Կարճ լուրեր
«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ուրբաթ օրը լույս տեսած ֆրանսիական L'Equipe սպորտային օրաթերթին տված հարցազրույցում կոչ է արել Աշխարհի առաջնությունն անցկացնել երկու տարին մեկ: 71-ամյա ֆրանսիացին, ով այժմ ՖԻՖԱ-ի զարգացման գծով տնօրենն է, նաև կոչ է արել տարեկան մեկ անգամ միջազգային որակավորման ժամանակաշրջան սահմանել համաշխարհային ֆուտբոլի օրացույցում:
Աղբյուր՝ france24.com
«Թալիբան» շարժման համար դժվար կլինի կատարել սոցիալական պարտավորությունները Աֆղանստանի բնակչության նկատմամբ. որոշ ապրանքներ երկրում արդեն անհետացել են, ասել է Քաբուլում Ռուսաստանի դեսպան Դմիտրի Ժիրնովը: Նրա խոսքով՝ այժմ պետության գլխավոր խնդիրը տնտեսականն է:
Աղբյուր՝ ria.ru
Հարյուրավոր աղջիկներ են գրում Հնդկաստանի վարչապետին, ով ինքն էր անցյալ տարի խոստացել վերանայել կանանց ամուսնության նվազագույն տարիքը:
Աղբյուր՝ aljazeera.com
Լիտվայի արտգործնախարարությունը հետ է կանչել Չինաստանում իր դեսպան Դիանա Միցկյավիչենեին՝ խորհրդակցությունների համար: ԱԳՆ-ն ընդգծել է, որ իրենք դիվանագետին հետ են կանչում խորհրդակցությունների՝ Չինաստանի հետ դիվանագիտական հակամարտության ֆոնին: Միաժամանակ նախարարությունը նշել է, որ Պեկինում Լիտվայի դեսպանատունը շարունակում է աշխատել «բնականոն հունով»:
Աղբյուր՝ lenta.ru
Այսօր ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները կորոնավարակի դեմ պայքարի նորմերն են ստուգել մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի խոշոր խանութներում։ Խախտումներ չեն հայտնաբերվել, ուստի և՝ չեն կազմվել արձանագրություններ:
Աղբյուր՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
ԿԳՄՍ նախարարությունը «իԳործ» ծրագրի շրջանակում այս տարի կընդունի 5 սփյուռքահայ մասնագետի: Յուրօրինակ կոչ հղելով սփյուռքին՝ ծրագրի մասնակից, Հալեպից ժամանած Հակոբ Մակդիսը շեշտել է. «Մենք չենք կարող Հայաստանը սիրել միայն խոսքերով, պետք է գալ հայրենիք, աշխատել և ներդրում ունենալ հանրապետության զարգացման գործում»:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն
Ուրբաթ օրը Sotheby's-ը հայտարարել է, որ բրիտանացի նկարիչ Բենքսիի կտավը, որը մասամբ մասնատվել էր՝ 2018 թվականին աճուրդում վաճառվելուց հետո, հաջորդ ամիս կրկին աճուրդի կդրվի: Արվեստի գործը, որն այժմ կոչվում է «Սերն աղբամանում է», հոկտեմբերի 14-ին վաճառքի կհանվի Լոնդոնի աճուրդային տան կողմից: Նախնական գնահատված արժեք է 4-6 մլն ֆունտ է (6-8 մլն դոլար):
Աղբյուր՝ france24.com
ԱՄՆ կատարած այցի ընթացքում Զելենսկին հանդիպել է Ստենֆորդի համալսարանի ուսանողների հետ: Նրանցից մեկը փոխաբերական հարց է տվել ռուսերենով. արդյո՞ք Զելենսկին զգում է, որ ինքը վիշապ է դառնում, ինչպես հեքիաթում, որտեղ մարդը սպանում է վիշապին, սակայն հետագայում ինքն է վիշապ դառնում: Զելենսկին ասել է, որ ուկրաինական ուժեղ քաղաքացիական հասարակությունը թույլ չի տա երկրում հաստատել ավտորիտար ռեժիմ. «վիշապ» հաստատ չի հայտնվի Ուկրաինայում:
Աղբյուր՝ ria.ru
Սեպտեմբերի 3-ին 4-րդ զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Հ. Ավետյանը հանդիպել է զորամասերը համալրած պահեստազորայինների հետ, անցկացրել է զրույց տարբեր հարցերի շուրջ, տվել համապատասխան հրահանգներ և հորդորել խստագույնս պահպանել անվտանգության կանոնները։
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Սեպտեմբերի 4-ին, ժամը 13։00-ից մինչև 22։00-ն, նախանշված միջոցառման պատճառով:
Աղբյուր՝ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրինություն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ «պատմական ներդրումներ» են անհրաժեշտ՝ կլիմայական ճգնաժամի հաղթահարման համար:
Աղբյուր՝ bbc.com
Սեպտեմբերի 3-ին 5-րդ զորամիավորման վարչակազմն ու ապահովման ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի։ Անձնակազմը հանդերձավորվել է, ռազմական տեխնիկան զբաղեցրել է նախորոշված շրջանները, բացազատվել են հրամանատարական և թիկունքի ղեկավարման կետերը, վերադաս հրամանատարության կողմից տրվել են նախնական խնդիրների կատարման ցուցումներ։
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ
ԱՄՆ-ում վաճառքի է հանվել ավելի քան 300 լուսանկարների հավաքածու, որոնք արվել են Լուսին կատարած «Ապոլոն» առաքելության ընթացքում: Հավաքածուն պատկանում է ամերիկյան տիեզերագնացության պատմաբան Ջի Էլ Պիկերինգին, ով տիեզերքի հետ կապված լուսանկարներ է հավաքում ավելի քան 50 տարի:
Աղբյուր՝ gazeta.ru
Վլադիվոստոկում ընթացող 6-րդ Արևելյան տնտեսական համաժողովում: Անցկացված քննարկման շրջանակում կարևորվել է նաև տնտեսական հանցագործությունների դեմ քրեաիրավական պայքարի արդյունավետության բարձրացումը, քրեական օրենսգրում վերջին տարիներին կատարվող բազմաթիվ փոփոխությունները, որոնք միտված են հանցակազմերի պարզեցմանը և որոշակիության ապահովմանը:
Աղբյուր՝ ՀՀ գլխավոր դատախազություն
Սկզբից Բեռլինը կորոնավիրուսի դեմ դեղամիջոցի 1,3 միլիոն չափաբաժին կնվիրի COVAX ծրագրին, հայտնում է Գերմանիայի առողջապահության նախարարությունը: Գերմանիան ակտիվորեն ֆինանսավորում է զարգացող երկրներին օգնելու մեխանիզմը, ասել է նախարար Շպանը:
Աղբյուր՝ dw.com
Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան ուրբաթ օրը հայտարարել է, որ չի մասնակցելու իր կուսակցության ղեկավար կազմի առաջիկա ընտրություններին՝ փաստացի զիջելով վարչապետությունը և մրցակցություն բացելով մյուս թեկնածուների համար: Նրա կառավարման ժամկետը մեկ էլ տարուց պակաս տևեց:
Աղբյուր՝ cnn.com
Հնդկաստանը կօգնի Ռուսաստանին Հյուսիսային ծովային ուղու զարգացման և այն միջազգային առևտրային զարկերակի վերածելու գործում: Այս մասին ուրբաթ օրը հայտարարեց Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին՝ Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում կայացած լիագումար նիստի տեսաուղերձի ժամանակ:
Աղբյուր՝ tass.ru
Լեհաստանը հինգշաբթի օրը արտակարգ դրություն է հայտարարել Բելառուսին սահմանակից երկու շրջաններում՝ անօրինական միգրացիայի աճից հետո, որում Վարշավան մեղադրում է հարևան երկրին:
Աղբյուր՝ reuters.com