխա հրաբխային լեռնաշղթայից իջնելու ճանապարհին լավայի հոսքերը կլանել են առնվազն 656 շենք, հիմնականում տներ և ֆերմերային շենքեր:
Աղբյուր՝ apnews.com
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, որը ֆրանսիական դատարանի կողմից դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման՝ 2012 թվականի իր նախընտրական քարոզարշավը անօրինական կերպով ֆինանսավորելու համար, կբողոքարկի պատիժը: Այս մասին հայտարարել է քաղաքական գործչի փաստաբան Թիերի Էրզոգը:
Աղբյուր՝ ria.ru
Չորեքշաբթի օրը ֆրանսիացի մասնագետները հայտարարեցին, որ չափել են Մոնբլանը՝ Արևմտյան Եվրոպայի ամենաբարձր լեռը. այն գրեթե մեկ մետր ցածր իր նախկին պաշտոնական բարձրությունից: Սեպտեմբերի կեսերին արշավախմբի ուսումնասիրության արդյունքում՝ ֆրանսիական Ալպերի սրտում գտնվող վիթխարի լեռը 4,807.81 մետր բարձրություն ուներ, ինչը ցածր է 2017-ին նրանց հրապարակած գնահատականից՝ 4,808.72 մետր:
Աղբյուր՝ france24.com
Հոկտեմբերի 1-ին, ժամը 19։30-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահի ներքնահարկում կկայանա «Հնչյունի ներքո» խորագրով համերգային երեկո։ Ելույթների ընթացքում նկարիչ, շեփորահար Հայկ Գրիգորյանը կստեղծի արվեստի գործ։ Նույն երեկոյի ընթացքում տեղի կունենա նաև Հայկ Գրիգորյանի անհատական ցուցահանդեսը:
Աղբյուր՝ Պաշտոնական հաղորդագրություն
Հայտնի է դարձել, թե երբ տեղի կունենա «Ոսկե գնդակի» արարողությունը` աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը, որը սահմանել է ֆրանսիական հանրահայտ France Football պարբերականը: Միջոցառումը, ինչպես երկու տարի առաջ, տեղի կունենա նոյեմբերի 29-ին, Փարիզի Շատլե թատրոնում: France Football-ի վարկածով լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդների ցուցակը կհրապարակվի հոկտեմբերի 8-ին:
Աղբյուր՝ vesti.ru
Կալիֆոռնիացի երեք ծնողներ դատական հայց են ներկայացրել, որպեսզի արգելեն նահանգի հանրակրթական դպրոցներում աղոթել ացտեկների աստվածներին, որոնց երկրպագելիս մարդկային զոհաբերություններ էին կատարվում: Նրանք նշել են, որ դա խախտում է ԱՄՆ-ի և նահանգի սահմանադրությունը: Խնդիրը ծագեց այս տարվա սկզբին, երբ հետազոտող Քրիս Ռուֆոն զեկուցեց կառավարության էթնիկ ուսումնասիրությունների ծրագրի այս կոնկրետ ասպեկտի մասին:
Աղբյուր՝ foxnews.com
Մինչ աշխարհի երկրները բացում են սահմանները և թեթևացնում կորոնավիրուսի սահմանափակումները, Պեկինը կրկնապատկում է իր զրո-քովիդ ռազմավարությունը: Վերջին օրինակը. մոտ օրերս Գուանչժոու հարավային քաղաքում կբացվի 260 միլիոն դոլար արժողությամբ, 5 000 սենյակներով կարանտինային կենտրոն՝ ժամանող զբոսաշրջիկների համար: Հսկայական համալիրը զբաղեցնում է 46 ֆուտբոլի դաշտերի չափ տարածք և կառուցվել է երեք ամսից էլ քիչ ժամանակում:
Աղբյուր՝ cnn.com
Հերթական նիստը տեղի է ունեցել առցանց ձևաչափով: Առաջարկ է եղել մշակել դպրոցների միջև համագործակցային կապերի խթանմանը միտված նոր մոդելներ: Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև Տավուշի մարզում սեպտեմբերի 1-ից փորձարկվող Հանրակրթության նոր չափորոշչին, մասնավորապես գնահատման նոր համակարգին, ըստ որի՝ միավորային գնահատումը պետք է գործի 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից: Փոխարենը տարրական դպրոցում ներդրվում է բնութագրային գնահատում:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 29-ին, համագործակցության հուշագիր է ստորագրել թուրքական «Bayraktar Savunma» ընկերության հետ, հայտնում է Նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը: Ընկերությունն Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի սպասարկման, ընթացիկ վերանորոգման և արդիականացման կենտրոն է կառուցելու:
Աղբյուր՝ korrespondent.net
YouTube-ը կարգելափակի ոչ միայն COVID պատվաստանյութերի մասին տեղեկատվությունը, այլև այլ տեսակի հաստատված պատվաստանյութերի վերաբերյալ ապատեղեկատվություն պարունակող բովանդակությունը, ասվում է չորեքշաբթի բլոգում տեղադրված հաղորդագրության մեջ: Արգելված բովանդակության օրինակներ կարող են լինել պնդումները, որ գրիպի դեմ պատվաստանյութն առաջացնում է անպտղություն, և որ MMR-ը, որը պաշտպանում է կարմրուկից, խոզուկից և կարմրախտից, կարող է աուտիզմ առաջացնել:
Աղբյուր՝ reuters.com
Օտարերկրյա երկրպագուները չեն կարողանա ներկա լինել Պեկինում անցկացվելիք 24-րդ ձմեռային օլիմպիական խաղերին, հայտնում է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) մամուլի ծառայությունը:
Աղբյուր՝ vesti.ru
Չորեքշաբթի օրը անհայտ անձինք գնդակահարել են Ռոհինջա համայնքի առաջնորդին՝ Բանգլադեշի Քոքս Բազար առողջարանային շրջանում գտնվող փախստականների ճամբարում: Մոհիբ Ուլլահը զրուցում էր փախստականների այլ առաջնորդների հետ իր գրասենյակի մոտ, երեկոյան աղոթքին մասնակցելուց հետո՝ ժամը 20: 00-ի մոտ, երբ առնվազն չորս վարձկաններ եկել և տեղում գնդակահարել են նրան:
Աղբյուր՝ france24.com
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին