Կարճ լուրեր
Ճապոնիայի արևմուտքում տեղատարափ անձրևների հետևանքով սողանք է առաջացել, որի հետևանքով մեկ կին մահացել է, իսկ երկու մարդ անհետ կորել են: Մասնավորապես ամենահարավային Կյուսյու կղզում գրանցվել են տեղումների ռեկորդային մակարդակներ:
Աղբյուր՝ reuters.com
Երգչի որդու եւ մենեջերի՝ Դենիի խոսքով՝ Նյու Յորքի Radio City Music Hall-ում Լեդի Գագայի հետ անցած շաբաթվա անշլագ համերգները վերջինն են լինելու:
Աղբյուր՝ theguardian.com
Ակումբը պաշտոնական հայտարարություն է տարածել Mundo Deportivo-ի հոդվածի վերաբերյալ: «Լա Լիգան լքելու և Անգլիայի Պրեմիեր լիգային մասնակցելու ակումբի ծրագրերի մասին տեղեկատվությունը կեղծ է և անհեթեթ», - ասվում է հայտարարության մեջ: Այսպիսով, «Ռեալը» հերքել է լուրերը, թե իբր ակումբի ղեկավարությունը դիտարկում է այլ ազգային առաջնությունում հանդես գալու տարբերակը:
Աղբյուր՝ lenta.ru
Ռոմելու Լուկակուի գործակալ Ֆեդերիկո Պաստորելոն հայտնում է, որ ինքը և իր ընտանիքը սպառնալիքներ էին ստանում այն ժամանակ, երբ նա աշխատում էր հարձակվողի 97.5 մլն ֆունտ ստեռլինգ արժողությամբ «Չելսի» տեղափոխվելու գործարքի վրա: «Նրանցից շատերը, ովքեր այսօր ինձ վիրավորում և սպառնում են, անկեղծորեն շնորհակալություն էին հայտնել նրան Միլան բերելու համար»,- ասել է նա:
Աղբյուր՝ bbc.com
Sony Pictures-ը հայտարարել է, որ կրկին հետաձգում է կինոթատրոններում «Վենոմ. Եղիցի Նախճիր»-ի պրեմիերան: Թոմ Հարդիի մասնակցությամբ «Վենոմ» ֆիլմի շարունակությունը, որն արդեն մի քանի անգամ հետաձգվել էր համավարակի պատճառով, սեպտեմբերի 24-ին պետք է հայտնվեր մեծ էկրաններին: Այժմ թողարկումը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին:
Աղբյուր՝ ria.ru
Apple-ը ուրբաթ օրը պաշտպանեց երեխաների պաշտպանության նոր հնարավորությունները, որոնք կստուգեն իր iCloud-ում և հաղորդագրությունների հարակում ներբեռնված նկարները՝ հերքելով մտահոգությունները, որ թարմացումները սպառնում են գաղտնիությանը:
Աղբյուր՝ france24.com
«Ռեալը» դիտարկում է Լա Լիգայից դուրս գալու հարցը Իսպանիայի առաջնության նախագահ Խավիեր Տեբասի քաղաքականության հետ անհամաձայնության պատճառով, հայտնում է Mundo Deportivo-ն: Աղբյուրի համաձայն՝ մադրիդյան ակումբը դիտարկում է Պրեմիեր լիգա հավանական տեղափոխությունը, «Ռեալը» դիտարկում է նաև Ա Սերիայի և Բունդեսլիգայի տարբերակները:
Աղբյուր՝ sport-express.ru
Քաղաքային տրանսպորտի երթևեկությունը կսահմանափակվի: Սահմանափակումը չի վերաբերում միջքաղաքային տրանսպորտին: Փառատոները, ժամանցային միջոցառումները, համերգներն ու սպորտային մրցումները լիովին սահմանափակվում են, բացառությամբ միջազգային հովանավորությամբ սպորտային մրցույթների: Երեխաների ժամանցի կենտրոնների աշխատանքը սահմանափակվում է: Սննդի կետերի աշխատանքը, ժամը 00:00-ի փոխարեն, թույլատրված կլինի մինչև 23:00:
Աղբյուր՝ 1tv.ge
ԿԺԴՀ-ն պատրաստ է միավորել ուժերը Չինաստանի իշխանությունների հետ` հակահարված տալու համար ԱՄՆ-ին, որը սպառնում է երկու երկրներին: Այդ մասին շաբաթ օրը հայտարարել է Պեկինում հանրապետության դեսպան Լի Ռյոնգ Նամը: Նա կտրուկ քննադատության է ենթարկել հարավկորեա-ամերիկյան ռազմական զորավարժությունները, որոնք, նրա խոսքով, ուժեղացնում են անկայունությունը տարածաշրջանում և անհնարին դարձնում Փհենյանի և Սեուլի միջև խաղաղ երկխոսության առաջխաղացումը:
Աղբյուր՝ tass.ru
Ֆլորդելիս դոս Սանտոս դե Սոուզան, որը մեղադրվում է 2019 թվականի հունիսին ամուսնու սպանությունը կազմակերպման մեջ, ձերբակալվել է ուրբաթ երեկոյան՝ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվելուց հետո: Ֆլորդելիսին մեղադրանք է առաջադրվել՝ ենթադրյալ 10 հանցակիցների հետ միասին ամուսնու՝ հոգևոր հովիվ Անդերսոն դո Կարմոյի սպանության համար: Նրան 30 անգամ կրակել էին իրենց տան ավտոտնակում:
Աղբյուր՝ reuters.com
Թունիսի առափնյա պահակախումբը Զարզիսի շրջանում անսարք նավակի վրա փրկել է 95 ներգաղթյալի: Փրկվածների թվում են Սուդանի 59, Սիրիայի 17, Եգիպտոսի 7, Բանգլադեշի 6, Գվինեայի 3, Գանայի 2 և Թունիսի մեկ քաղաքացիներ:
Աղբյուր՝ korrespondent.net
Երեք ցուցարար է վիրավորվել, երբ ոստիկանությունը արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ է արձակել մեկ շաբաթում արդեն երրորդ բախումների ըթանցքում: Կորոնավիրուսի դեպքերն աճում են, և զայրույթը մեծանում է այն բանից, թե ինչպես է վարչապետ Պրայուտ Չան-Օչան վարվել համավարակի դեմ պայքարում: Թագավորությունը գրանցել է կորոնավիրուսի օրական նոր ռեկորդ՝ 23,418 դեպք:
Աղբյուր՝ aljazeera.com
Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է իտալական քաղաքի քաղաքապետ Ֆեդերիկո Սբոարինան: Ինչպես նշում է Veronaoggi պարբերականը, ֆիլմի հեղինակը կլինի ամերիկացի ռեժիսոր, դերասաններ կներգրավվեն տարբեր երկրներից:
Աղբյուր՝ tass.ru
«Գրեմմի» մրցանակի արժանացած երգչուհի և երգահան Նենսի Գրիֆիթը, ով գրել է ժողովրդական և քանթրի երգեր, այդ թվում՝ «Love at the Five and Dime» երգը, մահացել է 68 տարեկան հասակում: Այս մասին ասված է Rounder Records-ի ուրբաթ օրվա հայտարարության մեջ: Գրիֆիթը մահացել է Նեշվիլում, մահվան պատճառ չի նշվում:
Աղբյուր՝ reuters.com
Հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղի պատճառով Անապայում տարհանվել է ավելի քան 450 մարդ, այդ թվում՝ զբոսաշրջիկներ: Այս մասին հայտարարվել է շաբաթ օրը՝ օգոստոսի 14-ին, քաղաքի պաշտոնական կայքում:
Աղբյուր՝ eadaily.com
Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել է, որ Աֆղանստանում ԱՄՆ լրացուցիչ զորախմբի զգալի մասի տեղափոխումը պետք է ավարտվի մինչև շաբաթվա վերջ: Խոսքը Քաբուլի օդանավակայանում 3000 զինծառայողի ժամանակավոր տեղակայման մասին է՝ երկրից ամերիկացի քաղաքացիական անձնակազմի, առաջին հերթին՝ դիվանագետների դուրս բերման անվտանգությունն ապահովելու համար:
Աղբյուր՝ ria.ru
Փրկարարները փլատակների տակ զոհեր և փրկվածներ են որոնում. երկիրը ցնցվում է ջրհեղեղներից և անտառային հրդեհներից: Չճշտված թվով մարդիկ անհետ կորել են: Ընդդիմադիր քաղաքական գործիչ Հասան Բալթաչին Halk TV-ին ասել է, որ բնակիչները դիմել են իշխանություններին՝ տեղեկություններ փնտրելու համար 329 մարդկանց մասին, որոնք դեռևս անհետ կորած են համարվում:
Աղբյուր՝ theguardian.com
Այս մասին ասվում է Կանադայի կառավարության հաղորդագրության մեջ: Տեքստում ասվում է, որ դա առաջին հերթին վերաբերում է Կանադայի իշխանությունների գործունեությանը նպաստած քաղաքացիների, ինչպես նաև խոցելի խմբերին: Նրանց թվում իշխանությունները ընդգրկել են կին ակտիվիստների, իրավապաշտպանների, լրագրողների, կրոնական փոքրամասնությունների, ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների և նախկինում արտագաղթած թարգմանիչների ընտանիքի անդամների:
Աղբյուր՝ lenta.ru