Կարճ լուրեր
Աֆղանստանի փոխվարչապետի պաշտոնակատար Աբդուլ Ղանի Բարադարը չորեքշաբթի օրը տեղադրված տեսազրույցի ժամանակ հերքեց տեղեկությունները, թե ինքը վիրավորվել է «Թալիբան» շարժման՝ իրեն հակառակորդ խմբավորման հետ բախման հետևանքով: «Ոչ, դա ճիշտ չէ: Ես լավ եմ և առողջ»,- ասել է Բարադարը պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում, որը Twitter-ում տեղադրել է Թալիբանի քաղաքական գրասենյակը Դոհայում:
Աղբյուր՝ reuters.com
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 16։00-ին, ԵՊՀ ղեկավարությունը պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ կայցելի ԵՊՀ 7-րդ մասնաշենքի պուրակ՝ Արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ ծաղկեպսակ դնելու, այնուհետև՝ Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու անմահ հերոսների հիշատակին։ Երեկոյան՝ ժամը 20։00-ին, ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում տեղի «ԵՊՀ մեծարման և առաջինկուրսեցիների երդման հանդիսավոր արարողությունը», որն այս տարի նվիրվում է ՀՀ անկախության 30-ամյակին։
Աղբյուր՝ Երևանի պետական համալսարան
Երեխան հիվանդացել է ծնողների հետ արձակուրդի ժամանակ: Նրանք դիմել են տեղի բժիշկներին, սակայն երեխայի կյանքը փրկել չի հաջողվել: Նախնական տեղեկություններով՝ երեխան մահացել է թունավորման հետեւանքով: Սակայն դեռ հայտնի չէ, թե կոնկրետ ինչն է դարձել մահացու երեխայի համար:
Աղբյուր՝ ren.tv
Ինքնահռչակ Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական հանրապետությունների ղեկավարներ Լեոնիդ Պասեչնիկը և Դենիս Պուշիլինը համաձայնագիր են ստորագրել միացյալ մաքսային տարածքի ստեղծման և տնտեսական ինտեգրման զարգացման մասին: Այս մասին հայտնում է Լուգանսկի տեղեկատվական կենտրոնը: Ինչպես նշվում է, համաձայնագիրը ստորագրվել է տեսակոնֆերանսի միջոցով:
Աղբյուր՝ russian.rt.com
Չորեքշաբթի օրը Իրանը վերսկսել է առևտրային թռիչքները դեպի հարևան Աֆղանստան, որտեղ անցած ամիս վերահսկողություն հաստատեցին թալիբները: Իրանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն օգոստոսի 16-ին հայտարարել էր դեպի Քաբուլ թռիչքների դադարեցման մասին՝ անվտանգության նկատառումներից ելնելով:
Աղբյուր՝ france24.com
Երկրպագուներն ու հարազատները չորեքշաբթի օրը դիմավորել են Տոկիոյի պարալիմպիկ խաղերի լողի արծաթե մեդալակիր Անի Պալյանին հայկական «Քոչարի» պարով: Մարզուհին Ռուսաստանի հավաքականի կազմում երկրորդ տեղն է գրավել Տոկիոյի խաղերի 4x100 մետր համակցված էստաֆետում:
Աղբյուր՝ tass.ru
պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստի շրջանակներում կայացել է ՀՀ և ՌԴ ԱԽ քարտուղարների հանդիպումը: Զրույցի առանցքային հարցերից մեկը Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց խնդիրն էր: Իր խոսքում ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, անդրադառնալով Արցախի հակամարտության լուծման ջանքերին, այս հարցում կարևորել է Մինսկի խմբի համանախագարների շրջանակներում գործընթացի ակտիվացումը:
Աղբյուր՝ ՀՀ Անվտանգության խորհուրդ
«Անցյալ ամիս մեր երկրում առեղծվածային հանգամանքներում սատկել էին երկու կուղբ, լաբորատոր հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ պատճառը COVID-19-ն է եղել»,- հայտնել է երկրի անասնաբուժական ծառայությունների գլխավոր վարչության փորձագետ Ադիյասուրենա Տուվշինբայարան: Սատկած կենդանիները պահվում էին մայրաքաղաք Ուլան Բատորի շրջակա միջավայրի դեպարտամենտին կից կուղբերի բուծման կենտրոնում:
Աղբյուր՝ rbc.ru
«Չելսին» բանակցություններ է սկսել Անտոնիո Ռյուդիգերի հետ նոր պայմանագրի շուրջ, սակայն զգուշավոր է մնում նրա պահանջների հարցում, իսկ «Պարի Սեն Ժերմենը», և Մադրիդի «Ռեալը» հետևում են իրավիճակին: Եվրոպական երկու հսկաները հնարավորություն կունենան գերմանացի ֆուտբոլիսիտի հետ նախապայմանագրային համաձայնություն կնքել հունվարին, իսկ պաշտպանի հետ գործող պայմանագիրն ավարտվում է 2022 թ.-ի ամռանը:
Աղբյուր՝ goal.com
ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հրամկազմն ու զինծառայողները ԶՈւ առաջնորդանիստ Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցում Տեր Մովսես վարդապետ Սարգսյանի հանդիսապետությամբ մասնակցել են Խաչվերացին հաջորդող հոգեհանգստյան կարգին՝ ի հիշատակ Արցախյան պատերազմի զոհերի։
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ
Չորեքշաբթի օրը Փհենյանը արձակեց առաջին հրթիռները՝ երկու հրթիռ ուղարկելով Կորեական թերակղզու արևելյան ափերի ջրերը հինգ րոպե տարբերությամբ, տեղական ժամանակով ժամը 12:38-ին և 12:43-ին, հայտնել է Ճապոնիայի առափնյա պահպանությունը: Սեուլն այս փորձարկմանն արձագանքել է երեք ժամ չանցած սուզանավից արձակվող նոր բալիստիկ հրթիռով (SLBM)՝ ROKS Dosan Ahn Changho 3,700 տոննա կշռող սուզանավից: Հայտնել է Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը:
Աղբյուր՝ cnn.com
Կիևի մետրոյում՝ հենց վագոնում, ուղևորն իր համար նրբերշիկ է տապակել գազով այրիչով: «Խոհարարի» տեսանյութն ակնթարթորեն դարձել է վիրուսային և տարածվել համացանցում: Կադրերում երեւում է ուսապարկով հանգիստ նստած տղամարդը: Նա մի ձեռքով նրբերշիկն է պահում, մյուսով՝ այրիչը:
Բարադարի անհետացումը տեղի է ունեցել «Թալիբանի» ղեկավարության ներսում բուռն հակասությունների ֆոնին: Բարադարը գլխավորել է թալիբների պատվիրակությունը ԱՄՆ-ի հետ Քաթարում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում:
Աղբյուր՝ dw.com
Հայաստանի Հանրապետության Անկախության 30-րդ տարեդարձի օրը՝ սեպտեմբերի 21-ին, Կիոկուշին կարատեի Ազգային ֆեդերացիան կազմակերպում է կարևորագույն միջոցառում։ Դավիթաշենի Տիգրան Պետրոսյան 45/8 հասցեում բացվելու է նոր՝ միջազգային ստանդարտներին համապատասխան մարզակառույց։ Միջոցառման սկիզբը՝ ժամը 10։30-ին:
Աղբյուր՝ Kyokushin karate Armenia
Բրիթնի Սփիրսը երեքշաբթի երեկոյան ջնջել է իր Instagram-ը: Դա տեղի է ունեցավ իր վաղեմի ընկերոջ՝ Սեմ Ասղարիի հետ Սփիրսի նշանադրությունից ընդամենը երկու օր անց:
Աղբյուր՝ cnn.com
Ըստ ՀԲ-ի փորձագետների կանխատեսման, կլիմայի փոփոխության պատճառով 216 միլիոն մարդ ողջ աշխարհում մինչև 2050 թվականը կտեղահանվի երկրի մի շրջանից մյուսը։ Հատկապես կավելանա գյուղ-քաղաք միգրացիան: Մարդիկ կտեղափոխվեն ջրի սակավության, բերքի արտադրողականության նվազման և այլ կլիմայական փոփոխություններից ելնելով: Կանխատեսվում է, որ մեր տարածաշրջանում՝ Եվրոպա և Կենտրոնական Ասիա, ականատես կլինենք մոտ 5,1 միլիոն (2,3 %)՝ կլիմայի փոփոխությունից տուժած ներքին միգրանտների։
Աղբյուր՝ Պաշտոնական հաղորդագրություն
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խաղից առաջ՝ նախավարժանքի ժամանակ, պատահաբար գնդակով հարվածել է ստյուարդին, հայտնում է B24-ը: Սոցցանցերում հրապարակված կադրերից երեւում է, որ աղջիկը ընկած է գետնին, և ցուցաբերվում է բժշկական օգնություն: Նշվում է, որ ֆուտբոլիստը մոտեցել է և անձամբ համոզվել, որ նրա առողջությանը ոչինչ չի սպառնում:
Աղբյուր՝ rsport.ria.ru
Բայդենի վարչակազմը կհրաժարվի Եգիպտոսին 130 միլիոն դոլարի ռազմական օգնություն տրամադրելուց՝ արաբ դաշնակցին ստիպելու համար՝ բարելավել մարդու իրավունքների ոլորտում գրանցած արդյունքները: Պետքարտուղար Էնթոնի Բլինքենի այս քայլը կխախտի իր նախորդների քաղաքականությունը՝ վերացնել Եգիպտոսին ռազմական օգնության կոնգրեսի ստուգումը:
Աղբյուր՝ reuters.com
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին