Կարճ լուրեր
Այս տարի մրցանակաբաշխությունն անցկացվելու է «Գրագիտության փոխակերպում» խորագրով: Մրցանակի համար հայտերը հնարավոր է ներկայացնել միայն Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի միջոցով։ Յուրաանչյուր երկիր «Սեժոնգ թագավոր» մրցանակի համար կարող է ներկայացնել երկու, իսկ «Կոնֆուցիուս» մրցանակի համար՝ երեք հայտ: Մասնակցել ցանկացողներն իրենց հայտերը մինչև 2022 թվականի հունիսի 6-ը պետք է ներկայացնեն հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3NLEkny:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն
Մայիսին Թուրքիայում տարեկան գնաճն արագացել է մինչև 73,5 տոկոս՝ ապրիլի 69,97 տոկոսից, հայտնում է երկրի վիճակագրության ինստիտուտը։ Թուրքիայի Կենտրոնական բանկը մայիսին բարձրացրել է 2022 թվականի վերջին գնաճի կանխատեսումը 46,44%-ից մինչև 57,92%: Կարգավորողն այս տարի անփոփոխ է պահում հաշվային դրույք՝ 14%:
Աղբյուր՝ ria.ru
«Ֆլայ Արնա հայկական ազգային ավիաուղիներ» ավիաընկերությունը՝ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Էյր Արաբիա ընկերությունների խմբի համատեղ ձեռնարկությունը տեղեկացնում է, որ ընկերությունը ստացել է օդանավ շահագործողի վկայական (AOC) և Կանոնավոր առեւտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագիր (AOL)։ Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) կողմից Ֆլայ Արնային հատկացվել է G6 երկնիշ կոդը: Թռիչքները կմեկնարկեն երկու Airbus A320 ինքնաթիռներով։
Աղբյուր՝ Ֆլայ Արնա
«Սիրելի՛ շրջանավարտներ,
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ, ձեր ծնողներին և ուսուցիչներին: Մաղթում եմ ձեզ կանաչ ճանապարհ ձեր ապագա ուսանողական և աշխատանքային կյանքում: Թո՛ղ իրականանան ձեր բոլոր նպատակները, թո՛ղ հաջողությունն ուղեկցի ձեզ ձեր ողջ կյանքի ընթացքում: Աստվա՛ծ պահապան բոլորիդ»,- ասվում է Վահրամ Դումանյանի՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած շնորհավորական ուղերձում։
Պատգամավոր Լիզա Հաննան երկրի խորհրդարանին խնդրում է ռեգգիի լեգենդ Բոբ Մարլիին ճանաչել ազգային հերոս՝ Կարիբյան անգլիախոս երկրներում աճող ազգայնականության ֆոնին, որոնք հեռանում են իրենց գաղութային անցյալից։ Առաջարկի ընդունման դեպքում աշխարհահռչակ երգիչը կարժանանա տիտղոսի, որն արդեն կրում են յոթ ճամայկացիներ, այդ թվում՝ սևամորթ ազգայնական առաջնորդ Մարկուս Գարվին և երկրի առաջին վարչապետ Ալեքսանդր Բուստամանտեն:
Աղբյուր՝ euronews.com
Իսպանիայի Ազգային դատական խորհուրդը մտադիր է լսել ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի ցուցմունքները։ Դատարանում Պոմպեոն պետք է ցուցմունք տա հետապնդման մասին, որին, ենթադրաբար, ենթարկվել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը գտնվելու ժամանակ։ Որպես վկա՝ Պոմպեոն կարող է ցուցմունք տալ տեսակապի միջոցով։ Ավելի վաղ Yahoo News պորտալը հրապարակել էր հետաքննություն, որը վերաբերում է Ասանժի դեմ դավադրությանը։
Աղբյուր՝ vesti.ru
Հունիսի 9-ին՝ ժամը 20:00-ին, Հայաստանի պետական ջազ նվագախումբը և միջազգային հեղինակավոր «Большой джаз» մրցույթի դափնեկիրներ՝ շեփորահար Տիգրան Հարությունյանը և Դանիել Մելքոնյանը հանդես կգան համատեղ համերգով: Նվագախումբը կներկայացնի նոր ծրագիր՝ բաղկացած արտասահմանյան և հայ հեղինակների ստեղծագործություններից:
Աղբյուր՝ Հայաստանի պետական ջազ նվագախումբ
Հունիսի 2-ին հյուրընկալելով բարձրաստիճան պաշտոնյաներին՝ քոլեջի սաները ներկայացրել են մշակութային ծրագիր՝ արժանանալով բարձր գնահատանքի: Բարձրաստիճան հյուրերն ունկնդրել են քոլեջի սաների ասմունքը. նրանք հատվածներ են արտասանել հույն գրող Ն. Կազանձակիսի, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, բանաստեղծներ Յ. Սեֆերիսի և Օ. Էլիտիսի երկերից: Հաջորդիվ տեղի ունեցած գործնական քննարկման ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է հունարենի ուսուցման զարգացման հնարավորություններին:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն
«Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Ազգերի լիգայի 2022/23 մրցաշրջանի խմբային փուլի առաջին տուրի՝ Իսպանիայի դեմ խաղը կմեկնարկի պահեստայինների նստարանին: Եվրոպայի 2016 թվականի չեմպիոնների գլխավոր մարզիչ Ֆերնանդո Սանտուշը հիմնական կազմում ընդգրկել է հետևյալ խաղացողներին՝ Կոստա, Ռաֆայել Գերեյրա, Պեպե, Ժոան Կանսելո, Դանիլու Պերեյրա, Օտավիո, Բրունո Ֆերնանդեշ, Բերնարդո Սիլվա, Ժոաո Մոուտինյու, Ռաֆայել Լեու, Անդրե Սիլվա:
Աղբյուր՝ gazeta.ru
«Լացիոյի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին երկարաձգել է պայմանագիրը Հռոմի թիմի հետ մինչև 2025 թվականը: Տեղեկությունը հինգշաբթի հաստատել է Ա Սերիայի ակումբը: «Չելսիի», «Յուվենտուսի» և «Նապոլիի» 63-ամյա նախկին մարզիչը երկու տարով երկարաձգել է պայմանագիրը, որը նա ստորագրել էր անցյալ տարվա հունիսին, երբ Սիմոնե Ինձագին մեկնեց Միլանի «Ինտեր»:
Աղբյուր՝ france24.com
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-րդը հինգշաբթի՝ իր գահակալության 70-ամյակի տոնակատարության առաջին օրը, զգացած անհարմարության պատճառով բաց կթողնի Լոնդոնի Սուրբ Պողոսի տաճարում ուրբաթ օրվա պատարագը: Այս մասին ասվում է 96-ամյա միապետի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։
Աղբյուր՝ tass.ru
Նորվեգիայում և Բուլղարիայում համապատասխանաբար մեկական տղամարդ է ձերբակալվել «Ինտերնետային գործունեության միջոցով Ալ-Քաիդային աջակցություն հայտնելու» համար, չորեքշաբթի հայտնել է Նորվեգիայի ներքին անվտանգության գործակալությունը: Մեկ կասկածյալը ձերբակալվել է Օսլոյում, իսկ մյուսը, որը ճանաչվել է որպես նորվեգացի ուսանող, կալանավորվել է Բուլղարիայում՝ երեքշաբթի իրականացված համակարգված գործողության շրջանակներում:
Աղբյուր՝ apnews.com
Մոսկվայում մշակույթի օրերի շրջանակներում տեղի կունենան Հայաստանի լավագույն երաժշտական խմբերից երկուսի ելույթները: Հունիսի 10-ին՝ ժամը 19.00-ին, Չայկովսկու անվան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Հունիսի 11-ին Մոսկվայի պետական կոնսերվատորիայի փոքր դահլիճում տեղի կունենա Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի համերգը՝ Էդուարդ Թադևոսյանի ղեկավարությամբ:
Աղբյուր՝ ria.ru
Պրահայի մերձակայքում գտնվող՝ դեմենցիայով հիվանդների բուժհաստատությունում բռնկված հրդեհի հետևանքով վիրավորվել է ավելի քան 50 մարդ: Անհայտ պատճառով հրդեհը բռնկվել է չորեքշաբթի օրը Պրահայից հյուսիս գտնվող Ռոզտոկիի հաստատությունում:
Աղբյուր՝ aljazeera.com
ի նշան բողոքի Էմանուել Մակրոնի մի շարք բարեփոխումների դեմ, որոնք, դիվանագետների կարծիքով, հանգեցնում են Ֆրանսիայի ԱԳՆ-ի կործանմանը: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ի թղթակիցը: Հինգշաբթի տասնյակ մարդիկ հավաքվել են Հաշմանդամների տան էսպլանադում՝ Օրսեի ափին գտնվող Ֆրանսիայի ԱԳՆ շենքի մոտ՝ դժգոհություն հայտնելու դիվանագիտական կորպուսի բարեփոխման վերաբերյալ: Բողոքի ակցիան անցել է խաղաղ, ոստիկանական պարեկային մեքենաների ներկայությամբ:
ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդը Թուրքիայի փոխարտգործնախարար Սեդաթ Օնալի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Թուրքիայի ծրագրած գործողությունը Սիրիայի հյուսիսում կարող է խաթարել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի ջանքերը: Այս մասին ասված է միջազգային կազմակերպությունում ամերիկյան առաքելության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Աղբյուր՝ tass.ru
Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Դարբինյանն ընտրվել է ՌԴ Գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ գլոբալ խնդիրների և միջազգային հարաբերությունների գծով («Համաշխարհային տնտեսություն» ուղղությամբ): Որոշումը կայացվել է հունիսի 1-ին կայացած ՌԳԱ-ի ընդհանուր ժողովում: ՌԳԱ-ի նոր կազմն իր նախագահին կընտրի ընթացիկ տարվա սեպտեմբերին:
Աղբյուր՝ ՀՌՀ մամուլի ծառայություն
Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես հայտարարել է «Չելսիի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերի հետ պայմանագիր կնքելու մասին: 29-ամյա գերմանացին մադրիդյան ակումբի հետ պայմանագիր է կնքել 4 տարով: Ֆուտբոլիստը «Չելսիից» հեռացել է ազատ տրանսֆերով:
Աղբյուր՝ sport-express.ru
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան