Կարճ լուրեր
Քաղաքի բոլոր վարչական շրջաններում ընտանի շների համար կստեղծվեն հատուկ զբոսայգիներ: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Սիրո և հավատի» այգում, ինչպես նաև Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում շների առանձնացված զբոսայգիները պատրաստ կլինեն արդեն այս տարի:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը խոսել է այն մասին, թե ինչպես է ինքն ազդել՝ Կրիշտիանու Ռոնալդուի ակումբ տեղափոխության վրա: «Ես չէի ցանկանում, որ Ռոնալդուն տեղափոխվի «Մանչեսթեր Սիթի»: Խոսեցի ակումբի սեփականատեր Գլեյզեր ընտանիքի հետ և ասացի, որ Ռոնալդուն դրական ազդեցություն կունենա երիտասարդ խաղացողների վրա»,- ասել է Ֆերգյուսոնը:
Աղբյուր՝ gazeta.ru
Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը հայտարարեց կրկնվող խորհրդարանական ընտրությունների օրը`արդեն երրորդն այս տարում: Դրանք կանցկացվեն նոյեմբերի 14 -ին՝ խորհրդարանի կողմից նախապես նշանակված նախագահական ընտրությունների հետ նույն օրը:
Աղբյուր՝ korrespondent.net
100-ից ավելի լրագրողներ և ՀԿ ներկայացուցիչներ ԻԱԿ-ին են ներկայացրել ոսկե բանալի կամ կողպեք ստացողների իրենց ցանկը՝ նշելով անցած տարվա ամենաբաց և ամենափակ աշխատաոճով աչքի ընկնող կառույցներին։ Արդյունքների մասին կիմանաք «Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք» 2021-ի ժամանակ։
Աղբյուր՝ Ինֆորմացիայի Ազատության Կենտրոն
Իր կարճատև այցի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը զգուշացրել է, որ հարեատյացության սպառնալիքը «դեռ թաքնված է» Եվրոպայում: Այդ մասին նա խոսել է Հունգարիայի պոպուլիստ և հակաիմիգրացիոն վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հանդիպումից հետո, որի հետ լուրջ տարաձայնություններ ունի փախստականների հարցում: Օրբանը ևս մեղադրվել է հակասեմական դիրքորոշում ունենալու մեջ, սակայն նա ասել է, որ դա «ուղղակի ծիծաղելի է»:
Աղբյուր՝ bbc.com
Թատերաշրջանին ընդառաջ ամեն ամիս Մայր թատրոնում սպասվում են պրեմիերաներ։ Կներկայացվի Սունդուկյան թատրոնի 100-ամյակի համատեքստում թատերական պաստառների միջազգային փառատոնը։ Սեպտեմբերի 22-ին և 23-ին տեղի կունենա Շառլոտտա Ջոնսի «Իշամեղու» ներկայացման առաջնախաղը։ Այս և մյուս առաջնախաղերի մասին կխոսեն բանախոսները ավելի մանրամասն։
Աղբյուր՝ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Վարշավան այնքան էլ ջերմ ընդունելություն չի ցուցաբերել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան վիրավորել է իր գերմանացի գործընկերոջը՝ հրաժարվելով նրա հետ հանդիպումից, գրում է Die Welt թերթը: Հոդվածի հեղինակ Ֆիլիպ Ֆրիցը նշել է, որ, ըստ իր տվյալների, Մերկելի եւ Դուդայի հանդիպումը նախապես ծրագրված էր, սակայն Վարշավա ժամանելուն պես՝ Գերմանիայի կանցլերը ստիպված էր փոխել այցի ծրագիրը:
Աղբյուր՝ ria.ru
Ստուգայցերի արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել։ Ստուգայցերը շարունակվում են։ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:
Աղբյուր՝ ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժին
Մարդիկ լքել են իրենց տները Անդալուզիայի քաղաքներում և գյուղերում. Իսպանիան զորամիավորում է ուղարկել՝ օգնելու մարել անտառային հրդեհները, որոնք մոլեգնում են Կոստա դել Սոլ հանգստավայրի մոտ: Էստեպոնա լեռան վրա գտնվող լեռնային Սիերա Բերմեխայում ուժեղ քամիների հետևանքով չորեքշաբթի օրը բռնկված հրդեհը քստիպել է տարհանվել մոտ 2 000 մարդու և սպանել շտապ օգնության մեկ աշխատակցի:
