Կարճ լուրեր
չգազիֆիկացված համայնքների և գազամատակարարում չունեցող շենքերի բնակիչների սպառած էլեկտրաէներգիայի արժեքը: Սպառված գազի և կապի ծառայությունների դիմաց վճարումների փոխհատուցումը կպահպանվի մինչև 2022 թվականի մարտ ամիս՝ ըստ հայտարարված սահմանաչափերի։
Աղբյուր՝ Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն
«Չելսիի» կիսապաշտպան Ն'Գոլո Կանտեն թիմի բաց կթողնի երկու խաղ` Չեմպիոնների լիգայում «Յուվենտուսի» և Պրեմիեր լիգայում «Սաութհեմփթոնի» դեմ հանդիպումները, հայտնում է Goal-ը: Պարբերականի տվյալներով՝ ֆրանսիացին հիվանդության պատճառով դեռ իրեն վատ է զգում, ուստի չի կարող գործել ամբողջ ուժով: «Յուվենտուս»-«Չելսի» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 29-ին:
Աղբյուր՝ sport-express.ru
վթարների դեպքում: Գորիս-Ստեփանակերտ հատվածում կսահմանվի մասնագիտական խմբերի շուրջօրյա հերթապահություն՝ հնարավոր վթարներին արագ արձագանքելու նպատակով:
Աղբյուր՝ Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն
Իսլամական Հանրապետության փոխնախագահ և Իրանի ատոմային էներգիայի հարցերով կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին ընդգծել է, որ երկիրը մերժում է ԱՄՆ-ի բոլոր պահանջները:
Աղբյուր՝ tass.ru
Terran Orbital-ը Ֆլորիդայում կկառուցի արբանյակների արտադրության գործարան: Այդ մասին հայտնում է Space News պորտալը: Համաձայնագիր է ստորագրվել Terran Orbital-ի և Ֆլորիդայի մասնավոր արձակման կայանի՝ Space Florida-ի միջև: Կառուցումը կսկսվի 2022 թվականին:
Աղբյուր՝ gazeta.ru
Այս ուղերձն է դրված «Հայ աղջիկների առաջնորդությունը ֆուտբոլում» (GOALS) ՀԿ-ի «Play it Forward» նախաձեռնության հիմքում։ «Play it Forward»-ը սիրողական ֆուտբոլային ակումբ է և՛ տղաների, և՛ աղջիկների համար: Այն բաց է 6-16 տարեկան բոլոր երեխաների համար՝ անկախ սեռից, ֆիզիկական կարողություններից և կազմվածքից։ Այժմ ՀՀ 8 մարզերում գործում են 80 ակումբներ, որոնցում ներգրավված են ոչ միայն շուրջ 1000 մարզաբնակ, այլև 44-օրյա պատերազմի արդյունքում տեղահանված ընտանիքների երեխաներ։ Հոկտեմբերի 23-ին ԵՊՀ մարզադահլիճում կանցկացվի բաց դռների օր:
Աղբյուր՝ Play It Forward սիրողական ֆուտբոլային ակումբ
Ճապոնիան բոլոր տարածաշրջաններում չեղյալ կհայտարարի կորոնավիրուսի արտակարգ դրությունը, քանի որ նոր դեպքերի թիվը նվազում է, և բժշկական համակարգի լարվածությունը թուլանում է, հայտարարել է վարչապետ Յոշիհիդե Սուգան: Ճապոնիան ամբողջությամբ դուրս է գալիս արտակարգ դրությունից՝ գրեթե վեց ամսվա ընթացքում առաջին անգամ:
Աղբյուր՝ reuters.com
Netflix-ի հոսքային ծառայությունը կազմել է ամենամեծ պահանջարկը վայելող սերիալների ու ֆիլմերի ցուցակը: Ամենադիտված սերիալը «Բրիդջերթոն»-ն է: Ֆիլմերից առաջատարներն են «Թռչունների արկղ»-ը՝ Սանդրա Բուլոքի մասնակցությամբ, և «Թայլեր Ռեյք. Փրկարարական գործողություն» ֆիլմը՝ Քրիս Հեմսվորթի մասնակցությամբ:
Աղբյուր՝ kulturomania.ru
Նվիրատվությունը կատարվեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն կատարած այցելության հենց հաջորդ օրը՝ «Լիռա-Ա» բարեգործական հիմնադրամի միջոցով: Ավագումյանների որդին ծնվել է Արցախում՝ առաջին պատերազմի ժամանակ, ռումբերի պայթյունների ներքո: Տիկին Լիռայի խոսքով՝ իրենք շատ լավ են պատկերացնում պատերազմն ու դրա հետևանքները և փորձում հնարավորինը աջակցել հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորված մեր տղաներին:
Աղբյուր՝ Զինվորի Տուն Վերականգնողական Կենտրոն
Հարավային Կորեայի բանակը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան երեքշաբթի վաղ առավոտյան փոքր հեռահարության հրթիռ է արձակել դեպի ծով իր արևելյան ափերի մոտ: Իսկ այդ Հյուսիսային Կորեայի դեսպանը ՄԱԿ-ում հայտարարեց, որ ոչ ոք չի կարող զրկել Փհենյանին ինքնապաշտպանության և զենքի փորձարկման իրավունքից:
Աղբյուր՝ bbc.com
Լոնդոնի ICE բորսայի առևտրային տվյալների համաձայն՝ նավթի և գազի գները ռեկորդներ են սահմանել: 2018 թվականի հոկտեմբերից ի վեր առաջին անգամ նավթի գինը գերազանցել է 80 դոլարը մեկ բարելի դիմաց այն դեպքում, երբ գազի գինը պատմության մեջ առաջին անգամ հատել է հազար դոլարը՝ հազար խորանարդ մետրի համար:
Աղբյուր՝ lenta.ru
Երեքշաբթի Կոպենհագենում աճուրդի կհանվի Ջոն Լենոնի և Յոկո Օնոյի հետ հարցազրույցի ձայնագրությունը՝ ներառյալ երբեք չթողարկված երգը: Ձայնագրությունը, որը ներառում է «Radio Peace» երգը, ստեղծվել է 1970 թվականի հունվարի 5-ին չորս դանիացի տղաների կողմից, որոնց հաջողվել էր հարցազրույց վերցնել զույգից՝ տեղական դպրոցական ամսագրի համար: Ժապավենն աճուրդի կհանվի հանդիպումից ստացված լուսանկարների հետ միասին՝ մոտ 31.500-ից 47.000 դոլարով:
Աղբյուր՝ reuters.com
ԱՄՆ-ում կատարված սպանությունների թիվը զգալիորեն աճել է վերջին մեկ տարվա ընթացքում: Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները՝ հղում անելով ՀԴԲ-ի 2020 թվականի զեկույցին: Ըստ այս զեկույցի՝ 2020-ին 2019-ի համեմատ սպանությունների թիվն աճել է մոտ 30%-ով: Անցյալ տարի ԱՄՆ-ում կատարվել է ավելի քան 21 հազար սպանություն, մեկ տարի առաջ`մոտ 16 հազար:
Աղբյուր՝ interfax.ru
Եմենի 67 ապստամբներ և կառավարամետ ուժեր են զոհվել Մարիբ քաղաքի համար մղվող մարտերում, երկուշաբթի հայտնել են ռազմական աղբյուրները: Ապստամբներն աստիճանաբար մոտենում են լոյալիստների վերջին հյուսիսային դիրքերին:
Աղբյուր՝ france24.com
Սեպտեմբերի 29-ին, ժամը 20.00, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա փառատոնի բացման երեկոն. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա ջութակահար Մարկ Բուշկովը։ Փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 29-ը։ Մեկ ամիս տևողությամբ փառատոնի ընթացքում տեղի կունենա 17 համերգ՝ 12 սիմֆոնիկ և 5 կամերային։
Աղբյուր՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ
Բրիտանական Coldplay ռոք խումբը և հարավկորեական BTS Քեյ–փոփ խումբը միասին երգ են ձայնագրել: «My Universe» սինգլը կընդգրկվի ռոք երաժիշտների նոր ալբոմում: Երգը ձայնագրվել է երկու լեզվով՝ անգլերեն և կորեերեն: Coldplay-ի նոր ալբոմի թողարկումը նախատեսվում է հոկտեմբերի 15-ին: Այն կկոչվի «Music Of The Spheres» և կներառի 12 երգ:
Աղբյուր՝ kulturomania.ru
Երկուշաբթի Իսրայելի նոր վարչապետը միջազգային հանրությանը կոչ արեց միասին կանգնել Իրանի դեմ՝ մեղադրելով Թեհրանին միջուկային զենք ստեղծելու ձգտման մեջ և սպառնալով միայնակ գործել, եթե աշխարհը քայլեր չձեռնարկի: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի իր առաջին ելույթի ժամանակ Նաֆթալի Բենեթը ոչ մի խոսք չասաց Իսրայելի՝ Պաղեստինցիների հետ տասնամյակներ տևած հակամարտության մասին, փոխարենը ձգտում էր Իրանը ներկայացնել որպես գլոբալ անվտանգության սպառնալիք:
Աղբյուր՝ apnews.com
Կոտայքի մարզի Եղվարդ խոշորացված համայնքում ճարտարապետական հարուստ լուծումներով կառույցի վերանորոգման ծրագրի արժեքը կազմում է շուրջ 140 մլն դրամ, որից 30 %-ը պետական բյուջեի աջակցության չափն է, 70 %-ը՝ խոշորացված համայնքի ներդրումը:
Աղբյուր՝ Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին