Կարճ լուրեր
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի կողմից իրականացվող «Գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ» ծրագրի շրջանակում սեպտեմբերի 15-17-ը և սեպտեմբերի 22-24-ը ՀՀ Արարատի և Կոտայքի՝ մարզային և համայնքային գրադարանների 45 աշխատակիցների համար անցկացվել են եռօրյա գործնական պարապմունքներ: Դասընթացների մասնակիցներն առցանց ձևաչափով անցել էին տեսական դասընթացի փուլը: Ավարտին մասնակիցները ստացել են վկայականներ:
Աղբյուր՝ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան
Արցախի Հանրապետությունում գործարկված արագ արձագանքման թեժ գծին սեպտեմբերի 20-ից 24-ն ընկած ժամանակահատվածում զանգահարելով՝ բնակչությունը շարունակում են դիմել հիմնականում պետական ֆինանսական աջակցության ծրագրի, վարկերի մարման և այլ սոցիալական բնույթի հարցերով: Թեժ գծին հնարավոր է զանգահարել Արցախից՝ 119, իսկ Հայաստանի Հանրապետությունից ու արտերկրից՝ +374-47-119-119 հեռախոսահամարներով: Աշխատանքային ռեժիմն է՝ երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:00-18:00-ն։
Աղբյուր՝ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմ
Լուիս Հեմիլթոնը Ֆորմուլա 1-ի մրցավազքում տոնեց իր 100-րդ հաղթանակը, Հորդառատ անձրևի հետևանքով Ռուսաստանի Գրան պրիի վերջին մի քանի շրջանները ջախջախեցին Լանդո Նորիսի առաջին հաղթանակի հույսերը: Հեմիլթոնն F1-ում ամենաշատ հաղթանակների ռեկորդակիր է: Ցուցակում հաջորդը Միխայել Շումախերն է` 91 հաղթանակ:
Աղբյուր՝ bbc.com
Լոնդոնում ֆուտբոլի Անգլիայի առաջնության վեցերորդ տուրի շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում «Արսենալի» և «Տոտենհեմի» միջև: «Զինագործները», սեփական հարկի տակ ընդունելով «Սփըրզին», վստահ հաղթանակ տարան՝ 3-1 հաշվով: Տանտերերի կազմում գոլերը խփեցին Էմիլ Սմիթ-Ռոուն (12-րդ րոպե), Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը (27-րդ) և Բուկայո Սական (34-րդ): Հյուրերի միակ գոլը գրանցվեց Սոն Հընգ Մինի ակտիվում (79-րդ):
Աղբյուր՝ vesti.ru
Հակամարտության սրում Կոսովոյի և Սերբիայի սահմանին. Պրիշտինան այնտեղ է ուղարկել ոստիկանության հատուկ ջոկատներ, Բելգրադը հայտարարել, որ բանակը բերվել է մարտական բարձր պատրաստվածության: ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն կողմերին զսպվածության կոչ են անում:
Աղբյուր՝ dw.com
Պաղեստինցի հինգ զինյալներ են սպանվել Իսրայելի անվտանգության ուժերի հետ փոխհրաձգության հետևանքով: Այն տեղի է ունեցել կիրակի օրը՝ «ՀԱՄԱՍ» իսլամական գրոհայինների խմբավորման դեմ գործողությունների ժամանակ: Դա վերջին շաբաթների ընթացքում Իսրայելի զորքերի և պաղեստինցի գրոհայինների միջև տեղի ունեցած ամենամահաբեր բախումն էր:
Աղբյուր՝ france24.com
Կատալոնիայի անկախության կողմնակիցների առաջնորդը մեկնում է Բրյուսել՝ Եվրախորհրդարանի հանձնաժողովներից մեկի հանդիպման համար: Այնուհետև Պուչդեմոնը կվերադառնա Սարդինիա, որտեղ դատարանը որոշում կկայացնի՝ քաղաքական գործչին Իսպանիային հանձնելու հարցի մասին:
Աղբյուր՝ dw.com
Պաղեստինցի քաղաքական և քաղաքացիական-հասարակական առաջնորդ 58-ամյա Խալիդա Ջարարը ազատ է արձակվել՝ Իսրայելի բանտերում մոտ երկու տարի մնալուց հետո: Իսրայելի իշխանությունները կիրակի կեսօրին Ջենին քաղաքից դեպի արևմուտք գտնվող Սալեմ անցակետում ազատ արձակեցին ձախակողմյան գործիչ և Պաղեստինի, այժմ արդեն գոյություն չունեցող, օրենսդիր խորհրդի անդամ Ջարարին:
Աղբյուր՝ aljazeera.com
«Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) քրդա-արաբական կազմավորումների մարտիկները 15 ուսուցիչ են առեւանգել Սիրիայի հյուսիս-արեւելքում գտնվող Ալ-Հասաքա նահանգի դպրոցներից մեկից, հաղորդում է Սիրիայի ազգային գործակալությունը՝ SANA-ն՝ հղում անելով տեղական աղբյուրներին: Աղբյուրների համաձայն՝ SDF-ի մարտիկները ներխուժել են Կամիշլի քաղաքի մի քանի բնակելի թաղամասեր և անհայտ ուղղությամբ տարել 15 ուսուցիչների՝ քաղաքում սահմանված պարետային ժամը խախտելու պատճառաբանությամբ:
Աղբյուր՝ ria.ru
5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայից հարավ: Լուսոն կղզու Բաթանգաս նահանգում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ 01:12-ին (GMT 17:12), իսկ մայրաքաղաք Մանիլայի բնակիչները արթնացել են իրենց տների ցնցումներից:
Աղբյուր՝ aljazeera.com
Ուկրաինացի բռնցքամարտիկ Ալեքսանդր Ուսիկը հայտնի գործարար Իլոն Մասկին նվիրել է իր NFT նշանը և JAXET կոստյումը, որով նա մենամարտի է դուրս գալիս: Սեպտեմբերի 26-ի գիշերը Ուսիկը հաղթեց Էնթոնի Ջոշուային 12-ռաունդանոց խաղում, որը տեղի ունեցավ Լոնդոնի «Տոտենհեմ» ֆուտբոլային ակումբի մարզադաշտում:
Աղբյուր՝ gazeta.ru
Իսլանդիան պատմություն է կերտել՝ դառնալով առաջին եվրոպական երկիրը, որի խորհրդարանում կանայք մեծամասնություն են կազմում: Ալտինգի (խորհրդարան) 63 տեղերից 33-ը կամ 52%-ը նվաճել են կանայք: Դա նշանակում է ինը մանդատի աճ՝ 2017 թվականի վերջին ընտրությունների համեմատ:
Աղբյուր՝ bbc.com
Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո ԱՄՆ-ն պետք է նույնն անի Սիրիայում և Իրաքում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը: «Իհարկե, եթե ես ընտրության հնարավորություն ունենայի, ես կցանկանայի, որ նրանք հեռանային Սիրիայից և Իրաքից այնպես, ինչպես զորքերը դուրս բերեցին Աֆղանստանից: Եթե մենք ցանկանում ենք խաղաղ նպատակների ծառայել աշխարհում, ապա այդ երկրներում մնալու իմաստ չկա»,- ասել է նա CBS-ին տված հարցազրույցում:
Աղբյուր՝ ria.ru
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) այս տարվա աշնանային և եզրափակիչ նստաշրջանը կանցկացվի Ստրասբուրգում սեպտեմբերի 27-ից 30-ը: Ինչպես հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը, օրակարգի հիմնական կետերը կլինեն կլիմայի փոփոխությանն առնչվող հարցերը:
Աղբյուր՝ tass.ru
զոհվել է առնվազն 3 մարդ: Շաբաթ կեսօրին Չիկագոյից ուղևորվող «Ամտրակ» գնացքը ռելսերից դուրս է եկել Մոնտանա նահանգի հեռավոր հատվածում, ինչի հետևանքով զոհվել է երեք մարդ, ևս հինգը հոսպիտալացվել են:
Աղբյուր՝ cnn.com
Status Quo-ի հիմնադիր անդամ և բաս կիթառահար Ալան Լանկաստերը մահացել է 72 տարեկան հասակում: Լուրը հաստատել է խմբի մենեջերը: 60-70-ականների ընթացքում Լանկաստերը խմբի հետ մի քանի համաշխարհային հիթեր է ունեցել, այդ թվում` «Rockin 'All Over The World»-ը և «Whatever You Want»-ը:
Աղբյուր՝ bbc.com
Քննիչները ստուգում են կազմակերպել այն բանից հետո, երբ Ռոստովի մարզի Տագանրոգի լողավազան այցելած վեց անչափահասներ հոսպիտալացվել են՝ քլորի գոլորշուց թունավորման նշաններով: Նախնական տվյալներով՝ կիրակի օրը վեց երեխայի առողջական վիճակ կտրուկ վատթրացել է՝ Տագանրոգի մշակութային և հանգստի համալիրներից մեկի լողավազանը այցելելուց հետո:
Աղբյուր՝ ria.ru
Սեպտեմբերի 24-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացած հանդիպման ընթացքում որպես հիմնական խնդիրներ առանձնացվել են սամանին ԱԱՀ-ի վերադարձելիության, հարկային հայտարարագրերի լրացման հարցերը, լոգիստիկ խնդիրները, միասնական լոգիստիկ կենտրոնների ստեղծման, ապրանքների որակի և մրցունակության հարցերը։ Առաջարկվել է դիտարկել նաև ակցիզային հարկի վերադարձելիության խնդիրը։
Աղբյուր՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվությանև հասարակայնության հետ կապերի վարչություն
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին