Կարճ լուրեր
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում սեպտեմբերի 16-ին՝ ժամը 19:00-ին, կներկայացվի Ա.Խաչատրյանի հեղինակած հայկական ազգային առաջին բալետը: Դիրիժոր՝ Կարեն Դուրգարյան:
Աղբյուր՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
Գերմանիայի Հագեն քաղաքում գտնվող սինագոգին ուղղված սպառնալիքների կապակցությամբ մի քանի մարդ է բերման ենթարկվել, ոստիկանությունը հրաժարվել է մանրամասներ հայտնել ձերբակալվածների ինքնության մասին:
Աղբյուր՝ ria.ru
Հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն կատարել են հատուկ մարտավարական մարզումներ՝ մարտական իրավիճակին հնարավորինս մոտ պայմաններում։ Իրականացվել են դարանակալման, հարձակման, պայմանական հակառակորդի կարևոր օբյեկտների հայտնաբերման ու ոչնչացման, նպաստավոր դիրքեր զբաղեցնելու և զորավարժության պլանով նախատեսված այլ գործողություններ։ Անցկացվող զորավարժությունների ընթացքը վերադաս հրամանատարությունը գնահատել է լավ:
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ
Էլթոն Ջոնը հետաձգել է իր «Farewell Yellow Brick Road» եվրոպական շրջագայությունը մինչև 2023 թվականը՝ ազդրի հետ կապված խնդիրների պատճառով: 74-ամյա բրիտանացի երգիչը հայտնել է, որ իրեն խորհուրդ են տվել հնարավորինս շուտ վիրահատվել: Նա ամառային արձակուրդի վերջում ընկել էր կոշտ մակերևույթի վրա և այդ ժամանակվանից ի վեր զգալի ցավ ու անհանգստություն է զգացել:
Աղբյուր՝ reuters.com
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հայտարարել է, որ իրեն զայրացրել է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի նոր դաշինքը, որը խաթարեց ֆրանսիական սուզանավերի առաքումը Կանբերրա: Նրա խոսքով՝ այդպիսի ինքնաբուխ որոշումները ավելի շատ նման են ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությանը, քան պետության ներկայիս ղեկավար Ջոն Բայդենի ոճին:
Աղբյուր՝ gazeta.ru
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը աչքի է ընկել «Բեշիկթաշի» դեմ խաղում (2: 1)՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրում: Ինչպես հաղորդում է OptaJoe-ն, ֆուտբոլիստը ռեկորդ է սահմանել՝ դառնալով Չեմպիոնների լիգայի երկու անընդմեջ հանդիպումներում ամենաերիտասարդ գոլի հեղինակը:
Աղբյուր՝ sport-express.ru
Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն և Ավստրալիան հայտարարել են Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում անվտանգության պատմական պայմանագրի մասին, որը դիտվում է որպես Չինաստանին հակազդելու նախաձեռնություն: Դա Ավստրալիային հնարավորություն կտա առաջին անգամ միջուկային սուզանավեր կառուցել՝ օգտագործելով Միացյալ Նահանգների տեխնոլոգիան:
Աղբյուր՝ bbc.com
ՀՀ եւ ՌԴ ֆինանսների նախարարությունների միջեւ 2020-2022թթ. երկկողմ համագործակցության ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 14-17-ը ընթացող հանդիպումների շրջանակներում ՀՀ ֆինանսների նախարարության եւ Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Որակավորված երդվյալ հաշվապահների ասոցիացիայի (ACCA) միջեւ տեսակապի ընթացքում կնքվել է փոխըմբռնման հուշագիր:
Աղբյուր՝ ՀՀ ֆինանսների նախարարություն
Չորեքշաբթի օրը SpaceX-ը Ֆլորիդայից արձակեց հրթիռը, որում գտնվում էին միլիարդատեր գործարար Ջարեդ Իսաակմանը և երեք ավելի քիչ հարուստ մարդիկ, որոնց նա նախընտրեց ընդգրկել որպես՝ Երկրի ուղեծիր երբևէ արձակված առաջին քաղաքացիական անձնակազմի մաս:
Աղբյուր՝ france24.com
Եվրախորհրդարանը հավանության է արժանացրել «Կապույտ քարտ»-ի նոր դիրեկտիվը, որը սահմանում է՝ բարձրակարգ որակավորում ունեցող օտարերկրացիներին ԵՄ աշխատանքի շուկա ընդունելու փոփոխված կանոններ: «Կապույտ քարտերի» համակարգի նոր կանոնների վերջնական հաստատումից հետո բարձր որակավորում ունեցող օտարերկրացիների համար ավելի հեշտ կլինի Եվրոպական միությունում աշխատանքի թույլտվություն ստանալ:
Աղբյուր՝ dw.com
Սեպտեմբերի 20-24-ը Հայաստան կայցելեն անվանի ֆրանսիացի բժիշկներ, որոնք սեպտեմբերի 21-ին կլինեն նաև ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի Ուռուցքաբանության ազգային կենտրոնում։ Խմբի ղեկավարն է Եվրոպական Ժորժ Պոմպիդու հոսպիտալի սրտանոթային վիրաբույժ Լևոն Խաչատրյանը։ Խմբի մեջ են նաև Կոշան հոսպիտալի ուրոլոգիական բաժանմունքի վարիչ Միքայել Պեյրոմորը և օրթոպեդ-վնասվածքաբան ղեկավար Լևոն Դուրսունյանը։ Նրանք կկատարեն վիրահատություններ, հանդես կգան դասախոսություններով և կկազմակերպեն քննարկումներ հայ գործընկերների հետ։
Աղբյուր՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոն
Բրիտանիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում Դոմինիկ Ռաաբին փոխարինել է արտաքին առևտրի նախարար Լիզ Թրուսը, հայտնում է վարչապետ Բորիս Ջոնսոնի գրասենյակը: Ռաաբը նշանակվել է փոխվարչապետ, արդարադատության նախարար և գանձապետ:
Աղբյուր՝ ria.ru
Իրանցի երաժիշտ Մեհդի Ռաջաբյանին սպառնում է ազատազրկում` երաժշտություն ստեղծելու համար: Իրականում, նա արդեն երկու տարի անցկացրել է բանտում (ներառյալ մեկուսարանի և հացադուլի ժամանակահատվածը) երգեր թողարկելու համար, որոնք դուր չէին եկել Իրանի իշխանությունները: Բայց դա նրան չի վախեցնում, և Ռաջաբյան պատրաստվում է նոր ալբոմ ստեղծել:
Աղբյուր՝ bbc.com
2022 թվականից սկսած մրցանակային ֆոնդի կեսն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը կուղղի անհապաղ միջամտություն պահանջող ամենահրատապ մարդասիրական ճգնաժամերից որեւէ մեկի հաղթահարմանը:
«Ավրորան» նաև կառաջարկի 2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկրին մրցանակի 250.000 ԱՄՆ դոլարն (կամ 25%-ը) ուղղել Արցախի մարդասիրական հրատապ խնդիրների լուծմանը: «Ավրորայի» համահիմնադիրներն ստանձնում են հանձնառություն՝ կրկնապատկելու այդ նվիրատվությունը:
Աղբյուր՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն
Եվրամիությունը պետք է դասեր քաղի Աֆղանստանում ԱՄՆ-ի գլխավորած առաքելության կտրուկ ավարտից և ձեռք բերի «քաղաքական կամք»՝ ստեղծելու սեփական ռազմական ուժ՝ ապագա ճգնաժամերի դեմ տեղակայելու համար:
Աղբյուր՝ theguardian.com
Փաշինյանը: Դուշանբեի միջազգային օդանավակայանում նրան դիմավորել են Տաջիկստանի վարչապետ Կոխիր Աբդուռասուլի Ռոսուլզոդան և Արտաքին գործերի փոխնախարար Ֆարխոդ Սալիմը։ ՀԱՊԿ հավաքական խորհրդի նիստից առաջ հանդիպում է տեղի ունեցել նաև Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ։
Աղբյուր՝ ՀՀ կառավարություն
Մարցիպանի արտադրության գերմանական Odenwälder Marzipan Konditorei ընկերությունը, խորհրդարանական ընտրություններից մոտ երկու շաբաթ առաջ, յուրահատուկ քաղցրություն է պատրաստել Գերմանիայի ներկայիս կանցլեր Անգելա Մերկելի գլխի տեսքով: Թխվածքի քաշը 50 գրամ է: Արտադրողը խրախուսում է գնել քաղցրավենիքը «բոլոր նրանց, ովքեր ցանկանում են Գերմանիայի կանցլերին հաջողություն մաղթել թոշակի անցնելիս»:
Աղբյուր՝ tass.ru
Հարավային Եմենի վարչակազմի ղեկավար Այդարուս ալ-Զուբեյդին արտակարգ դրություն է հայտարարել երկրի հարավում գտնվող գավառներում՝ շիական «Անսար Ալլահ» (Հութի) շարժման ապստամբների հարձակման և տնտեսական ծանր վիճակի դեմ զանգվածային ցույցերի ֆոնին: Այս մասին ասվում է Եմենի հարավում իշխող Հարավային Եմենի Անցումային խորհրդի Twitter սոցիալական ցանցում տարաշաշ հաղորդագրությունում:
Աղբյուր՝ ria.ru
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին