Կարճ լուրեր
«Թալիբան» շարժումը ուրբաթ օրը հայտարարել է, որ գրավել է Աֆղանստանի երկրորդ մեծ քաղաքը ՝ Կանդահարը: Այսինքն կառավարության ձեռքում են մնում միայն մայրաքաղաքը և մի քանի այլ տարածքներ: Իսկ ԱՄՆ-ը պատրաստվում է տարհանել Քաբուլում իր դեսպանատունը:
Աղբյուր՝ france24.com
Ինչպես հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները, Բրիթնի Սփիրսի հայրը համաձայնել է լքել երգչուհու խնամակալի պաշտոնը 13 տարի անց: Երգչուհու կարիերան օրինական խնամակալների ձեռքում է 2008 թվականից՝ նրա մտավոր առողջության վերաբերյալ հանրային մտահոգություններից հետո:
Աղբյուր՝ bbc.com
Անգլիայի հարավ-արեւմուտքում գտնվող Պլիմուտ քաղաքում հինգ մարդ է սպանվել, այդ թվում` մեկ երեխա: Ենթադրյալ հանցագործի մարմինը հայտնաբերվել է դեպքի վայրի մոտ: Ականատեսներից մեկի խոսքով՝ կիսավտոմատ զենքով զինված տղամարդը կոտրել է տներից մեկի դուռը, ինչից հետո կրակ է բացել ներսում գտնվող մոր և դստեր վրա: Դրանից հետո նա փորձել է փախչել դեպքի վայրից, վազել է տան հետևի այգով և կրակել զբոսնող երկու մարդու:
Աղբյուր՝ dw.com
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կեմերովոյի մարզի Պրոկոպևսկի շրջանի Բոլշայա Տալդա գյուղի մոտակայքում: Նախնական տվյալներով՝ զոհեր և ավերածություններ չկան:
Աղբյուր՝ ria.ru
Ուրբաթ օրը պայմանական վաղաժամկետ ազատ արձակվեց հսկա Samsung կազմակերպության բանտարկված առաջնորդ Լի Ջեյոնը, ինչը՝ կոռուպցիայի կամ տնտեսական հարկերից խուսափելու համար բանտարկված գործարար առաջնորդներին ազատ արձակելու երկար ավանդույթի ամենաթարմ օրինակն է:
Աղբյուր՝ france24.com
Օդանավակայանը դադարեցրել է ինքնաթիռների թռիչքերն ու վայրէջքները՝ անտառային հրդեհների ծխի պատճառով, հայտնում է միջազգային օդանավակայանի Instagram-ի օգտահաշիվը:
Աղբյուր՝ ria.ru
Գերմանիայի դեսպանատունը զգուշացնում է, որ իր քաղաքացիներին հյուպատոսական օգնություն ցուցաբերելու հնարավորությունները «ծայրահեղ սահմանափակ են»: Թալիբները պնդում են, որ վերահսկում են Աֆղանստանի 34 նահանգային կենտրոններից 9-ը:
Աղբյուր՝ dw.com
Կանբերայի ողջ տարածքում մեկշաբաթյա սահմանափակում է՝ ավելի քան մեկ տարվա ընթացքում Covid-19-ի իր առաջին դեպքը գրանցելուց հետո: Բնակիչները կկարողանան տնից դուրս գալ միայն անհրաժեշտ պատճառներով:
Աղբյուր՝ bbc.com
«Մաշան և արջը» անիմացիոն շարքը զբաղեցրել է առաջին տեղը Parrot Analytics-ի մանկական հարթակի վարկանիշում, հայտնում է Animaccord-ի մամուլի ծառայությունը: Նշվում է, որ վերջին 60 օրվա ընթացքում «Մաշան և արջը» առաջ է անցել այնպիսի արտասահմանյան հիթերից, ինչպիսիք են «Խոզուկ Փեփփա»-ն, «Պարեկ Շնիկները» և «Սեզամի փողոց»-ը:
Աղբյուր՝ ria.ru
Օլիմպիական խաղերում հաջողության չհասաց Քրիստինա Տիմանովսկայան «Al Jazeera»-ին հայտնել է, թե ինչու է որոշել իր մեդալներից մեկը աճուրդում վաճառել: «Որոշում կայացրեցի մեդալս աճուրդի հանել, որպեսզի օգնեմ այն մարզիկներին, ովքեր աջակցության կամ որևէ տեսակի օգնության կարիք ունեն, և գումարը կգնա Բելառուսի Մարզական համերաշխության հիմնադրամին: Իր հերթին, հիմնադրամը մարզիկներին կօգնի հավաքներ և մրցումներ կազմակերպել»,- ասել է 24-ամյա արագավազորդը:
Թուրքիայում ջրհեղեղների հետևանքով զոհվել է առնվազն 5 մարդ, մեկը անհետ կորած է համարվում: Երկրի հյուսիսում չորեքշաբթի օրը հորդառատ անձրեւների հետեւանքով ջրհեղեղներ եւ սողանքներ են սկսվել: Տուժել են Բարթըն, Կաստեմուն, Սինոպ և Սամսուն նահանգները:
Աղբյուր՝ interfax.ru
Գրեմմի վեց մրցանակ ստացած «Raising Sand»-ի համագործակցությունից ավելի քան 10 տարի անց երաժիշտները նոր ալբոմ կթողարկեն: 12 երգից բաղկացած «Raise the Roof» ալբոմը լույս կտեսնի նոյեմբերի 19-ին:
Աղբյուր՝ apnews.com
Վրաստանի խորհրդարանը սկսում է օրենսդրական նախաձեռնության քննարկումը, որի հիման վրա դրամական պատժամիջոցներ են սահմանվում՝ վնասելու համար այն միջազգային կազմակերպությունների և երկրների դրոշները, որոնց հետ Վրաստանը դիվանագիտական հարաբերություններ ունի:
Աղբյուր՝ apsny.ge
Տարածաշրջանային իշխանությունները հայտարարել են, որ չորեքշաբթի օրը Սիրակուզայի մոտակայքում գրանցված 48,8°C ջերմաստիճանի տվյաալները պետք է ստուգվեն Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) կողմից: Ըստ ՀՕԿ-ի՝ Եվրոպայում ներկայիս պաշտոնական ռեկորդը 48°C է, որը գրանցվել է 1977 թվականին Հունաստանի Աթենք քաղաքում:
Աղբյուր՝ bbc.com
Իսպանացի նշանավոր տենոր և դիրիժոր Պլասիդո Դոմինգոն արժանացել է Bellini d'oro (Ոսկե Բելինի) օպերային մրցանակի: Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել իտալացի կոմպոզիտորի հայրենիքում`Տաորմինայում, որտեղ Դոմինգոն Ջուզեպպե Վերդիի «Ռիգոլետտո»-ի գեղարվեստական ղեկավարն է:
Աղբյուր՝ tass.ru
Լեհաստանի խորհրդարանի ստորին պալատի անդամները կողմ են քվեարկել հեռարձակման մասին օրենքի երկրի փոփոխությանը, որը խստացնում է ԶԼՄ-ների օտարերկրյա սեփականության կանոնները, ինչը մտահոգություն է առաջացնում մամուլի ազատության վերաբերյալ: Օրենքը կարգելի Եվրոպական տնտեսական տարածքից դուրս գտնվող ընկերություններին լեհական մեդիա ընկերությունների վերահսկիչ բաժնեմաս ունենալ:
Աղբյուր՝ aljazeera.com
Ցունամիի սպառնալիքի մասին տեղեկություններ չկան:
Աղբյուր՝ tass.ru
Թալիբները հինգշաբթի օրը գրավել են Քաբուլի մերձակայքում գտնվող նահանգի մայրաքաղաքը. ապստամբները Աֆղանստանում մեկշաբաթյա բլից հարձակմամբ արդեն 10-րդ նահանգն են գրավում: Զինյալները Ղազնի քաղաքի վրա են բարձրացրել իսլամական հավատքի հռչակագրով իրենց սպիտակ դրոշները:
Աղբյուր՝ apnews.com