Կարճ լուրեր
Կրակը տարածվել է Աթենքի սահմաններից դուրս գտնվող բնակելի քաղաքում մեկ գիշերվա ընթացքում: Արդեն հինգերորդ օրն է՝ անտառային հրդեհներ մոլեգնում են ամբողջ Հունաստանում, իսկ հարյուրավոր մարդիկ լաստանավերով տարհանվել են մայրաքաղաքից դեպի արևելք գտնվող Էվիա կղզուց: Ավելի քան 700 հրշեջներ, այդ թվում՝ Կիպրոսից, Ֆրանսիայից և Իսրայելից օգնության եկած ուժեր, ներգրավվել են հրդեհը մարելու գործոսություններին:
Աղբյուր՝ reuters.com
Տոմսկի կառավարման համակարգերի և ռադիոէլեկտրոնիկայի պետական համալսարանում ռուս ծրագրավորողների ստեղծած ռոբոտ-ուսուցիչը սեպտեմբերի 1-ից կսկսի «դասավանդել» սպասարկման ոլորտի ռոբոտաշինություն և մի շարք այլ առարկաներ: Այն կօգնի ուսանողներին ստեղծել և ծրագրավորել ռոբոտներ, որոնք կօժանդակեն մարդկանց կատարել տարբեր առաջադրանքներ:
Աղբյուր՝ tass.ru
Յակուտիայում ուժգին քամին հրդեհ է բռնկել Սանգառ գյուղի «Սախանեֆտեգազբիտ» նավթամբարի պահեստարանում: Ինչպես շաբաթ օրը հայտնել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը, կրակի դեմ պայքարում է 40 մարդ և 6 տեխնիկա, այդ թվում՝ Մի -8 ուղղաթիռ:
Աղբյուր՝ vesti.ru
Մոտ 42 միգրանտ, այդ թվում՝ 30 կին և ութ երեխա, մահացել են, երբ նրանց նավը խորտակվել է ծովի ափին՝ Արևմտյան Սահարայի ափամերձ Դախլա քաղաքից նավարկելուց անմիջապես հետո: Caminando Fronteras (Քայլելով սահմաններով) բարեգործական հիմնադրամի հիմնադիր Հելենա Մալենո Գարզոնը հայտնել է, որ մահացածների թվում կան 30 կին, ութ երեխա և չորս տղամարդ: Նավակում եղածներից միայն 10-ն են ողջ մնացել:
Աղբյուր՝ aljazeera.com
Բելգիացի կոլեկցիոներ Իվետ Դարդենի ցուցադրած բազմագույն տարաները պարունակել էին ապրանքների լայն տեսականի՝ շոկոլադից, իրիսից, սուրճից և բրնձից մինչև ծխախոտ, տալկի փոշի և կոշիկի լաք, և դրանք կարող են բերված լինել հեռուներից, օրինակ՝ Հնդկաստանից: 83-ամյա Իվետ Դարդենը հավաքել է շուրջ 60,000 վինտաժային թիթեղյա տուփեր ամբողջ աշխարհից՝ 30 տարի առաջ ստեղծելով իր հավաքածուն:
Աղբյուր՝ reuters.com
Ֆրանսիական «ՊՍԺ»-ն շուտով կհայտարարի կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի տրանսֆերի մասին. Twitter-ում գրել է լրագրող Մուհամեդ Բուֆասին: Նշվում է, որ ֆուտբոլիստը ընդունել է փարիզեցիների առաջարկը: Կողմերը քննարկում են երկամյա պայմանագիր՝ ևս մեկ մրցաշրջան երկարաձգելու հնարավորությամբ:
Աղբյուր՝ gazeta.ru
Ուրբաթ Հունգարիան խանութներին հրահանգեց մանկական գրքերը, որոնք միասեռականություն են քարոզում, վաճառել «փակ փաթեթավորմամբ»՝ խստացնելով սահմանափակումները, որոնք վարչապետ Վիկտոր Օրբանին դրել են բախման մեջ իրավապաշտպան խմբերի և Եվրամիության հետ: Նման գրքերի վաճառքն ըդհանրապես արգելվել է դպրոցներից կամ եկեղեցուց մինչև 200 մետր հեռավորության վրա:
Աղբյուր՝ reuters.com
Չինաստանը պատրաստ է ընդունել ներաֆղանական հակամարտության կողմերի բանակցությունները, հայտարարել է ՄԱԿ-ում երկրի մշտական ներկայացուցիչ Դայ Բինը: Մինչ այժմ Աֆղանստանի իշխանությունների եւ Թալիբանի միջեւ բանակցությունների հիմնական վայրը եղել է Քաթարը:
Աղբյուր՝ ria.ru
Կալիֆոռնիայի հյուսիսում բռնկված հսկայական անտառային հրդեհը ուրբաթ օրը դարձավ նահանգի պատմության մեջ երրորդ խոշորագույնը և, կարծես, կշարունակի աճել: Երկարատև երաշտը, որը, ըստ գիտնականների, պայմանավորված է կլիմայի փոփոխությամբ, Միացյալ Նահանգների արևմուտքը չորացրել և խոցելի է դարձրել բռնկուև խիստ կործանարար հրդեհների համար: Dixie Fire-ը, որն այս շաբաթ հիմնովին ավերեց Գրինվիլի Գոլդ Ռաշ քաղաքը, հուլիսի կեսերից ի վեր հրդեհել է ավելի քան 1700 քառակուսի կիլոմետր:
Աղբյուր՝ france24.com
Իրանը «կտրականապես» հերքում է Արաբական ծովում տանկերի վրա հարձակման մեղադրանքները և դրանք մեկնաբանում որպես Իսրայելի կողմից իր սեփական հանցագործություններից ուշադրությունը շեղելու փորձ: Այսմասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչի տեղակալ Զահրա Էրշադին: Իրանի հասցեին մեղադրանքներով էին հանդես եկել նաև ԱՄՆ-ը ու Մեծ Բրիտանիան, սակայն Էրշադին կենտրոնացավ Իսրայելի հարձակումների վրա:
Աղբյուր՝ ria.ru
Panorama.am-ի լուսանկարիչ Լիլիան Գալստյանի՝ Հայաստանի ԱԺ մուտք գործելու արգելքին: Պարբերականը մեջբերում է Հայաստանի լրագրողական և հասարակական կազմակերպությունների այն հայտարարությունը, որ Հայաստանի խորհրդարանում Panorama.am-ի ֆոտոլրագրող Լիլիան Գալստյանին հավատարմագրումից զրկելը վկայում է՝ խոսքի ազատությունը սահմանափակելու իշխանությունների փորձերի մասին:
Աղբյուր՝ kavkaz-uzel
Tesla Inc-ի (TSLA.O) գլխավոր գործադիր տնօրեն Իլոն Մասկը կլինի ամերիկացի Վալտեր Այզեքսոնի կենսագրական նոր գրքի հերոսը: Այզեքսոնը, հեղինակել է նաև ով Apple-ի համահիմնադիր Սթիվ Ջոբսի կենսագրությունը, որն ամենավաճառվածներից է: Ի պատասխան այս մասին սոցիալական լրատվամիջոցների հարցին՝ Մասկը հայտնել է, որ Այզեքսոնը արդեն ի քանի օր ստվերի պես հետևում է իրեն՝ գրքի համար նյութեր հավաքելու համար:
Աղբյուր՝ reuters.com
Մոլդովայի խորհրդարանը հաստատեց նոր կառավարությունը՝ Նատալյա Գավրիլիցայի գլխավորությամբ: Կառավարության կազմի և նրա «Լավ ժամանակների Մոլդովա» գործունեության ծրագրի վստահության քվեին կողմ է քվեարկել նախագահամետ «Գործողություն և համերաշխություն» կուսակցության (PAS) 61 պատգամավոր՝ դահլիճում ներկա 94 պատգամավորներից:
Աղբյուր՝ interfax.ru
Լիբանանյան «Հեզբոլլահ»- ը ուրբաթ օրը ավելի քան 10 հրթիռ արձակեց Իսրայելի ուղղությամբ, ինչը պատասխան հրթիռակոծության պատճառ դարձավ՝ հանգեցնելով Իրանի կողմից աջակցվող շիական շարժման և հրեական պետության միջև հակամարտության լուրջ սրման: Այս շաբաթ, սահմանին լարվածության բռնկման հետևանքով, Իսրայելը սկսեց իր առաջին օդային հարվածները Լիբանանի վրա վերջին յոթ տարվա ընթացքում:
Աղբյուր՝ france24.com
Թուրքմենստանը պատրաստ է զգալիորեն մեծացնել բնական գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումները Կենտրոնական Ասիա և նրա սահմաններից դուրս Այդ մասին հայտարարել է փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Ռաշիդ Մերեդովը` Կասպից ծովի ափին Թուրքմենստանի «Ավազա» ազգային զբոսաշրջային գոտում տարածաշրջանի պետությունների ղեկավարների խորհրդակցական հանդիպումից հետո:
Աղբյուր՝ ria.ru
Հինգշաբթի՝ օգոստոսի 5-ին, միլանյան ակումբի գրասենյակի դիմաց բողոքի պաստառ է փակցվել: Երկրպագուները դիմել են «Ինտերի» նախագահ Սթիվեն Չժանին. «Չժան, ժամանակը լրացել է»: Տրանսֆերը դեռ չի կայացել, սակայն սակայն շատ լրատվամիջոցներ գրել են, որ «Չելսին» Բելգիայի հավաքականի խաղացողի համար կվճարի 130 մլն եվրո:
Աղբյուր՝ sport-express.ru
«Թալիբան» շարժման զինյալները ուրբաթ օրը մայրաքաղաք Քաբուլում սպանել են Աֆղանստանի կառավարության լրատվության և տեղեկատվության գլխավոր պատասխանատուին: Կառավարության Մեդիա և տեղեկատվական կենտրոնի (GMIC) ղեկավար Դավա Խան Մենապալը սպանվել է, հաստատել է ներքին գործերի նախարարության խոսնակը՝ հավելելով, որ «դաժան ահաբեկիչներն» սպանել են նրան ուրբաթօրյա աղոթքի ժամանակ:
Աղբյուր՝ reuters.com
Չինական Xiaomi ընկերությունը 2021 թվականի հունիսին առաջին անգամ դարձավ սմարթֆոնների վաճառքի համաշխարհային առաջատարը: Counterpoint Research վերլուծական գործակալության տվյալներով՝ հունիսին ընկերության վաճառքների մասնաբաժինը համաշխարհային շուկայում կազմել է 17.1%:
Աղբյուր՝ tass.ru