Կարճ լուրեր
Բրիթնի Սփիրսը չորեքշաբթի օրը կայացած դատական նիստի ժամանակ հայտնեց՝ որ համաձայն է իր հոր հետ, որ 2008 թվականից իր կյանքն ու ֆինանսները վերահսկող խնամակալությունը պետք է ավարտվի: Սփիրսի փաստաբան Մեթյու Ռոզենգարտի կողմից Լոս Անջելեսի Գերագույն դատարանում ներկայացված դիմումում ասվում է, որ «լիովին համաձայն է» խնամակալության «արագ» դադարեցմանը, որը խնդրել էր իր հայրը՝ Ջեյմս Սփիրսը սեպտեմբերի 7-ի միջնորդությամբ:
Աղբյուր՝ apnews.com
Փրկարարները մնացորդներ են գտել Խաբարովսկի երկրամասում գտնվող Ան-26 ինքնաթիռի կործանման վայրում: Չորեքշաբթի Ան-26-ը, որը տեխնիկական թռիչք էր կատարում, ռադարներից անհետացել է քաղաքից 38 կիլոմետր հեռավորության վրա` Խեխցիր արգելոցի տարածքում: Թռիչքի անձնակազմում եղել է վեց մարդ:
Աղբյուր՝ ria.ru
Թուրինի «Յուվենտուսը» հաղթեց Իտալիայի ֆուտբոլի առաջնության՝ «Ա» սերիայի հերթական խաղում: «Ծեր Սինյորան» հյուրընկալվել էր «Սպեցիային» և սկզբում 1:2 հաշվով զիջում էր տանտերերին, բայց, այնուամենայնիվ, կարողացավ հաղթանակ կորզել վերջում` 3: 2:
Աղբյուր՝ vesti.ru
ԱՄՆ Միսսուրի նահանգում Park Hill South ավագ դպրոցի աշակերտները ստորագրահավաք են անցկացրել՝ ստրկության վերադարձի կոչով: Այս մասին հայտնում է Kansas City Star հրատարակչությունը: Դպրոցականներից ոմանց անհանգստացած ծնողները դիմել են ոստիկանություն՝ կոչի հեղինակներին պատժելու պահանջով: Միջադեպի հանգամանքները դեռ անհայտ են. դպրոցական շրջանը չի շտապում մանրամասներ հայտնել:
Աղբյուր՝ gazeta.ru
Իտալիայի Վենետիկ քաղաքում հոկտեմբերի 8-10-ը: Հոկտեմբերի 9-ին Սուրբ Ղազար կղզում՝ Մխիթարյան միաբանության եկեղեցում, տեղի կունենա համերաշխության աղոթք՝ հոգեւոր եւ պետական առաջնորդների, միջազգային մարդասիրական համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ եւ երգչախմբի կենդանի կատարումներով: «Ավրորայի» վենետիկյան միջոցառումները ներառում են նաեւ Aurora Dialogues երկու քննարկում՝ նվիրված ամենահրատապ մարդասիրական մարտահրավերներին:
Աղբյուր՝ IDeA հիմնադրամ
Լիտվայի պաշտպանության նախարարությունը զգուշացրել է, որ սպառողները պետք է դեն նետեն իրենց չինական հեռախոսները և խուսափեն նորերը գնելուց: Կիբերանվտանգության ազգային կենտրոնի զեկույցը փորձարկել է չինական արտադրողների 5G բջջային հեռախոսները: Այն պնդում էր, որ Xiaomi-ի մեկ հեռախոսն ունի գրաքննության ներկառուցված գործիքներ, իսկ Huawei-ի մեկ այլ մոդել ունի անվտանգային թերություններ:
Աղբյուր՝ bbc.com
Սեպտեմբերի 19-ից 21-ը «Փյունիկ» ֆուտբոլային ակումբում անցկացվեց «Սասունցի Դավիթ աշխարհազոր» ջոկատի հրամանատար Աշոտ Մանուկյանի անվան պատանեկան ֆուտբոլի 2-րդ հուշամրցաշարը: Հուշամրցաշարին մասնակցում էր 6 թիմ: 3-րդ տեղի համար պայքարում Ուրարտուն հաղթեց Զովունիին, իսկ եզրափակչում հուշամրցաշարի նախորդ տարվա չեմպիոն Փյունիկը 4:0 հաշվով առավելության հասավ Հրազդանի նկատմամբ՝ երկրրոդ տարին անընդմեջ դառնալով չեմպիոն:
Աղբյուր՝ Պաշտոնական հաղորդագրություն
Ֆրիդա Կալոյի ինքնանկարը, որում պատկերված է նաև իր ամուսինը՝ Դիեգո Ռիվերան, Նյու Յորքում կայանալիք աճուրդի ժամանակ կվաճառվի ավելի քան 30 միլիոն դոլարով, չորեքշաբթի հայտնել է Սոթբիսը: «Diego y yo» (Դիեգոն և ես)՝նկարված 1949 թվականին, «պատրաստվում է կոտրել» Կալոյի ներկայիս 8 միլիոն դոլար աճուրդային ռեկորդը, որը սահմանվել էր 2016 թվականին, ասվում է աճուրդի տան հայտարարության մեջ: Արվեստի գործը կդառնա Սոթբիսըի նոյեմբեր ամսվա մեծ վաճառքի գլխավոր աստղը:
Աղբյուր՝ france24.com
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան մեկնաբանել է թիմի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի արարքը, ով մամուլի ասուլիսի ժամանակ տեքստը թերթիկից է կարդացել: 58-ամյա հոլանդացի մասնագետը ելույթի ընթացքում համբերություն է խնդրել և ասել, որ մրցաշրջանը հաջող կլինի, եթե կապտանռնագույնները Իսպանիայի առաջնությունն ավարտեն բարձր դիրքում:
Աղբյուր՝ sport-express.ru
Նա առավել հայտնի է «Last of the Summer Wine» սիթքոմում 25 տարի շարունակ մարմնավորած Հովարդի կերպարով: Դերասանը հանդիսատեսին հայտնի է նաև մի շարք ամերիկյան ֆիլմերից, որոնցից են «Բաբելոնը» և «Աշխարհի շուրջը 80 օրում»-ը:
Աղբյուր՝ bbc.com
Օգտագործելով բնական նախատիպերը՝ գիտնականները ստեղծել են պատմության մեջ ամենափոքր թռչող կոնստրուկցիաները: Ավազի հատիկի չափերի միկրոպրոցեսորները՝ հագեցած գերփոքր սենսորներով, սնուցման աղբյուրներով, անլար հաղորդակցության և օպերատիվ հիշողության համար ալեհավաքներով, կարող է վերահսկել օդով փոխանցվող վարակվածությունն ու վիրուսները և կատարել բազմաթիվ այլ առաջադրանքներ:
Աղբյուր՝ ria.ru
որն արգելել է սերբական համարանիշներով մեքենաները: Նրանք վրանային ճամբար են կազմել Սերբիայի հետ սահմանին և արգելափակել սահմանային երթևեկը այն բանից հետո, երբ էթնիկ ալբանացիների գլխավորած կառավարությունը երկուշաբթի որոշեց պարտավորեցնել սերբական համարանիշերով վարորդներին՝ ժամանակավոր համարանիշներ տեղադրել Կոսովո մտնելիս:
Աղբյուր՝ france24.com
Վենեսուելայի բանկի սերվերների վրա հարձակումը, որը հինգ օր տապալեց երկրի գլխավոր ֆինանսական հաստատության համակարգերը, կազմակերպվել է ԱՄՆ-ից, հաղորդել է փոխնախագահ Դալսի Ռոդրիգեսը: «Հարձակման թիրախը բանկի հիմնական համակարգերն էին ... Իրերը պետք է կոչվեն իրենց անուններով. այս հարձակման ծագումը, դրա հետքերը գտնվում են ԱՄՆ-ում»,- ասել է Ռոդրիգեսը՝ Կարակասի Միրաֆլորես պալատում ելույթ ունենալիս:
Աղբյուր՝ ria.ru
«սադրանքների և թշնամական» գործողությունների պատճառով: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Ալժիրի նախագահությունը՝ Արևմտյան Սահարայի հակասությունների շուրջ երկու երկրների միջև վերջին վեճից հետո:
Աղբյուր՝ france24.com
Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ պարտվեց «Վեսթ Հեմին» (0:1): Իններորդ րոպեին հյուրերից դարպասը գրավեցին Մանուել Լանսինին:
Աղբյուր՝ sport-express.ru
Գործադուլը կաթվածահար է արել առողջապահական համակարգը, չորեքշաբթի հայտնել է բուժքույրական արհմիության ներկայացուցիչը: Աշխատանքի պայմանների, վարձատրության և այլ հարցերի շուրջ բոյկոտը հայտարարվեց երկուշաբթի Արևմտյան Աֆրիկայի փոքրիկ երկրում, որտեղ անընդհատ ոչ բավարար հագեցած հիվանդանոցներն ու կլինիկաները վաղուց զայրացրել են աշխատողներին և վտանգված հիվանդներին:
Աղբյուր՝ reuters.com
Մահացել է բրիտանացի կոմպոզիտոր Մեթյու Սթրաչանը: Չորեքշաբթի՝ սեպտեմբերի 22 -ին, երաժշտի տուն շտապ օգնություն է կանչվել: Ժամանած բժիշկները արձանագրել են նրա մահը: Կոմպոզիտորը ծնվել է 1970 թվականի դեկտեմբերի 11-ին Լոնդոնում: Նա հայտնի է դարձել որպես «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հայտնի շոուի երաժշտության հեղինակ: Նրա ստեղծագործությունները հնչել են նաև «Միլիոնատերը ետնախորշերից» ֆիլմում և շատ այլ ֆիլմերում և սերիալներում:
Աղբյուր՝ lenta.ru
Իտալացի դիզայներ Ջորջիո Արմանիի ապրանքանիշը՝ Emporio Armani-ն, ստեղծել է սպորտային համազգեստ «Նապոլի» ակումբի խաղացողների համար: Այս մասին դիզայները պատմել է GQ ամսագրին տված հարցազրույցում: Ինչպես նշում է ամսագիրը, բաց կապույտ համազգեստի վրա լինելու է «EA7» ապրանքանիշի լոգոն:
Աղբյուր՝ gazeta.ru
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին