Կարճ լուրեր
Միացյալ Նահանգներն անընդհատ սադրանքներ են ձեռնարկում՝ խախտելով խաղաղությունն ու կայունությունը, ինչպես նաև անվտանգության ռիսկեր ստեղծելով Թայվանի նեղուցում: Այս մասին սեպտեմբերի 18-ին հայտարարել է Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակի արևելյան մարտական հրամանատարության խոսնակ Շի Յին:
Աղբյուր՝ eadaily.com
Ուրբաթ օրը Իրանը միացավ արագ ընդլայնվող Կենտրոնական Ասիայի անվտանգության մարմնին՝ Ռուսաստանի և Չինաստանի գլխավորությամբ՝ կոչ անելով Շանհայի համագործակցության կազմակերպության երկրներին օգնել նրան ստեղծել մեխանիզմ՝ Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցները շրջանցելու համար:
Աղբյուր՝ reuters.com
Համացանցում է հայտնվել մեքսիկացի ռեժիսոր Գիլյերմո դել Տորոյի նոր ֆիլմի առաջին թրեյլերը: Տեսանյութը ներկայացրել է Searchlight Pictures-ը: Ֆիլմը պատմում է խաբեբա Սթենթոն «Քարլայսլի» (Բրեդլի Կուպեր) և հոգեբույժ Լիլիթ Ռիթերի (Քեյթ Բլանշեթ) մասին, ովքեր աֆերա են ծրագրում: Ֆիլմը կինոթատրոններում կհայտնվի 2022 թվականի հունվարի 27-ին:
Աղբյուր՝ kulturomania.ru
Բլոգեր և գոծարար Աննա Վասը Instagram-ում պատմել է, որ իր հարսանիքի օրը իրեն թույլ չեն տվել մտնել Սանկտ Պետերբուրգի Սուրբ Աննա (Աննենկիրխե) ավետարանչական-լյութերական եկեղեցի: Նա հարսանիքի ֆոտոսեսիայի էր եկել շքեղ վարդագույն զգեստով և վառ դիմահարդարմամբ, իսկ փեսացուն`օձի պատկերով սերթուկով: Տաճարի վերակացուն արգելել է երիտասարդների մուտքը նրանց ցնցող արտաքին տեսքի պատճառով:
Աղբյուր՝ gazeta.ru
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Թագուհի Թովմասյանը, Տարոն Մարգարյանը և Հայկ Մամիջանյանը աշխատանքային քննարկում անցկացրեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներ Քիմբերլի Զափֆելի և Լիլիթ Օհանյանի հետ: Այս մասին հայտնել է Հայկ Մամիջանյանը:
Շուտով երկրում առաջին անգամ ուղևորներն ու բեռները կկարողանան Եգիպտոսի անապատով երթևեկել արագընթաց գնացքով: Բարձր արագությամբ էլեկտրական երկաթուղային գիծը Կահիրեն կկապի Նոր վարչական մայրաքաղաքին և հարակից նոր քաղաքներին:
Աղբյուր՝ cnn.com
Սեպտեմբերի 16-ից մեկնարկել են ԶՈւ հակաօդային պաշտպանության զորքերի համալիր մարզումները։ Անցկացվել են համալիր պարապմունքներ անձնակազմի դաշտային վարժվածությունն ու մասնագիտական կարողությունները ստուգելու, ինչպես նաև տեսական գիտելիքները կատարելագործելու նպատակով։ ՀՕՊ մարզումները շարունակվելու են․ տեսական պարապմունքներին հաջորդելու են գործնական վարժանքները։
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ
Բրազիլիայի Պարանա նահանգի վերաքննիչ դատարանը բռնության ենթարկվածները երկու շների իրավունք է տվել դատի տալ իրենց նախկին տերերին: Այս մասին հայտնել է Rio Times Online-ը: Կենդանիները 29 օր փակված են եղել տանը: Նրանք սովից ու հիվանդությունից սատկելու եզրին են եղել: Այժմ դատարանը կենդանիներին իրավունք է տվել պահանջել մոտ 400 դոլարի չափով բարոյական փոխհատուցում:
Աղբյուր՝ korrespondent.net
Կորոնավարակի կանխարգելման համար սահմանված նորմերի խախտումներ չեն արձանագրվել:
Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:
Աղբյուր՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
Հոլիվուդի Ոսկե դարաշրջանի աստղ, ամերիկացի դերասանուհի, երգչուհի և պարուհի Ջեյն Պաուելը մահացել է կյանքի 93-րդ տարում: Լուրը հայտնել է New York Times-ը՝ վկայակոչելով դերասանուհու ընկերուհուն՝ Սյուզան Գրեյնջերին: Պաուելը մահացել է սեպտեմբերի 16-ին, Կոնեկտիկուտի իր տանը, ասել է Գրեյնջերը:
Աղբյուր՝ ria.ru
Այսուհետ մայրաքաղաքի բնակիչները կարող են հողի հարկի, գույքահարկի և աղբահանության վճարների ու պարտքերի մասին տեղեկանալ փոստային շուրջ 90 բաժանմունքներից ցանկացածում և տեղում վճարում կատարել:
Մինչև 1000 դրամ աղբահանության վճարների համար միջնորդավճար չի գանձվելու:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն
Մեծ Բրիտանիայում համալսարանների ուղեցույցի 30-ամյա պատմության ընթացքում ոչ մի համալսարան Օքսբրիջի հաստատություններից ավելի բարձր տեղ չի զբաղեցրել: Համավարակի ընթացքում առաջին տեղն է զբաղեցրել Սենթ Էնդրյու համալսարանը ՝ ուսանողների բավարարվածության փոքր անկումից հետո:
Աղբյուր՝ news.sky.com
Լեգենդար շախմատիստուհի Նոնա Գափրինդաշվիլին Netflix- ին մեղադրում է վիրավորանքի մեջ եւ պահանջում է 5 մլն դոլարի փոխհատուցում, գրել է The New Times-ը: Ըստ հայցի՝ «Թագուհու գամբիտը» մինի սերիալի դրվագներից մեկում կեղծ տեղեկություններ են հայտարարվել շախմատիստի կարիերայի նվաճումների մասին:
Աղբյուր՝ sputnik-georgia.ru
«Հայկական շարժում» նախաձեռնության տարածած հայտարարության մեջ ասվում է. «Սեպտեմբերի 18-ին ժամը՝ 15:00-ին, Երեւանի Շառլ Ազնավուրի հարապարկում տեղի կունենա բողոքի ակցիա։ Միջոցառման նպատակն է բողոքի ձայն բարձրացնել երկրում տիրող արատավոր երեւույթների դեմ, եւ խաղաղ անհնազադություն իրականացնել անվստահություն հայտնելով ներկա իշխանությանը եւ պահանջել նախ եւ առաջ չեղարկել Սեպտեմբերի 21-ին կայանալիք գունագեղ միջոցառում կոչվածը»։
Աղբյուր՝ «Հայկական Շարժում»
«Բարսելոնան» 2020/21 մրցաշրջանի ավարտին կորցրեց 481 միլիոն եվրո, հայտնում է ակումբի կայքը: Բացի այդ, խորհրդի նիստում հաստատվել է ընթացիկ մրցաշրջանի 765 մլն դոլար բյուջեն, սակայն այն դեռ պետք է քննարկվի պատվիրակների վեհաժողովում հոկտեմբերի 16-17-ը: «Բարսելոնան» նաև հայտարարել է, որ հոկտեմբերի 6-ին տեղի կունենա ակումբի ամբողջական ստուգում` պարզելու ակումբում տնտեսական ճգնաժամի պատճառները:
Աղբյուր՝ sport-express.ru
Հարավային Կարոլինայի նշանավոր փաստաբանը ձերբակալվել է: Ալեքս Մերդոուն մեղադրվում է սեփական սպանությունը կազմակերպելու դավադրության մեջ, որպեսզի նրա որդին ստանար 10 միլիոն դոլարի ապահովագրական փոխհատուցում: Սեպտեմբերի 4-ի հրաձգությունից փրկված Ալեքս Մերդոուն խոստովանել է, որ 61-ամյա Քերթիս Էդվարդ Սմիթի հետ ծրագրել է կազմակերպել իր մահափորձը:
Աղբյուր՝ reuters.com
Բրիտանիայի համայնքների պալատի անդամները հաճախ օրենքներ են ընդունում հարբած վիճակում, ասել է սպորտի եւ քաղաքացիական հասարակության հարցերի խորհրդարանական նախկին նախարար Թրեյսի Քրաուչը: Նրա խոսքով, շատ խորհրդարանականներից «սպիրտի հոտ է գալիս» Վեսթմինստերյան պալատում`Բրիտանական խորհրդարանի շենքում:
Աղբյուր՝ gazeta.ru
Այսօր մեկնարկեց Ճապոնիայի վարչապետի պաշտոնը զբաղեցնելու քարոզարշավը: Չորս թեկնածուներ կպայքարեն իշխող կուսակցության ղեկավարության համար՝ բացառիկ հավասար մրցակցությամբ: Թեկնածուների թվում կան երկու կանայք, ովքեր հույս ունեն ղեկավարել մի երկիր, որը երբեք չի ունեցել կին վարչապետ, չնայած երկուսի շանսերն էլ քիչ են գնահատվում:
Աղբյուր՝ france24.com
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին