Կարճ լուրեր
Սեպտեմբերի 2-ին, Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը հրաժեշտի ընդունելություն էր կազմակերպել Հայաստանից ընտրված ինը «Չիվնինգ» կրթաթոշակառուների համար, ովքեր 2021-2022թթ. մագիստրոսական կրթություն կստանան բրիտանական համալսարաններում: «Չիվնինգը» բրիտանական կառավարության կրթաթոշակային ծրագիր է։ Ներկայումս ընդունվում են հայտեր 2022/2023 ուստարվա համար։ Դիմումները կընդունվեն մինչեւ ս/թ նոյեմբերի 2-ը:
Աղբյուր՝ Բրիտանական դեսպանատուն
Netflix-ը հրապարակել է «Կարմիր ծանուցում» կատակերգական մարտաֆիլմի թրեյլերը: Տեսանյութը հայտնվել է ծառայության YouTube-ի ալիքում: Ֆիլմում գլխավոր դերերը կատարում են Ռայան Ռեյնոլդսը, Գալ Գադոտը, Դուեյն Ջոնսոնը: Ֆիլմի ռեժիսորը Ռաուսոն Մարշալ Թերբերն է: Կատակերգության թողարկումը Netflix-ում նախաեսված է նոյեմբերի 12-ին:
Աղբյուր՝ kulturomania.ru
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Կուրիլյան կղզիներում «բիզնեսի համար աննախադեպ հարկային ռեժիմ» ստեղծելու մասին: Նրա խոսքով, ձեռնարկատերերը տասը տարով կազատվեն շահույթի, գույքի, հողի հարկերից, կնվազեն ապահովագրավճարները: Կլինեն նաև մաքսային արտոնություններ:
Աղբյուր՝ ria.ru
Սեպտեմբերի 2-ին կայացած հանդիպման ժամանակ ՌԴ ՊՆ պատվիրակության ղեկավար, գեներալ-մայոր Վալերի Ժիլան Կարապետյանին տեղեկացրել է առաջիկա աշխատանքների ուղղությունների և ծավալի մասին, ինչպես նաև նախանշել երկկողմ փոխգործակցության և քննարկման ենթակա հարցերը:
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հանդես կգա յոթ համարի մարզաշապիկով: 36-ամյա ֆուտբոլիստը Էդինսոն Կավանիից վերձրել է այն համարը, որը կրել էր «Օլդ Թրաֆորդում» իր առաջին հանդիպման ժամանակ, իսկ Կավանին խաղալ կշարունակի 21 համարի ներքո: Ռոնալդուն կսկսի մարզվել «կարմիրների» կազմում, երբ ավարտի հնգօրյա ինքնամեկուսացումը:
Աղբյուր՝ bbc.com
2021թ. սեպտեմբերի 2-ին Քննչական կոմիտեում անցկացվեց չորրորդ դասընթացը՝ «Մեդիագրագիտության, կիբեռանվտանգության, կիբեռհանցավորության նոր միտումներն ու արդի մարտահրավերները» թեմայով, որը վարելու համար հրավիրվել էր տվյալ ոլորտի հեղինակավոր և առաջատար փորձագետներից՝ Սամվել Մարտիրոսյանը:
Աղբյուր՝ ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Դալաթ քաղաքում (Վիետնամ) սկյուռը բռնվեց փող գողանալիս: Նա տեսել է 500,000 դոնգ արժողությամբ թղթադրամը և որոշել այն վերցնել իրեն: Հանցագործության վայրից տեսանյութը հրապարակվել է YouTube-ի ViralHog ալիքում: Սկյուռը ընտանի է եղել, նրա անունը Սասի է: Կենդանու տերը պատմել է, որ «գողությունից» հետո Սասին թաքցրել է թղթադրամը:
Աղբյուր՝ moya-planeta.ru
Շուքլան կյանքից հեռացել է Մումբայում 40 տարեկան հասակում: Կուպերի հիվանդանոցի բժիշկներից մեկը հայտնել է, որ հինգշաբթի օրը նրան տեղ հասցնելու պահին նա արդեն մահացած է եղել: Բժիշկն ասել է, որ դերսանի մահվան պատճառը դեռ պարզ չէ, սակայն հնդկական մամուլը հայտնում է, որ նա մահացել է սրտի կաթվածից:
Աղբյուր՝ bbc.com
Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին, պատասխանելով Աֆղանստանում «Թալիբան» արմատական շարժման հակառակորդներին Վաշինգտոնի կողմից օգնության հնարավորության մասին հարցին, ասել է, որ ԱՄՆ առաքելությունն այս երկրում ավարտված է: Քիրբին ուղիղ պատասխան չի տվել այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն ջանքեր կգործադրի Փանջշիրում դիմադրության մարտիկներին օգնելու համար:
Աղբյուր՝ tass.ru
Հելսինկին պետք է մտածի անգլալեզու քաղաք հռչակվելու մասին: Առաջարն արել է քաղաքապետը՝ պնդելով, որ շատ բարձր որակավորում ունեցող միջազգային աշխատողներ խուսափում են Ֆինլանդիայի մայրաքաղաքից մասամբ լեզվի խիստ պահանջների պատճառով: Ֆինլանդիայի երկու հիմնական պաշտոնական լեզուներն են ֆիններենը՝ 15 քերականական հոլովներով, որը սարսափելի դժվար է սովորել օտարերկրացիների համար, և շվեդերենը:
Աղբյուր՝ theguardian.com
Շվեդիայի հավաքականը հաղթել է 2:1 հաշվով:
Աղբյուր՝ tass.ru
Հոլիվուդյան դերասանուհին հայտարարել է, որ հույս ունի ուժ տալ ամբողջ աշխարհի երեխաներին՝ «հակադարձելու» իրենց իրավունքների համար միջոցներով, որոնք ներկայացված «Amnesty International»-ի հետ համահեղինակած գրքում: Գիրքը կոչվում է «Ճանաչիր քո իրավունքները և պաշտպանիր դրանք»: Այն գրվել է մարդու իրավունքների պաշտպան Ջերալդին Վան Բյուրենի հետ միասին:
Աղբյուր՝ reuters.com
Չինաստանի նախագահը հայտարարել է Պեկինի ֆոնդային բորսա ստեղծելու մտադրության մասին: Այս մասին սեպտեմբերի 2-ին հայտնել է «Սինհուա» լրատվական գործակալությունը: ՉԺՀ-ի հիմնական բորսաները տեղակայված են Շանհայում, Շենժենում և Հոնկոնգում:
Աղբյուր՝ iz.ru
Միջազգային չափանիշներին համապատասխան, Աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիայի կողմից հավաստագրված վազքուղու կառուցման նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ վերջերս հատկացվել է 71 մլն 860.4 հազար դրամ:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն
Ըստ ժամանակացույցի՝ հավակնորդների քննությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ից նոյեմբերի 9-ը՝ ամեն օր՝ բացի երկուշաբթի, շաբաթ և կիրակի օրերից։ Քննությունները կանցկացվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում: Մասնակցելու համար դիմել է 547 հավակնորդ, որոնցից հավաստագիր ստանալու վերապատրաստումներին մասնակցել է 459-ը: Վերապատրաստումներն իրականացրել է 19 երաշխավորված կազմակերպություն։
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն
65 զինծառայող է զոհվել այն բանից հետո, երբ Եմենում հութի ապստամբները վերսկսել են հարձակումը Մարիբի դեմ՝ կառավարության վերջին հենակետը երկրի նավթով հարուստ հյուսիսում:
Աղբյուր՝ france24.com
Samsung ընկերությունը սմարթֆոնների համար ներկայացրել է 200 մեգապիքսելանոց տեսախցիկի սենսոր: Կորեացի ինժեներների արտադրանքը կոչվել է ChameleonCell ISOCELL GN5: Ըստ ընկերության տվյալների, սա 200 մեգապիքսել ռեկորդային հզորությամբ առաջին սենսորն է, որը կօգտագործվի սմարթֆոններում:
Աղբյուր՝ lenta.ru
Քաոսային ավիափոխադրումների անգամ վերջին օրերին Ջավեդ Հաբիբին ԱՄՆ կառավարությունից զանգեր էր ստանում՝ խոստումներով, որ Ռիչմոնդի «գրին» քարտ ունեցող տղամարդուն, նրա կնոջ և չորս դուստրերին այնտեղ չեն թողնի: Երկուշաբթի ուշ երեկոյան, սակայն, նրա սիրտը ցնցվեց, երբ լսեց, որ ԱՄՆ վերջին օդանավերը լքել էին Քաբուլի օդանավակայանը: «Նրանք մեզ ստեցին»,- ասել է Հաբիբին ԱՄՆ կառավարության մասին … և նա հարյուրավորներից մեկն է:
Աղբյուր՝ apnews.com