Կարճ լուրեր
Սոլեյմանիի և Ալ-Մուհանդիսի սպանությունների պատասխանատվությունից: Ըստ գերատեսչության ղեկավար Ամիր Աբդոլլահիյանի, «Իրանի ԱԳՆ-ի հիմնական խնդիրներից մեկը այն մարդկանց իրական իրավական հետապնդումն է, ովքեր ԱՄՆ-ի կառավարության անունից ահաբեկչություն են իրականացրել այդ հերոսների նկատմամբ»:
Աղբյուր՝ tass.ru
Ատրճանակը, որով սպանել են Վայրի Արեւմուտքի ժամանակների ամերիկացի ավազակ Բիլլի Քիդին, վաճառվել է ուրբաթ օրը Լոս Անջելեսում կայացած աճուրդում 6 միլիոն դոլարով, ինչը կրկնակի գերազանցում է նախավաճառքի համար սահմանված արժեքը: Շերիֆ Փետ Գերետը 1881 թվականի հուլիսի 14-ին Ֆորտ Սամներ բնակավայրի (Նյու Մեքսիկոյի նահանգ) ռանչոյում հենց այդ ատրճանակով էր գնդակահարել Քիդին:
Աղբյուր՝ reuters.com
«ՊՍԺ»-ի կիսապաշտպան Մարկո Վեռատտին կիսվել է հարձակվող Լիոնել Մեսսիի տրանսֆերից ստացած տպավորություններով. «Այն, որ նա այստեղ է, անհավանական է: Քանի դեռ նրան չէի տեսել, չէի հավատում: Մենք արդեն ճանաչում էինք միմյանց: Լեոն գուցե այդքան էլ չի խոսում, բայց նա հիանալի բնավորություն ունի: Նրա ներկայությունը զգացվում է: Նա լիդեր է և չեմպիոն, որին սիրում են նույնիսկ նրանք, ովքեր չեն երկրպագում «Բարսելոնային» կամ «ՊՍԺ»-ին:
Աղբյուր՝ sport-express.ru
Վրաստանի վարչապետի որոշմամբ, այսօր Աֆղանստանում, մասնավորապես՝ Քաբուլի օդանավակայանում գտնվող մարդկանց մարդասիրական օգնության տեսքով խմելու ջուր է ուղարկվել: Կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ռևազ Ջավելիձեի խոսքով, Վրաստանը կանգնած է իր միջազգային գործընկերների կողքին և ակտիվորեն ներգրավված է ինչպես հումանիտար, այնպես էլ տարհանման գործընթացների կառավարման մեջ:
Աղբյուր՝ 1tv.ge
Շիմպանզե Յու Հուին նմանակել է զբոսաշրջիկի գործողությունները Չինաստանի հարավ-արևմուտք գտնվող Չունցին քաղաքում: 20-ամյա կենդանին ամբոխի աչքի առաջ մի քանի հրում է իրականացրել: 2019 թվականին նույն շիմպանզեն ապշեցրել էր իր խնամողին՝ շապիկը օճառով լվանալով:
Աղբյուր՝ dailymail.co.uk
Բրիտանիան ավարտում է Քաբուլից օտարերկրացիներին և աֆղաններին տարհանելու գործողությունները, շաբաթ օրը հաղորդել է BBC-ն՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Նիք Քարթերի հայտարարությունը: Շաբաթ գիշերը հաղորդվել էր, որ Ֆրանսիան տարհանումն ավարտել է:
Աղբյուր՝ interfax.ru
Կանադայի վարչապետը պետք է հանդիպեր իր կողմնակիցներին Օնտարիո նահանգի Բոլթոն քաղքում, սակայն միջոցառումը չեղարկվել է անվտանգության նկատառումներից ելնելով: Տասնյակ ցուցարարներ հավաքվել էին հանրահավաքի ժամանակ և անպարկեշտ արտահայտություններ հնչեցրել նախքան խոսքը կհասներ Թրյուդոյին: Վերջին օրերին նրա նախընտրական ջանքերը ձախողվել են Covid-19 պատվաստանյութի և կառավարության սահմանափակումների դեմ բողոքի ցույցերով:
Աղբյուր՝ bbc.com
Մարիա Օլիվան ուներ ութ երեխա և 58 թոռ և ծոռ:
Աղբյուր՝ tass.ru
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին շաբաթ օրը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին մեղադրեց Իրանի հասցեին անօրինական սպառնալիքների մեջ: Բայդենն ասել էր, որ Թեհրանի հետ միջուկային դիվանագիտության տապալման դեպքում կարող է այլ տարբերակներ դիտարկել:
Աղբյուր՝ reuters.com
Պատահարի հետեւանքով զոհվել է առնվազն 15 մարդ, ևս երեքը վիրավորվել են: Վթարը տեղի է ունեցել Ապուրիմակ շրջանում: Ավտոբուսում եղել են հանքարդյունաբերական ձեռնարկություններից մեկի աշխատակիցները:
Աղբյուր՝ korrespondent.net
Ավստրալիայի Բրիսբեն քաղաքից Մեդոլին Գորլին սիրում է ճանապարհորդել: Իր ուղևորությունների ժամանակ նա վճարում է միայն ավիատոմսերի համար, և ոչ մի կոպեկ չի վճարում կացարանի համար: Մեդոլինի գաղտնիքը կատուներն են: Կենդանիների տերերը աղջկան թողնում են որպես դայակ իրենց ընտանի կենդանիների համար, իսկ նրանք վճարում են ծառայությունների դիմաց՝ իրենց տներում անվճար կացարան տալով:
Աղբյուր՝ moya-planeta.ru
Ուրբաթ օրը մարդիկ տարհանվում էին բարձր ռիսկային տարածքներից և հերթ կանգնում գնումներ կատարելու համար. Լուիզիանան պատրաստվել էր «Իդա» փոթորիկին, որը, ինչպես սպասվում էր, կդառնա «ծայրահեղ վտանգավոր» 4-րդ կատեգորիայի փոթորիկ, երբ շաբաթավերջին հասնի Միացյալ Նահանգների հարավին:
Աղբյուր՝ france24.com
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը օգոստոսի 29-ը հայտարարել է համազգային սգո օր՝ ի հիշատակ զորամասի պահեստներում պայթյունների հետևանքով զոհվածների: Արտակարգ իրավիճակների նախարարության վերջին տվյալների համաձայն՝ միջադեպի զոհերի թիվը հասել է 13-ի: Դեպքի վայրում որոնողական աշխատանքները ևս երեք անհետ կորածների համար շարունակվում են:
Աղբյուր՝ rbc.ru
«Յունայթեդը» համաձայնել է իտալական գրանդներին վճարել 15 միլիոն եվրո գումարած ևս 8 միլիոն եվրո հավելավճար ֆուտբոլիստի համար, ով պատրաստվում է երկու տարվա պայմանագիր ստորագրել՝ անձնական պայմանների վերջնական հաստատումից հետո:
Աղբյուր՝ news.sky.com
Քաշը կորցնելը կարող է վնասակար լինել անորեքսիայի կամ ուտելու խնդիր ունեցող մարդկանց համար: Դա կարող է վտանգավոր լինել նրանց համար, ովքեր ընտրում են չհավասարակշռված և չափազանց ցածր կալորիականությամբ դիետաներ, հայտնում է սննդաբան, Ռուսաստանի դիետոլոգների միության անդամ Մարիա Վոլչենկովան:
Աղբյուր՝ ria.ru
Կառավարությունը հայտարարել է, որ մտադիր է արգելել մեկանգամյա օգտագործման պլաստմասե պատառաքաղներն, ափսեներն ու պոլիստիրոլե բաժակները Անգլիայում՝ որպես «պլաստիկի դեմ պատերազմի» մաս: Նախարարներն հայտնել են, որ այս քայլը կնպաստի օվկիանոսներում աղբի և պլաստիկ թափոնների նվազեցմանը: Այս քաղաքականության վերաբերյալ խորհրդակցություն կսկսվի աշնանը:
Աղբյուր՝ bbc.com
SARS-CoV-2 կորոնավիրուսն առաջին անգամ հայտնաբերվել է եղջերուների շրջանում, հայտնում է ԱՄՆ գյուղդեպարտամենտը: Ընդգծվում է, որ խոսքը աշխարհում առաջին եղջերուների մասին է, որոնցում վիրուս է հաստատվել:
Աղբյուր՝ eadaily.com
Հոլիվուդյան դերասան Թոմ Կրուզի մեքենան գողացել են, երբ նա նկարահանվում էր Բիրմինգհեմում: Երեքշաբթի օրը «Չըրչ Սթրիթից» գողացվել է BMW X7-ը, որը կարճ ժամանակ անց վերադարձվել է, հայտնել է Վեսթ-Միդլենդսի ոստիկանությունը: Մեքենան հայտնաբերվել է Սմեթվիք քաղաքի մոտակայքում:
Աղբյուր՝ bbc.com