Աղբյուր՝ theguardian.com
«Ա. Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի» նախաձեռնությամբ Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան կոնսերվատորիայի Ռախմանինովի դահլիճում կայացել է մեծանուն կոմպոզիտորի 100-ամյակին նվիրված համերգ: Համերգին մասնակցել են հայ և ռուս երաժիշտներ: Հնչել են Ա. Բաբաջանյանի դասական ստեղծագործությունները:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն
Ֆրանսիայում Իզեր դեպարտամենտի փրկարար ուղղաթիռն ընկել է երկրի հարավ-արևելքում գտնվող լեռներում: Ուղղաթիռում եղել է հինգ մարդ (անձնակազմը և փրկարարները): Առնվազն մեկ մարդ մահացել է: Ուղղաթիռը օդ էր բարձրացել՝ օգնելու վիրավոր հեծանվորդին, որը վնասվածք էր ստացել՝ լեռնային տեղանքում շրջելիս:
Աղբյուր՝ korrespondent.net
Արցախում հիմնադրվող հանքարդյունաբերական նոր գործարանը պատերազմից հետո Արցախում առաջին ամենախոշոր մասնավոր ներդրումային ծրագիրն է սկսել։ Պատասխանատուների հավաստմամբ՝ 3 ամիս անց կսկսեն հանքանյութի արդյունահանման և վերամշակման աշխատանքը, որը կապահովի շուրջ 400 աշխատատեղ։
Աղբյուր՝ ԱՀ նախագահի աշխատակազմ
Երկու կողմերն էլ հայտնել են, որ Իրանը համաձայնել է թույլատրել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հասանելիություն ունենալ իրանական միջուկային օբյեկտների տեսախցիկներին՝ կիրակի օրը կայացած բանակցություններից հետո, Թեհրանի և Արևմուտքի միջև հակամարտությունը մեղմելու համար:
Աղբյուր՝ reuters.com
Սեպտեմբերի 6-ից 12-ը տեղի է ունեցել 187 հրդեհի, 3 փլուզման, 1 պայթյունի, 1 ուժեղ կարկուտի, 6 ինքնասպանության փորձի դեպք, 56 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 212 կենցաղային կանչ. տուժել է 76 մարդ: Փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 1 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 10 մահ: Արձանագրվել է թունավորման 3 դեպք:
Աղբյուր՝ ԱԻՆ
«Լիվերպուլի» ֆուտբոլիստ Հարվի Էլիոթը ոտքի լուրջ վնասվածք է ստացել՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում «Լիդսի» հետ արտագնա հանդիպման ժամանակ: Հանդիպման 60-րդ րոպեին տանտերերի խաղացող Պասկալ Սթրեյքը կոպիտ հնարք կիրառեց՝ փորձելով գնդակը խլել 18-ամյա Էլիոթից: Նա անմիջապես կարմիր քարտ ստացավ իր խախտման համար:
Աղբյուր՝ sportrbc.ru
Ճապոնական Սասեբո քաղաքի ափերի մոտ՝ հարավարևմտյան Նագասակի պրեֆեկտուրայում, իրար են բախվել բեռնատար և փոքր մարդատար նավերը: Բախումը տեղի է ունեցել սեպտեմբերի 12 -ին, առավոտյան ժամը 03:30-ի սահմաններում (տեղական ժամանակով), որի հետևանքով փոքր նավը շրջվել է: Նավի վրա եղել է նաև երկու այլ մարդ, այդ թվում՝ 12-ամյա տղա, որին փրկել է տարածքով անցնող նավը:
Աղբյուր՝ republicworld.com
Ալժիրի հյուսիս-արեւմուտքում ավտոբուսի եւ բեռնատարի բախման հետեւանքով զոհվել է առնվազն տասնութ մարդ, հաղորդում է en-Nahar հեռուստաալիքը: Վթարը տեղի է ունեցել Նաամա նահանգի Էլ-Բիյոդ մունիցիպալիտետում, ևս վեց մարդ վիրավորվել է:
Աղբյուր՝ ria.ru
Փարիզի 62-ամյա առաջին կին քաղաքապետ, սոցիալիստ Անն Իդալգոն հայտարարել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին՝ նշելով, որ, լինելով աշխատավոր դասի, արմատներով ներգաղթյալ կին, կփորձի վերացնել ֆրանսիական հասարակության զայրույթն ու պառակտումը և վերադարձնել ձախերից հիասթափված, ցածր եկամուտ ունեցող աշխատողների վստահությունը:
Աղբյուր՝ theguardian.com