Կարճ լուրեր
Իսլանդիայի ընտրություններում հաղթեց իշխող կոալիցիան՝ վարչապետ Կատրին Յակոբսդոուտիրի գլխավորությամբ: Նախօրեին հաղորդվել էր, որ շաբաթ օրը կայացած ընտրությունների արդյունքներով՝ 63 տեղանոց խորհրդարան է անցել 33 կին պատգամավորներ՝ ընդհանուր թվի 52%-ը: Սակայն երկրի արևմտյան շրջանում ձայների վերահաշվարկից հետո պարզվեց, որ Ալտինգի նոր կազմում 30 կին պատգամավոր է ներկայացված լինելու` 48%:
Աղբյուր՝ korrespondent.net
Կազմավորման 10-ամյակի առթիվ Կամերային երաժշտության ազգային կենտրոնն իր առաջ նպատակ է դրել 10 բացօթյա համերգներ իրականացնել առավել քիչ ուշադրության արժանացած կոթողների տարածքում՝ հանրության ուշադրությունը գրավելու դեպի մեր երկրի գանձերը։ Երերույքի եզակի տաճարում Եվրոպական մշակութային ժառանգության օրերի շրջանակում անցկացվեց «Համընդգրկուն ժառանգություն» խորագրով դասական համերգ։ Հաջորդ համերգը նվիրված էր Կոմիտաս Վարդապետի ծննդյան 152-ամյակին․այն անցկացվեց Արուճ գյուղի Սուրբ Գրիգոր եկեղեցում:
Աղբյուր՝ Կամերային երաժշտության ազգային կենտրոն
ձայնի արագությունից հինգ անգամ ավելի մեծ արագությամբ: ԱՄՆ պաշտպանության նախարարության առաջատար հետազոտությունների ծրագրերի գրասենյակը հայտնել է, որ փորձարկումների ընթացքում իրագործվել են նախատեսված հիմնական նպատակները:
Աղբյուր՝ tass.ru
Մուն Չժե Ինը բարձրացրել է երկրում շների մսի օգտագործումն արգելելու հնարավորությունը: Կորեացիների մեծ մասը երբեք շան միս չի կերել, և վերջին տարիներին դրա պահանջարկը նվազել է: Սակայն, ըստ հաշվարկների, Հարավային Կորեայում տարեկան դեռ մեկ միլիոն շուն են մորթում սննդի համար: Վարչապետի հետ հանդիպման ժամանակ Մունը հարցրեց, թե արդյո՞ք ժամանակը չէ արգելքը «խելամտորեն դիտարկելու»:
Աղբյուր՝ bbc.com
ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպանին Ալֆոնսո Դի Ռիզոյի հետ ՊԵԿ-ում տեղի ունեցած հանդիպմանը քննարկվել են հարկային և մաքսային վարչարարության ոլորտում գործակցության հեռանկարները: ՏՀԶԿ և ՄԶԾ համատեղ նախաձեռնությամբ իրականացվող «Հարկային տեսուչներ առանց սահմանների» ծրագրի շրջանակում Իտալիայի հարկային ծառայութան և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի միջև ձևավորվել է համագործակցային միջավայրը: Ծրագիրը հնարավորություն է ընձեռել հայկական կողմին փոխանցել հարկային ստուգմանը վերաբերող գիտելիքներ և հմտություններ:
Աղբյուր՝ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
«Բարսելոնան» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանիի ծառայություններով: Այս մասին հայտնել է AS-ը: Աղբյուրի համաձայն՝ կատալոնական ակումբը նախատեսում է հարձակվողին ձեռք բերել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Ինքը՝ ուրուգվայցին, նույնպես հետաքրքրված է «Բարսելոնա» տեղափոխությամբ»:
Աղբյուր՝ gazeta.ru
Կոսովոյում գտնվող ՆԱՏՕ-ի ուժերը երկուշաբթի օրը հայտարարեցին, որ խաղաղապահներն ուժեղացրել են պարեկությունը: Իսկ Սերբիան զրահատեխնիկա է տեղակայել անջատական տարածքի երկայնքով՝ վերջին տասնամյակում տարածաշրջանային ամենալուրջ լարվածության ֆոնին: Միջազգային հանրությունը՝ Եվրամիության գլխավորությամբ, կոչ է անում բանակցություններ սկսել Սերբիայի և նրա նախկին էթնիկ-ալբանական մեծամասնության միջև լարվածությունը թուլացնելու համար:
Աղբյուր՝ france24.com
The World‘s 100 Best Cities վարկանշային աղյուսակում առաջինը Լոնդոնն է, նրան հաջոդում է Փարիզը։ Երրորդ և չորրորդ հորիզոնականներում Նյու Յորքն ու Մոսկվան են, հնգյակն ամփոփում է Դուբայը։
Աղբյուր՝ The World‘s 100 Best Cities
Պաշտպանության նախարարը երեկ այցելել է կառուցվող նոր զորամասերից մեկի շինարարական հրապարակ և տեղում ծանոթացել ընթացող լայնածավալ շինարարական աշխատանքներին։
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ
Երկուշաբթի օրը Չինաստանը խստորեն դատապարտեց Բրիտանիային՝ Թայվանի վիճելի նեղուցով ռազմանավի նավարկության համար՝ հայտնելով, որ դա «չար մտադրություններով հղի» պահվածք է, և որ չինացի զինվորականները հետևում և նախազգուշացնում են նավին:
Աղբյուր՝ reuters.com
Մաուրիսիո Պոչետինոն, պատասխանելով հարձակվողների մասին հարցին, ասել է. «Մբապպեն և Նեյմարը երկու ֆանտաստիկ տղաներ են: Ֆուտբոլում նման բաներ լինում են: Այստեղ նպատակը հաղթելն է: Միջադեպը մեծ աղմուկ բարձրացրեց ակումբից դուրս, բայց ներսում ոչինչ չի եղել: Այդ երկուսը զրուցել են, մարզման ժամանակ տեսել եք, որ նրանք կատակում էին միմյանց հետ: Ես նույնպես խոսել եմ նրանց հետ»:
Աղբյուր՝ gazeta.ru
Ռիչարդ Գիրը համաձայնել է ցուցմունքներ տալ Իտալիայի ներքին գործերի ծայրահեղ աջ նախկին նախարար Մատեո Սալվինիի դեմ, որը կանգնած է դատարանի առջև՝ 2019 թվականին իտալական նավահանգստում իսպանացի միգրանտների փրկարար նավի մուտքը թույլ չտալու համար: Դերասանը օգնել էր սնունդ հասցնել մարդկանց, որոնք գտնվում էին Հասարակական կազմակերպության նավի վրա, որին այն ժամանակվա նախարարը արգելել էր մուտք գործել իտալական նավահանգիստ:
Աղբյուր՝ theguardian.com
Ֆեյսալ Մեկդադը Թուրքիային մեղադրել է՝ Սիրիայի հյուսիս-արևմուտքում դեէսկալացիայի գոտի ստեղծելու մասին պայմանավորվածությունից բխող պարտավորությունները չկատարելու մեջ:
Աղբյուր՝ tass.ru
Հունական Կրետե կղզում տեղի ունեցած 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով առնվազն մեկ մարդ զոհվել է, 9-ը`վիրավորվել: Տղամարդը մահացել է, երբ փլվել է՝ Արկալոխորիոն քաղաքում վերանորոգվող եկեղեցու գմբեթը: Երկրաշարժը տեղի է ունեցել 09:17-ին (GMT 06:17): Դրան հետևել են մի քանի հետցնցումներ:
Աղբյուր՝ bbc.com
ԵՊԲՀ պատվավոր դոկտոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, ՌԴ գիտության վաստակավոր գործիչ, ակադեմիկոս Արմաիս Կամալովը Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում հանդիպել է ապագա բժիշկներին: Կամալովը իր նախագահությամբ գործող «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի և գործընկեր՝ ՌԴ ամենամեծ բժշկական հրատարակչության «ԳԷՕՏԱՐ-Մեդիա»-ի հիմնադիր, ռուս գիտնական Գուզել Ուլումբեկովայի անունից ԵՊԲՀ-ին նվիրաբերեց գրադարանային թվային համակարգից օգտվելու հնարավորություն:
Աղբյուր՝ Երևանի պետական բժշկական համալսարան
Չիկագոյի համալսարանի հոգեբանները պարզել են, որ սարսափ ֆիլմեր դիտելը կարող է օգնել հաղթահարել տագնապային խանգարումը: Սարսափ ֆիլմերն ու հեռուստահաղորդումները կարող են ազատել վախից ու անհանգստությունից: Որոշ մարդկանց համար սարսափ ֆիլմը դառնում է զգացմունքային ազատում հուզական լիցքաթափման միջոց:
Աղբյուր՝ daily.afisha.ru
Սեպտեմբերի 27-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում մեկնարկեց «Համակարգչային գիտություն և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ՝ CSIT-2021» 13-րդ միջազգային գիտաժողովը: Գիտաժողովին առկա և առցանց մասնակցում են ավելի քան 70 հետազոտողներ և ճարտարագետներ Հայաստանից, ՌԴ-ից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Ֆրանսիայից, Հունաստանից, Մակեդոնիայից, Վրաստանից, Իրանից: Գիտաժողովը իր աշխատանքները կշարունակի մինչև հոկտեմբերի 1-ը։
Աղբյուր՝ Պաշտոնական հաղորդագրություն
Լեհաստանում շաբաթ օրը սահմանապահները գրանցել են Բելառուսից սահմանն ապօրինի հատելու 259 փորձ: Սահմանապահները բերման են ենթարկել 18 անօրինական միգրանտների` Իրաքի 17 և Կոնգոյի մեկ քաղաքացու: Բերման են ենթարկվել նաև վեց մարդու, ովքեր օգնել են նրանց. Իրաքի երեք քաղաքացի և Ռուսաստանի, Հնդկաստանի և Սիրիայի մեկական քաղաքացի:
Աղբյուր՝ korrespondent.net
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին