Կարճ լուրեր
քրեակատարողական, հարկադիր կատարման, դատաիրավական ու սնանկության ոլորտների ծրագրերը: Պաոլո Սպանտիգատիի հետ զրույցի ընթացքում քննարկվել են նաև վերը նշված ոլորտներում փոխգործակցելու հնարավորությունները։
Աղբյուր՝ ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Ռեփեր Քանյե Ուեսթը փաստաթղթեր է ներկայացրել՝ անունը փոխելու բեմական անվան: Այժմ ռեփերին կկոչեն Յե (Ye): Նա անվանափոխությունը բացատրությունը նշել է «անձնական պատճառները»: Ուեսթի նոր անունը պաշտոնապես դառնալու համար ռեփերի միջնորդությունը պետք է ստորագրի Կալիֆոռնիայի դատավորը, իսկ փոխված անունը պետք է հրապարակվի մի քանի թերթերում:
Աղբյուր՝ rbc.ru
Հարավային Կորեայի իշխող կուսակցությունը մտադիր է վերանայել ԶԼՄ-ների մասին օրենքը՝ դատարաններին տալով վնասների հատուցման շատ ավելի մեծ վճիռներ կայացնելու լիազորություններ` կեղծ լուրերը զսպելու համար, սակայն հակառակորդները պնդում են, որ դա կխոչընդոտի լրագրողներին խորամուխ լինել ազդեցիկ անձանց ստվերային գործարքների մեջ:
Աղբյուր՝ reuters.com
Օգոստոսի 24-ին Կոլումբիայի Տոպագա քաղաքի ածուխի հանքավայրում պայթյուն է որոտացել: Նախնական տվյալներով՝ զոհվել է 11 մարդ, ևս երկուսը ծանր վնասվածքներ են ստացել: Միջադեպի պատճառը, նախնական վարկածով, եղել է մեթանի և ածուխի փոշու պայթյունը:
Աղբյուր՝ korrespondent.net
Rolling Stones խմբի համեստ և անդրդվելի թմբկահարը, ով մեծագույն ռոք խմբերից մեկի հիմնադիրենրից է, մահացել է 80 տարեկան հասակում: Ուոթսը հայտարարել էր, որ խմբի հետ չի մեկնի 2021 թվականի շրջագայություններին՝ առողջության չբարձրաձայնված խնդրի պատճառով:
Աղբյուր՝ france24.com
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան գործող նախագահ Ջո Բայդենին մեղադրել է «հազարավոր ահաբեկիչների» փախստականների անվան տակ Աֆղանստանից ԱՄՆ տարհանման մեջ: Այս մասին ասվում է Թրամփի հայտարարության մեջ, որը Twitter-ում տարածել է նրա ներկայացուցիչ Լիզ Հարինգթոնը:
Աղբյուր՝ gazeta.ru
Թուրքիայում՝ Թեփեչիկի գերեզմանոցում, որը գտնվում է Չինե քաղաքի տարածքում (Այդին նահանգից արևմուտք), հնագետները հայտնաբերել են երեքուկես հազար տարվա վաղեմության վառարան: Այն պատրաստված է կերամիկական սալիկներից, իսկ հատակը` կավե աղյուսներից:
Աղբյուր՝ ria.ru
Երեքշաբթի օրը Կամալա Հարիսի Սինգապուրից Վիետնամ ուղևորությունը մի քանի ժամով հետաձգվել է՝ Հանոյում այսպես կոչված Հավանա համախտանիշի երկու հնարավոր դեպքերի հետաքննության պատճառով:
Աղբյուր՝ theguardian.com
Հարևանները ժամանած ոստիկաններին ասել էին, որ մեկ տարի բնակարանում ոչ ոք չի ապրում: Մահացածը, ենթադրաբար, 1937 թվականին ծնված տղամարդ է: Մահվան պատճառը կպարզվի փորձաքննությամբ:
Աղբյուր՝ tass.ru
Աֆղանստանի թեքվանդոյի երկու պարալիմպիկ մարզիկներն մարզիկներ Զաքիա Խուդադադին և Հոսեյն Ռասուլին անվտանգ տարհանվել են երկրից: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Միջազգային պարաօլիմպիական կոմիտեն: Աֆղանստանի՝ թալիբների ձեռքը արագորեն ընկնելուց հետո, նրանք հայտնվել էին տասնյակ հազարավոր մարդկանց մեջ, որոնք թակարդում էին և չկարողացան լքել երկիրը:
Աղբյուր՝ france24.com
Կարճ ժամանակահատվածում տասնյակ մարդիկ բողոքեցին փորլուծությունից, փսխումից և ջերմությունից՝ բրիտանական խոզի խորտիկների «Mr Porky» հայտնի բրենդի օգտագործումից հետո: Երկրի հանրային առողջապահական ծառայությունը հայտնել է, որ սալմոնելոզով վարակվել է 176 մարդ, նրանցից մեկ երրորդին անհրաժեշտ է եղել հիվանդանոցային բուժում:
Աղբյուր՝ gazeta.ru
Netflix հոսքային ծառայությունը հրապարակել է անձի բազմակի խանգարումներով ամենահայտնի մարդու մասին վավերագրական շոուի թրեյլերը: «Monsters Inside: 24 Faces of Billy Milligan» սերիալի պրեմիերան տեղի կունենա 2021 թվականի սեպտեմբերի 22-ին:
Աղբյուր՝ gazeta.ru
Ուկրաինայի արտգործնախարարության մամուլի քարտուղար Օլեգ Նիկոլենկոն հերքել է Աֆղանստանում ուկրաինական ինքնաթիռի առևանգման մասին տեղեկատվությունը և ասել, որ բոլոր ինքնաթիռները ապահով վերադարձել են երկիր: Ավելի վաղ երկրի արտգործնախարարի տեղակալ Եվգենի Ենինը հայտնել էր, որ անցած շաբաթ ինքնաթիռը, որը պետք է տարհաներ ուկրաինացիներին, առգրավել էին անհայտ անձինք և դրանով Իրան տեղափոխել այլ ուղևորների:
Աղբյուր՝ ria.ru
Ազգությամբ ուկրաինացի Իգոր Վովկովինսկին ԱՄՆ էր տեղափոխվել 1989-ին՝ բուժման նպատակով: Նա Գինեսի ռեկորդների գրքում ճանաչվել է Ամերիկայի ամենաբարձրահասակ մարդը 27 տարեկանում: Վովկովինսկիի հասակը 7 ոտնաչափ, 8.33 դյույմ էր (մոտ 235 սմ):
Աղբյուր՝ nbcnews.com
Կադրերում կեղտաջրի ուժեղ հոսքեր են իջնում լեռներից, երևում են ողողված փողոցները, մեքենաները և տները, ինչպես նաև կամուրջի վնասված հենարանը: Գունիբսկու շրջանում՝ «Կարադախսկայա տեսնինա» կիրճում, 30 զբոսաշրջիկ փակուղում են հայտնվել սելավի պատճառով, երկուսն անհետացել են՝ Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի բնակիչներն անհետ կորել են:
Աղբյուր՝ gazeta.ru
Մոհամմեդ Մեհդի Հաջմոհամմադին երեքշաբթի ներողություն է խնդրել Թեհրանի Էվին բանտում տեղի ունեցած «դառը իրադարձությունների» համար այն բանից հետո, երբ հաքերները հրապարակել են բանտարկյալների ծեծի տեսանյութը:
Աղբյուր՝ reuters.com
Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը երեքշաբթի մեկնում է Վաշինգտոն՝ բանակցելու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ՝ ձգտելով «վերագործարկել» հարաբերությունները Իսրայելի ամենամոտ դաշնակցի հետ և ընդհանուր լեզու գտնել ոխերիմ թշնամու Իրանի դեմ: Բայդենի հետ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի օրը:
Աղբյուր՝ france24.com
Ֆրանսիայի հյուսիսում՝ Բոնդյու քաղաքի օդակայանի մոտակայքում, թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել, որում եղել է երկու մարդ, երկուսն էլ զոհվել են: Այս մասին երկուշաբթի, օգոստոսի 23-ին, հայտնել է BFMTV հեռուստաալիքը: Ինչպես հայտնել է հրշեջ ծառայությունը, գետնին բախվելուց հետո ինքնաթիռը հրդեհվել է:
Աղբյուր՝ korrespondent.net